Սաղմոս 21/ Saghmosner/ PSALMS

Поділитися
Вставка
  • Опубліковано 3 жов 2024
  • 📖Կարդաց-Սարգիս Նաջարյան
    Սամղմոս 21
    21 ԱՐԴԱՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐՆ ՈՒ ՅՈՅՍԸ 1 Այսուհետեւ՝ առաւօտեան օգնութեան մասին. սաղմոս Դաւթի 2 Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, նայի՛ր ինձ, ինչո՞ւ լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկութիւնից: 3 Աստուա՛ծ իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով՝ բայց չանսացիր ինձ: 4 Դու ապրում ես սրբերի մէջ եւ գովերգւում Իսրայէլում: 5 Քեզ վրայ յոյս դրին հայրերը մեր, յոյս դրին քեզ վրայ, եւ դու փրկեցիր նրանց: 6 Առ քեզ աղաղակեցին ու ապրեցին, քեզ վրայ յոյս դրին եւ ամօթով չմնացին: 7 Բայց ես որդ եմ եւ ոչ թէ մարդ, մարդկանց համար նախատինք եմ եւ անարգանք՝ ժողովուրդներին: 8 Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խօսում շրթունքներով եւ շարժում գլուխներն իրենց՝ ասելով. 9 «Յոյսը դրել է Տիրոջ վրայ, դէ թող փրկի ու ազատի նրան, եթէ սիրում է նրան»: 10 Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից: 11 Քե՛զ յանձնուեցի ես արգանդից, մօրս որովայնից սկսած՝ դու ես Աստուածն իմ: 12 Մի՛ հեռացիր ինձնից, քանզի մօտ են վտանգները, եւ չկայ մէկը, որ օգնի ինձ: 13 Բազում եզներ շրջապատեցին ինձ, եւ պարարտ ցուլերը պաշարեցին ինձ: 14 Մռնչացող ու յափշտակող առիւծների պէս ինձ վրայ բացին բերաններն իրենց: 15 Հոսեցի ես ինչպէս ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, եւ սիրտս հալած մոմ դարձաւ որովայնիս մէջ: 16 Զօրութիւնն իմ չորացաւ խեցու նման, լեզուս կպաւ քիմքիս, եւ ինձ իջեցրին մահուան հողի մէջ: 17 Չորս կողմս բազում շներ հաւաքուեցին, եւ չարագործների ամբոխն ինձ պաշարեց: 18 Ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշուեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ: 19 Հագուստներս բաժանեցին իրար մէջ, եւ պատմուճանիս վրայ վիճակ գցեցին: 20 Դու, Տէ՛ր, օգնութիւնդ ինձնից հեռու մի՛ պահիր, այլ օգնի՛ր ինձ, Տէ՛ր: 21 Փրկի՛ր ինձ սրից, փրկի՛ր միամօրիկիս շների ձեռքից: 22 Ազատի՛ր ինձ առիւծի բերանից, եւ խեղճ անձն իմ՝ միեղջերուի եղջիւրից: ԳՈՀԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ 23 Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ: 24 Աստուածավախնե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, եւ թող Յակոբի բոլոր զաւակները փառաբանեն նրան: 25 Իսրայէլի ողջ սերունդը երկիւղ պիտի կրի Տիրոջից, քանզի Տէրը չարհամարհեց ու չանարգեց աղօթքն աղքատիս եւ երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուի նրան՝ լսեց ինձ: 26 Քո մասին է գովքն իմ, մեծ հաւաքներում պիտի օրհնեմ քեզ: Ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկիւղածների առջեւ: 27 Տնանկները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտռողները պիտի օրհնեն նրան: Նրանց սրտերը կ՚ապրեն յաւիտեանս յաւիտենից: 28 Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կը վերյիշեն ու կը դառնան Տիրոջը: Բոլոր ազգատոհմերը կ՚երկրպագեն նրան, 29 քանզի Տիրոջն է արքայութիւնը, եւ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ: 30 Լիացան եւ երկրպագեցին նրան երկրի բոլոր մեծամեծները, եւ ամէն ոք, որ գերեզման է իջնում, նրա առջեւ պիտի ընկնի: 31 Նրանով է ապրում անձն իմ, եւ իմ սերունդը պիտի ծառայի նրան: 32 Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարութիւնը պիտի աւանդուի այն ժողովրդին, որ ծնուելու է:
    #psalms #եկեղեցի #սաղմոս #bible #hogevor #biblestudy #քարոզ #prayforarmenia #prayfortheworld #churchonline

