Պայթյուն` Ոսկեհասկ գյուղում. մահացել է 12_ամյա երեխա, կան վիրավորներ

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • Պայթյուն` Ոսկեհասկ գյուղի տներից մեկում.կա զոհ։ Օգոստոսի 1-ին, ժամը 06,00-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։ Հայտնում են Քննչական կոմիտեից։Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

КОМЕНТАРІ •