Հերոսներ՝ Մորիսն ու Ալբերտը թիվ 135 հիմնական դպրոցում ունեն իրենց անունով դասարաններ
Вставка
- Опубліковано 10 лют 2025
- 44-օրյա պատերազմում հերոսացած՝ Ալբերտի, Տիգրանի, Վլադիմիրի, Մորիսի, Դերենիկի, Արսենի, Էրիկի, Գոռի, Արտակի և Արայիկի ծնողները, հարազատները հյուրընկալվել էին Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց, որտեղ էլ հանդիսավոր կերպով բացվեց հերոսներին նվիրված «Փառքի անկյունը»։ Դպրոցի 5-րդ ա դասարանն օրեր առաջ հատուկ որոշմամբ անվանակոչվել է ի պատիվ Մորիս Խումարյանի, իսկ 5-ի դ-ն՝ Ալբերտ Բախշյանի։ Դպրոցի աշակերտական անձնակազմը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ Արամ Սողոմոնյանի գլխավորությամբ կազմակերպել էր Մորիսի և Ալբերտի անվանակոչության հանդիսավոր արարողությունը, որը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հիշելու վերջիններիս հերոսությունների մասին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվում էին հերոսների լուսանկարները, որոնք էլ օրը ավելի հուզումնառատ դարձրին:
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
linktr.ee/arar...
Հեռ․ 077 972282
Էլ․ հասցե։ info@ararattv.am