КОМЕНТАРІ • 25

  • @LiliEgikyan
    @LiliEgikyan 2 місяці тому +2

    🙏🏻ԱՄԵՆ ԱՄԵՆ ՀԻՍՈՒՍ🙏🏻

  • @LianaStepanyan-s9q
    @LianaStepanyan-s9q 15 днів тому +1

    Փառք մեր Տեր ՈՒ ՓՐԿԻՉ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ

  • @aramikailian2658
    @aramikailian2658 Рік тому +2

    Amen ❤️ 🙏

  • @SURBHOGI
    @SURBHOGI Місяць тому +1

    🙏🙏🙏🙏🙏🙏

  • @ԱննաԿառախայան
    @ԱննաԿառախայան 6 місяців тому +1

    Исус шноракл ем вор аза.тецир аен чар техиц вает шноркал ем тер иусус Анна Амен😢

  • @hasmikmadoyan8049
    @hasmikmadoyan8049 Рік тому +3

    Ամեն 🙏🏼🙏🏼🙏🏼

  • @liliknavasardyan1803
    @liliknavasardyan1803 Рік тому +7

    Ամեն Փառք Հորը Որդուն եվ Սուրբ Հոգուն այժմ՝ եվ միշտ՝ հավիտյանս հավիտենեց Ամեն🙏🙏🙏

  • @gayanegevorgyan1386
    @gayanegevorgyan1386 11 місяців тому +1

    Տեր ողորմիր մեզ,ու մեր դեմ մեղք գործողներին։

  • @АкобГарибян
    @АкобГарибян Рік тому +3

    ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ ԴՈՒ ԳԻՏԵՍ ԻՆՉ Է ՊԵՏՔ ՄԵԶ❤ ԴՈՒ ԳԻՏԵՍ Ո՞ՐՆ Է ՃԻՇՏ
    ՕԳՆԻՐ ՄԵԶ

  • @lusinehakobyan7367
    @lusinehakobyan7367 Рік тому +3

    ❤ԱՄԷՆ❤

  • @nektardl1ot3vb2q
    @nektardl1ot3vb2q Рік тому +9

    Տեր դու ինձ ողորմեցիր, օգնությունդ ինձնից մի հեռացրու

  • @razmik9038
    @razmik9038 8 місяців тому +1

    Saxmos 22-a bolor parq@ mer ASTCUN HISUSIN

  • @АкобГарибян
    @АкобГарибян Рік тому +6

    ՏԵ՛ՐՍ ԻՄ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՓՐԿԻՉ ՄԵՐ

  • @Gayane-zk7oo
    @Gayane-zk7oo 7 місяців тому +1

    ամեն❤տեր

  • @Edomira79Poghosyan
    @Edomira79Poghosyan 2 місяці тому +1

    Амен ❤

  • @huyska1093
    @huyska1093 Рік тому +5

    ԱՅՈ և ԱՄԵՆ

  • @goharsargsyan4064
    @goharsargsyan4064 8 місяців тому +1

    Ամեն

  • @alisvardanyan6939
    @alisvardanyan6939 Рік тому +5

    Ամեն

  • @verginemarkosyan4135
    @verginemarkosyan4135 Рік тому +2

    ❤ ԱՄԵՆ ԱՄԵՆ ԱՄԵՆ ❤

  • @julyPooly-d2w
    @julyPooly-d2w Місяць тому

    ❤❤❤

  • @zaragasparyan9217
    @zaragasparyan9217 Рік тому +2

    Ամեն։Փառք միմիայն մեր ճմարիտ Աստծուն։

  • @РузаннаАсулян-я1ь

    ❤🙌🙌🙌❤

  • @zaramargret6712
    @zaramargret6712 Рік тому +2

    Փառք Տիրոջը🙏🙏🙏♾️♾️♾️

  • @Jesus_Christ_is_LORD
    @Jesus_Christ_is_LORD 3 дні тому

    Ամեն գրողներ, դուք հասկանում եք որ Աստված խաչի վրա Հիսուս Քրիստոսին մեր մեղքերի դառը մաղձը ճաշակել տվեց, Հայրը լքեց Որդուն թողեց մենակ, Յիսուս թե հոգով, թե մարմնով սարսափելի տառապանք ցավ ու վիշտա կրել իմ ու քո ապրած չար կյանքի համար, որ ես ու դու քավություն ու թողություն ունենանք Հիսուս Քրիստոսի Արյանը հավատալով։
    3-րդ օրը Աստված հարություն տվեց Քրիստոսին իմ և քո համար, որ Հիսուս մեր ադվոկատնա, սա Աստծու հավիտենական ու անսահման սերն է, յուրաքանչուր մեղավոր անԱստված մարդու համար, որ ես ու դու ենք։

  • @ЛусинеЧилингарян-ы7с

    Амэн