ԶՐԿԱՆՔԸ, Միսաք Մանուշեան

Поділитися
Вставка
  • Опубліковано 1 січ 2025

КОМЕНТАРІ • 5

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 10 місяців тому +2

    Շնորհակալություն: Կեցցե՛ք:

  • @AlaAslanyanHAYKADON
    @AlaAslanyanHAYKADON 10 місяців тому +3

    Աղջիկս,Մանուշյանին լավ գիտեմ,կնկարես այդ տողերը' ? Որ էջում են...+**12

    • @Dzidzernag
      @Dzidzernag  10 місяців тому +3

      Ձեզի կրնամ բանաստեղծութիւնը ամբողջութեամբ այստեղ տալ։ Յուսամ գոհ կը մնաք։
      ԶՐԿԱՆՔԸ
      Միսաք Մանուշեան
      Բարեկամներ երբեմն ինծի կը հարցնեն.
      - Ինչպէ՞ս կ’ապրիս ու միշտ հոգւոյն խորերէն
      Կ’ըղձաս ուժ տալ յուսալքուած սրտերուն,
      Մինչդեռ զրկեալ՝ ու նօթի ես յաճախ դուն։
      - Երբ քաղաքի փողոցներուն մէջ թափառ՝
      Թշուառութեան ու զրկանքին անհամար
      Հառաչանքներն ու բողոքներն անընդմէջ,
      Աչքերովս կը հաւաքեմ հոգւոյս մէջ։
      Ես զանոնք իմ տառապանքին կը խառնեմ,
      Կը պատրաստեմ ատելութեան թոյներով,
      Մի բարկ շիճուկ, որ կը հոսի զերդ արիւն
      Մարմնոյս, հոգւոյս երակներուն մէջ համբուն։
      Գուցէ հեղուկն այս անսովոր թուի ձեզ,
      Սակայն ան զիս կ’ոգեւորէ վագրի պէս …
      Ատամներս ու բռունցքներս սեղմ՝ ուժգին,
      Երբ որ կ’անցնիմ փողոցներէն քաղաքին։
      Մարդիկ յաճախ զիս կը կարծեն խենթ գինով.
      Մինչ երազանքի մ’յոյզերով
      Պաշարուած են մտածումներս ինքնահոլով,
      Ու ես կ’երթամ յաղթանակին հաւատքով։
      30- 06-1934, Փարիզ

    • @AlaAslanyanHAYKADON
      @AlaAslanyanHAYKADON 10 місяців тому

      Թերթը,ամսագիրը,գրքի շապիկը նկարիր,որտեղ է տպագրված,եթե' ոչ մի տեղ' Ձեռագիրը որտեղ է պահպանված,ինձ' փաստն է հետաքրքրում։

    • @Dzidzernag
      @Dzidzernag  10 місяців тому

      @@AlaAslanyanHAYKADON Ահաւասիկ կապը. տուեալ բանաստեղծութիւնը էջ 53-ի վրայ է. bina.bulac.fr/ARM/BIULO.MEL.8.1372.1