Անդոկ-Սղերդի քոչարի/Andok-Sxerdi qochari

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 лют 2021
  • Քոչարիները պաշտամունքային պարեր են, որոնք մեզ են հասել բնապաշտական դարաշրջանից( ՏՈՏԵՄԻԶՄ(կենդանապաշտություն)):
    Այդ ժամանակահատվածում կար շրջան, երբ մարդիկ պաշտում էին խոյերին, և այդ պաշտամունքից էլ ծնվել է քոչարի պարը:Մինչև այսօր հին ժամանակներից մեզ հասած կենցաղային իրերի, ժայռերի վրա կարող ենք հանդիպել խոյի, նրա մարմնի ինչ-որ մասի, գլխի, պոզի փորվածքների:
    Քոչարի բառը կազմված է ՔՈՉ(ղոչ, արու խոյ) և ԱՐԻ (Արիական, հերոսական) արմատներից:
    Պարի մեջ պետք է նշմարելի լինի խոյերի խոյահարման տեսարանը:
    Խոյերը իրար դեմ մարտնչող կենդանիներ են, որոնք մեծ թափ հավաքելով՝ հարվածում են իրար պոզերով այնքան, մինչև որոշեն իրենց միջի հաղթողին:Նրանք ունեն իրենց համար հատկացված տարածք, և եթե իրենց տարածք է ներխուժում մեկ ուրիշ խոյ, նրանք անպայման կռիվ են հայտարարում ու քշում օտար խոյին:
    Ձեզ ենք ներկայացնում Սղերդի քոչարին, որը գրառել է Գագիկ Գինոսյանը Աբրահամ Նազոյանից:
    Երաժշտությունը՝ Կարին ավանդական երգի-պարի խմբի
    Կատարեց՝ Անդոկ ավանդական երգի-պարի խումբը

КОМЕНТАРІ •