ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆՈՐ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԿԱԾ. ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐՆԵՐ ԿԱՆԳՆԵԼ

Поділитися
Вставка
  • Опубліковано 6 сер 2021
  • Տավուշի սահմանամերձ Ոսկեպարում ռուսական դրոշի հայտնվելուց հետո բնակիչների մի մասը հանգիստ շունչ է քաշել, մի մասն էլ շունչը պահել է, մինչև հասկանա, թե ինչու են ռուսները ուղեկալ դրել գյուղում: Մեր պաշտպանական գերատեսչության պաշտոնական մեկնաբանությունը կարճ է հայ-ռուսական համագործակցության շրջանակում են ռուս սահմանապահները մտել Ոսկեպար:
    ....Այդ նույն համագործակցության վերաբերյալ Մոսկվան կասկածներ է հայտնել արտաքին գործերի նախարարության մակարդակով՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայքնով ռուս սահմանապահներ կանգնեցնելու Փաշինյանի առաջարկին: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի վարչության փոխտնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին՝՝՝ կողմերի միջև փոխվստահության դեֆիցիտի պատճառով: Այսօր երրորդ օրն է, ինչ հայկական Ոսկեպարում ռուս սահմանապահներ են կանգնած:
    Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3bkDOMt

КОМЕНТАРІ •