Վախերի հաղթահարման միջոցներ և առաջացման պատճառները

Поділитися
Вставка
  • Опубліковано 6 вер 2024
  • Եվ վարում եմ նաև այլ ալիք Այսբերգ / Iceberg անունով, բաժանորդագրվեք այդ ալիքին նույնպես․ / @iceberg97
    Եթե ցանկանում եք ինձ ֆինանսապես աջակցել, ՅուՄանի հաշիվ 410014099620613
    Ողջույն։ Մեզ միշտ հետաքրքրել է, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում, ինչպես լուծել մեր հասարակության մեջ հանդիպող խնդիրները, ինչպես ձեռք բերել ընկերներ, մտերիմներ, ինչպես հաղթահարել դժվարությունները տանը, աշխատավայրում, միջավայրում, Ինչպես է աշխատում մեր մտածողությունը, հիշողությունը, ընկալումը, երևականությունը, ինչպես արագ կողմնորոշվել այս ինֆորմացիոն դարաշրջանում, ինչպես չկորցնել մեր անհատականությունը և շարժվել առաջ, ինչպես հաղթահարել վախը, իբր մեզ մոտ ոչինչ չի ստացվելու կամ ինչ կմտածեն մարդիկ մեր մասին, ինչպես ավելի արդյունավետ դարձնել ինֆորմացիայի ընկալումը, ինչպես չընկնել խաբեբաների ձեռքը և նմանատիպ բազմապիսի հարցեր։ Այս ալիքում որոշել ենք աստիճանաբար տալ նման հարցերի պատասխանները և զինենք ձեզ տեխնիկաներով, ինչպես լուծել այս կամ այն խնդիրը։ Այս ալիքի բովանդակությունը ձեզ կօգնի ավելի լավ կողմնորոշվել շրջապատում և ավելի արդյունավետ գործել, այդ իսկ պատճառով բաժանորդագրվեք Lilya Project ալիքին։
    Վախի դիտարկումը որպես առանձին հույզ, տագնապի ֆենոմենից առանձին, թույլ է տալիս վերլուծել վախի ազդեցությունը կոգնիտիվ պրոցեսների և վարքային ակտերի վրա, ինչպես նաև նրա՝ այլ հույզերի հետ փոխազդեցության առանձնահատկությունները։ Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա։ Փոքր երեխաների, ինչպես նաև կենդանիների մոտ վտանգի կամ սպառնալիքի զգացումը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությանբ։ Մարդու մեծանալուն զուգահեռ փոխվում է վախ ներշնչող օբյեկտների բնույթը։ Ֆիզիկական վնասվածք ստանալու պոտենցիալ վտանգը մեծամասնության համար վտանգ չի ներկայացնում՝ արտառոց դեպքերը չհաշված։ Ավելի հաճախ մեզ անհանգստացնում է այն, ինչը կարող է ճնշել մեր ինքնասիրությունը, ինքնագնահատականը։ Մենք վախենում ենք անհաջողությունից և հոգեբանական կորուստներերից, որոնք կարող են մեր հոգում խառնաշփոթ առաջանել։
    #վախեր #վախերիհաղթահարում #վախերիպատճառներ
    #հոգեբանություն #lilyaproject

КОМЕНТАРІ •