Ռաիսա Մկրտչյան - Դու

Поділитися
Вставка
  • Опубліковано 9 сер 2010
  • Ռաիսա Մկրտչյան - Դու
    Raisa Mkrtchyan - Du
    Խոսք ՝ Պարույր Սևակի
    Երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի
    Ձայնագրվել է 1978 թ. Երևանի Ռադիոյում
    Դու - երկու տառ, դու, հասարակ մի դերանուն:
    ԵՎ ընդամենն քո այդ երկու հատիկ տառով՝
    Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում:
    Դու՝ երկու տառ և ես հանկարծ
    Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
    Անջատումին ըմբերանում
    ՈՒ թերանում եմ կատարել
    Հրամանը տառապանքի:
    Դու՝ երկու տառ, և ես, անգին,
    Ինձանից ինքս վերանում,
    Փոշիացած հերոսնեի
    ՈՒ ծնվելիք հանճարների
    Դասակին եմ ընկերանում:
    Դու՝ երկու տառ ու երբ հանկարծ
    Թողնում ես ինձ ու հեռանում,
    Լքված տան պես ճեղք եմ տալիս,
    Ծեփս թափում, անտերանւմ
    ՈՒ կսկիծը, ցեցի նման,
    Բույն է դնում իմ սյունի մեջ,
    Ձեղունի մեջ
    ՈՒ գերանում:
    Դու՝ երկու տառ,
    Դու՝ հասարակ
    Մի դերանուն...

КОМЕНТАРІ • 9

  • @margaritsargsyan5017
    @margaritsargsyan5017 6 місяців тому +1

    Այսօր մենք նման ձայներ եւ կատարողներ չունենք...
    Հիանալի երգ եւ կատարում❤

  • @zhannagrigoryan1793
    @zhannagrigoryan1793 2 роки тому +3

    Երբ եթերից վերացրինք որակով երգերը,իմաստալից և ոչ ռաբիզ կլկլոց,երկիր կորցրինք։

  • @sasunpaskevichyan
    @sasunpaskevichyan 12 років тому +5

    " ԴՈՒ " Խոսք ՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ Երաժշտություն՝ Սասուն Պասկևիչյանի
    Ձայնագրվել է 1978 թ. Երևանի Ռադիոյում

  • @IGUALTOS
    @IGUALTOS 2 роки тому

    հրաշք երգ, հրաշալի կատարում։
    Լսում ես ու զարմանում, էլ չկան էսպես խոսքեր գրողներ, էլ չկան էսպես երգահաններ ու երգիչներ

  • @kbfyxbr
    @kbfyxbr 12 років тому

    Спасибо за видео!

  • @user-tp1ti6tz4q
    @user-tp1ti6tz4q 3 роки тому

    Ներեցեք, չէի՞ք ասի, իսկ նույն երգչուհու կատարմամբ ՛՛Շուշի՛՛ երգի հեղինակը ո՞ր կոմպոզիտորն է:

  • @viplady69
    @viplady69 8 років тому

    Փոքրիկնէրու երգէր