ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, Սարեր կաղաչեմ ԳՈՒՍԱՆ ՇԵՐԱՄ, 1981

Поділитися
Вставка
  • Опубліковано 18 січ 2024
  • ՍԱՐԵՐ ԿԱՂԱՉԵՄ
    Խոսք և երաժշտություն՝ Գուսան Շերամ (Գրիգոր Կարապետի Թալյան)
    Սարեր, կաղաչեմ, իջե՛ք, ցածրացե՛ք,
    Գնում եմ յարիս, մի ճամփա բացե՛ք,
    Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի՝
    Շատ եմ պապակել, սիրտս կշտապի։
    Ձեր փեշին թոշնած տերևի նման
    Ընկած եմ վաղուց անհույս, անգյուման,
    Թույլ տվեք անցնիմ, էրթամ յարիս մոտ,
    Բալքի մեկ տեսնիմ՝ չմեռնիմ կարոտ։
    Կարոտ, ա՜խ, կարոտ, ջիգյարս յարոտ,
    Հե՜յ, ճամփես չաթին, փշոտ է, քարոտ,
    Ջահել հասակից սիրեցի նրան,
    Բայց նամարդ մարդիկ խլեցին, տարան։
    Խլեցին, տարան, արևս սևացավ,
    Բաժին աշխարհս վերանա դարձավ,
    Ապրում եմ, համա ապրումներ չունիմ,
    Էլ ուրիշ մեկին սեր-սավդա չունիմ։
    Շերամ, սեգ յարիդ սիրտըն է սառել,
    Էլ ի՞նչ ես իզուր փարվանա դառել,
    Չոքել կաղաչեմ սարին ու քարին,
    Ուրիշն է տիրել քո սիրած յարին։

КОМЕНТАРІ •