Առանց ձվի, կաթի․․․ պահքային տորթ/չեփվող ջնարակով

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 жов 2024
  • 180 գ շաքարավազ
    40 գ կակաո
    300-320 գ ալյուր ( միանգամից ամբողջը մի ավելացրեք։ կախված ալյուրի տեսակից ' կարող է շատ կամ քիչ պահանջվել։ 2-3 գդալը թողեք, ավելացրեք ամենավերջում, որպեսզի վերահսկեք խտությունը )
    1 պտղ. աղ
    1 թ/գ փխրեցուցիչ (14 գ)
    350 մլ տաք ջուր (մոտ 40-42°С)
    140 մլ բուսայուղ
    կաղապարի տրամագիծը 22 սմ է

КОМЕНТАРІ • 52

  • @arusyakhokhikyan9342
    @arusyakhokhikyan9342  Рік тому +2

    Իմ մյուս բոլոր բաղադրատոմսերին, նորություններին ու քննարկումներին մասնակցելու համար միացեք իմ ֆեյսբուքյան խմբին այս հղումով 👇
    facebook.com/groups/Arusyak/?ref=share

  • @LeaLin-yl6vh
    @LeaLin-yl6vh 6 місяців тому +1

    Շնորհակալություն տիկին Արուսյակ, անչափ համեղ էր, կպատրաստեմ նույնիսկ պահքից հետո, Աստված օրհնի🤍🤍🤍

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 місяців тому

      Ինչ լավ է, որ հավանել եք 😊 Անուշ լինի 🌷👍

  • @anahidloussarian9679
    @anahidloussarian9679 Рік тому +1

    Շատ հաճելի է ձեզ լսեը, բայց........... ինչու ? չես նշում բաղադրիչները ամբողչովին, որպեսզի մինչ պատրաստելը տեղեկանանք բաղադրիչներին: Նույնը նկատեցի Մեղրով Գաթայի Բաղադրատոմսում, միջուկի պարունակությունը նշված չեր, ճիշտ է՝ընթացքում պարզ է լինում, բայց լիարժեք չէ տեղեկատվությունը:
    Շնորհակալ եմ բարի գործիտ համար, բավականին հաժելի է յեզ լսելը:

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Շնորհակալ եմ )
      Չեմ կարող հստակ քանակ նշել, քանի որ ամեն պատրաստելիս կարող է տարբեր քանակի բաղադրիչ պահանջվել ' կախված նրանից, թե ինչ կա ձեռքի տակ։ Սովորաբար, երբ կան բաներ, որոնք կարող են փոփոխվել ըստ պահի, չեմ գրում հստակ, քանի որ գրելու դեպքում մարդկանց մոտ ենթագիտակցորեն տպավորություն է լինում, թե հենց էդքան է հարկավոր, որ շեղվել չի կարելի ( անգամ, եթե ասեմ ու գրեմ, որ կարելի է այլ քանակ նաեւ )։ Մեկ է, մինչ պատրաստելը ամբողջական դիտում եք, հետո որոշում պատրաստել թե ոչ, միանգամից չեք միացնում տեսանյութն ու անցնում գործի։ Սովորաբար էսպես է ))))

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 Рік тому +1

    Arusyak jan grancem baghadratomsy vorpeszi pordzem inqs txel😚

  • @arminealoyan4394
    @arminealoyan4394 Рік тому +2

    Էժան արագ որակով կեցցես Արուսյակ ջան❤❤👍👍

  • @НазениМеликян
    @НазениМеликян Рік тому +1

    Շնորհակալություն Արուսյակ ջան ❤, պահք պահողների համար էլ համեղ բ_տներ էք առաջարկում 👌👏

  • @evelinavardanyan8203
    @evelinavardanyan8203 Рік тому +1

    Ապրես, ես պահքի մեջ եմ և ձեր տարբերակով նույնպես կանեմ։
    Ես թխել եմ վեգան մածուն, ձեթ, մարգարին, մուրաբայի հյութով պիրոգ, իրոք շատ լավ է ստացվում ու ասեմ ավելի փափուկ եղավ։
    Ջրով էլ կթխեմ, ապրեք։🖐💯👌👍

  • @manushmirzoyan902
    @manushmirzoyan902 5 місяців тому

    Այ քեզ թխվածք,ընտիրր

  • @kotenok8528
    @kotenok8528 Рік тому +1

    Сколько Души и Красоты в Полезно-Познавательно-Необходимом Вами Показанном💖💖💖💖💖

  • @caxik-el3wy
    @caxik-el3wy 8 місяців тому

    Շատ սիրուն է տեսքը, համը ինքս պատրաստելուց կիմանամ բայց էդ փխրեցուցի՞չը սոդա՞ն է,
    😁ծիծաղում եմ ինքս ինձ վրա ու ամաչում եմ, որ չգիտեմ, շնորհակալություն Ձեզ, մաքուր հայերեն օգտագործելու համար❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  8 місяців тому +1

