Այս խոսքս հիշիր հիշիր միալար Ռուզաննա Խալաթյան

Поділитися
Вставка
  • Опубліковано 21 сер 2024
  • Խոսք.Միշա Սվարյան
    1. Այս խոսքս հիշի՛ր, հիշի՛ր միալար,
    Որ դու մեռնում ես ապրելու համար:
    Հիշի՛ր` ով էիր դու այս աշխարհում,
    Հիշի՛ր` հին մարդը քեզ ուր էր տանում:
    Հիշի՛ր` խաչն էիր հանում Հիսուսին,
    Մահվան սև լուծն էր դրված քո ուսին:
    Որ փուչ մեկն էիր` քեզանով գերված,
    Ավեր տուն էիր` հիմքդ խարխլված:
    Դու ապրում էիր մեղքով միալար,
    Եվ այս ամենը` մեռնելու համար:
    2. Բայց եղավ մեկ օր, որ լույս ստացար,
    Տիրոջից շնորհք ու հույս ստացար,
    Լուսավորվելով` քեզ ճանաչեցիր,
    Ապրածիդ համար խիստ ամաչեցիր:
    Ատեցիր կյանքը` խղճուկ, վաղանցիկ,
    Անոթդ սրբվեց, դարձավ թափանցիկ,
    Ու Տերն երևաց այնտեղ Իր լույսով,
    Քեզ մխիթարեց ու արեց հույսով,
    Որ դու Իր ձեռքով կյանք պիտ ստանաս,
    Եթե Իր խոսքի, սիրո մեջ մնաս:
    3. Եվ Նա խոստացավ քեզ Իր մոտ տանել,
    Հզոր բազուկով Իր գահին հանել:
    Կտեսնես այնտեղ սուրբ եղբայրներին,
    Կտեսնես այնտեղ հրեշտակներին,
    Կտեսնես այնտեղ Տիրոջդ փառաց`
    Սիրո կանթեղը Իր ձեռքում վառած:
    Կտեսնես նաև Փրկչիդ վերքերը,
    Որ պիտի պատմեն Հիսուսիդ սերը:
    Եվ արժե մեռնել այդ սիրո համար,
    Բայց մենք մեռնում ենք ապրելու համար:

КОМЕНТАРІ • 10

  • @ofikmartirosyan7718
    @ofikmartirosyan7718 Місяць тому +11

    ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ ՇԱՏ - ՇԱՏ ՕՐՀՆԻ ՁԵԶ ՌՈՒԶԱՆՆԱ ՔՈՒՅՐՍ !
    ԴՈՒ ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ , ՈՐ ԱՊՐԵՍ ,
    ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՍ ,
    Ե՜Կ , ՀԻՍՈՒՍԻՆ ԴՈՒ ԴԻՄԻՐ
    ԵՎ ՆԱ ՔԵԶ ԿՈՂՈՐՄԱ ։
    ԿՅԱՆՔ ԿՈՒՆԵՆՍՍ ՓԱՌԱՎՈՐ ,
    ՆՐԱ ՏԱՆ ՄԵՋ ՊԻՏ ԱՊՐԵՍ
    ԵՎ ՄԱՀԸ ՉԵՍ ՃԱՇԱԿԻ ,
    ԱՅԼ ԵՐԿՆՔՈՒՄ ԴՈՒ ԿԱՊՐԵՍ ։
    ԱՄԵՆ

  • @BorisArakelyan
    @BorisArakelyan Місяць тому +11

    Մեր օրհնիալ եղբայր Միշա Սվարյանի երգերից։❤ Այո մարդկանց գործերն են, որ կմնան իրենց երկրային կյանքի ավարտից հետո։ Տերը օրհնի քույրիկին էլ ճիշտ մատուցանելու համար։

  • @grigorvardanyan5831
    @grigorvardanyan5831 Місяць тому +3

    Amen

  • @gyozaltamoyan5090
    @gyozaltamoyan5090 Місяць тому +5

    🙏🙏🙏🙏🙏

  • @user-tv9gm2eu4y
    @user-tv9gm2eu4y Місяць тому +5

    🙏🙏🙏

  • @user-ts1ow8cv8w
    @user-ts1ow8cv8w 14 днів тому +1

    ❤❤Amen ❤❤❤

  • @RubenHarutyunyan-wm2ms
    @RubenHarutyunyan-wm2ms Місяць тому +2

    ❤Ամեն❤❤❤❤❤❤

  • @user-ks7gk5ju2l
    @user-ks7gk5ju2l Місяць тому +4

    ФАРК ИМ ТИРОЧА ЕС КО НТАНИКНЕМ ЕС КО ДУСТРН ЕС КО АЯРНЕМ ИСУС КРИСТОСИ АНУНОВ АЛЕЛУЮ АМИНАМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН АМИН ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤😘😘😘😘😘😘😘😘😘😘😘😘🙏👏👏👏👏👏👏👏👏👏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @kamomartirosyan1617
    @kamomartirosyan1617 Місяць тому +6

    TER@ OHNI QEZ QUYRS SHAT ORHYAL ZAYN UNEQ

  • @maximabrahamyan3659
    @maximabrahamyan3659 Місяць тому +5

    Парк Тироч Ир бари Горцери амар