      Շնորհակալ եմ գնահատականի համար))))
      Ծիծաղելու ոչինչ չկա, նորմալ է։ Հիմա ասեմ։
      Սոդան օգտագործում ենք էն խմորների մեջ, որտեղ կա թթվային որևէ բաղադրիչ ( մածուն, քացախ, թթվասեր, շոկոլադ, բնական մեղր ), որպեսզի սոդան աշխատի ոչ միայն բարձր ջեիմաստիճանի շնորհիվ, այլ նաև անպայման խմորի ներսում լինի թթվային ռեակցիա։
      Իսկ եթե նման բաղադրիչ չկա , ինչպես էս խմորի մեջ, կամ եթե նման բաղադրիչը խմորի մեջ շաատ քիչ է, ապա օգտագործում ենք փխրեցուցիչ, որի կազմի մեջ, բացի սոդայից, կա նաև իր սեփական թթվային բաղադրիչը։
      Իմ ռուսական ալիքում էս մասին մանրամասն տեսանյութ կա։ Ւմ ալիքում կոչվում է Кухня Армянки. Կողքին գրեք Арусяк, հեշտ կգտնեք։
      Հուսով եմ պատասխանս օգտակար կլինի 🌷🌷🌷

  • @tatevikvardevanyan1454
    @tatevikvardevanyan1454 Рік тому

    Բարև Արուսյակ ջան , մի հարց ւնեմ ինչից է որ բեզեն երբ որ արդեն պատրաստ է թխելու, գույնը սպիտակ է, իսկ երբ թխում եմ դառնում է դեղնավուն, շնօրհակալ եմ նախապես 🥰❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому

      Ողջույն
      Բեզեն դեղնում է կամ շաքարի մեծ քանակից ( երբ չեք կշռում, երբեմն սպիտակուցը շատ կամ քիչ է լինում գրամներով, դրա համեմատ շաքարավազը կամ շաքարի փոշին ավել է ստացվում ), կամ էլ նման բան լինում է նորմայից թեկուզ մի քիչ բարձր ջերմաստիճանից։ Եթե տեսնում եք, որ մի անգամ էդպես է եղել, ուշադիր եղեք ջերմաստիճանին, հաջորդ անգամ ցածր դրեք։ Սպիտակուցն ու շաքարն էլ, եթե չեք կշռում, խորհուրդ կտամ կշռել, ամեն դեպքում։

  • @stellasrapyan824
    @stellasrapyan824 Рік тому

    Բարև շնորհաշատ հայուհի Արուսյակ ջան ոնց ես ?կեցցես շատ👍💋💋🥰🥰🥰

  • @goharayvazyan
    @goharayvazyan Рік тому

    Շնորհակալություն Արուսյակ ջան շատ լավ է ստացվել❤❤❤❤

  • @КаринеАвтандилян

    Здорово! Это называется сумасшедший пирог. Его придумали и пекли американцы во время войны и удивлялись, как из ничего получился пирог😮 и назвали его сумасшедшим пирогом.

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +2

      Там соотношение другое ))))
      Почти во всех постных пирогах одинаковые ингредиенты, только из количество везде разное, из за чего выписка получается совершенно разной )))
      Попробуйте. Тут результат отличается от Crazy cake 💋💋💋

  • @AA-yo7lo
    @AA-yo7lo Рік тому +1

    👍👍👍

  • @hrachuhitonoyan6100
    @hrachuhitonoyan6100 Рік тому +1

    ❤❤❤❤❤👍👍💋💋

  • @Эрмине-ц6п
    @Эрмине-ц6п Рік тому

    Բարև Ձեզ,տապակի չափը կասեք՞

  • @melinemanukyan-nf1ey
    @melinemanukyan-nf1ey Рік тому

    Հրաշք հայուհի Արուսյակ ջան որքան շնորհքով եք,❤

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 Рік тому

    Parz mterqnerov hamegh xmoreghen txeciq Arusyak jan👍🌹🥀🌺

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +1

      Կարելի է ասել ' շքեղ խմորեղեն ոչնչից )))

    • @lusinebabayan382
      @lusinebabayan382 Рік тому

      @@arusyakhokhikyan9342 mianshanak hamadzayn em Dzez het

  • @ruzannahovhannisyan5731
    @ruzannahovhannisyan5731 Рік тому

    👍👍👍🙋‍♀️🙋‍♀️🌷🌷🌷👏👏👏👏🥰🥰🥰🥰

  • @hasmik345
    @hasmik345 Рік тому

    Arusyak jan, baxadratoms@ karox es grel?🌹

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Рік тому +1

      Այո, հիմա գրում եմ ))
      Մի քանի րոպեից տեսանյութի տակ կարող եք տեսնել

    • @hasmik345
      @hasmik345 Рік тому

      Shnorhakal em🥰

  • @lucigeorge9202
    @lucigeorge9202 Рік тому

    Ընտիր ինչպես միշտ

  • @shushanikpalyan5195
    @shushanikpalyan5195 Рік тому

    ❤❤❤❤❤❤❤

  • @astxikverayan4595
    @astxikverayan4595 Рік тому

    ❤❤❤❤

  • @КристинеОвсепян-т6в

    👍👍👍♥️♥️♥️