2018-ի համար պատասխանատվություն կրելը, Արցախի դեօկուպացիայի խոստումները, պայքարելը | Ինադու 30

Поділитися
Вставка
  • Опубліковано 22 чер 2024
  • Նախագծին կարող եք աջակցել այստեղ՝
    / inadupodcast
    FB: rb.gy/xhgig0
    INST: / inadu.project
    2018-ի համար պատասխանատվություն կրելը, Արցախի դեօկուպացիայի խոստումները, պայքարելը | Ինադու 30
    Ողջույն, սիրելի մարդիկ։ Այս էպիզոդը պիտի լիներ շատ քաղաքական, բայց դրա փոխարեն ստացվեց շատ անկեղծ, շատ ինքնավերլուծական ու հուզիչ՝ առնվազն մեզ համար։
    Տաղավարում ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանն է, ում հետ խոսում ենք հայրենիքի կարոտի, խոստացված ու կորսված խաղաղության, սրբազան շարժման, պետության և քաղաքացու #հարաբերություն ների, սերունդներին ժառանգված օրհնանքի ու «պարտքերի» մասին։
    Ձեզ բարի դիտում❤️
    -----------------------------------------------------------------------
    Ինադուն պոդքաստ է Արցախից՝ Արցախի մասին։
    Նինան և Շողերը կիսվում են իրական պատմություններով շրջափակման, պատերազմների, տեղահանման և այսօր արցախցիների կյանքի մասին։ Նախագիծը ստեղծվել է շրջափակման օրերին՝ #Արցախ ում տիրող իրավիճակը աշխարհին ներկայացնելու համար, իսկ այսօր, հանգամանքների բերումով, այն հավաքագրում և արխիվացնում է վերջին օրերին Արցախում կատարվածը, արցախցիների հին և նոր երազանքները, դժվարությունները և դրանց դիմանալու բանաձևը։
    Սիրով Արցախից՝ Արցախի մասին:
    00:00 Ինադու
    01:03 Սկիզբ
    02:20 Հյուր՝ Ասպրամ #Կրպեյան
    04:01 Ինչ պետք է անենք մենք, եթե վախենում ենք
    14:23 Ապրումներ, որոնք երբևէ չես ունեցել
    18:28 Ինքնության ճանաչում, պատասխանատվության գիտակցում
    28:40 Հայրենաճանաչության կարևորությունը, հայության թշնամական բաժանումը
    39:41 Համեստ ունեցածի հարստությունը
    43:05 Համերաշխության և արդարության մասին, մենք ենք մեր ձայնը
    49:15 Արցախատյատություն և երազանքների բարձրաձայնում
    53:14 Պետությունը պարտավո՞ր է
    01:00:00 Շարժման առաջնորդը պատահական մեկը չէ
    01:04:10 Արդյոք ոչ մեկ չունի ակնկալիք
    01:14:18 SPiN Ideas Agency
    01:14:32 Ինադու

КОМЕНТАРІ • 30

  • @NadyaKostanyan
    @NadyaKostanyan 8 днів тому

    Շնորհակալություն տեսակիդ համար իմ սիրելի Ասպրամ ջան, գրկում եմ ձիգ 🫂💜

  • @Dwalin1989
    @Dwalin1989 17 днів тому +11

    Սկզբունքորեն համաձայն չեմ ձեր դիրքորոշման հետ: Տպավորություն է, որ մեր խնդիրներն առաջացել են նրանից, որ Նիկոլը Պրահայում ասել է, որ Արցախն Ադրբեջան է: Դա չի պրոբլեմը, պրոբլեմը շատ ավելի բազմաշերտ է: խնդիրներից մեկն այն է, որ մեր հասարակության ու քաղաքական վերնախավի մի ստվար զանգված կամ ցանկանում է ռուսյո ցարի հպատակ լինել, կամ էլ ռուսյո ցարի հպատակ է, բայց չի գիտակցում դրա մասին, ու դոշին հարվածելով պնդում է, որ մեծ հայրենասեր է: Այդ առումով մենք քաղաքական ազգ դառնալու խնդիր ունենք: Էս խնդիրն ունեցել է նաև Արցախի վերնախավը, որը ռսի ստրուկ է եղել ու հավատացել է բաների, որոնք միայն իրենց գլուխներում գոյություն ունի, բայց ոչ իրական աշխարհում: Օրինակ՝ որ Ռուսաստանի համար Արցախն ինչ-որ արժեքային կարևորություն ունի, որ Արցախն այն տեսքով, որը որ կար Ռուսաստանի համար նշանակություն ունի: Մեր խնդիրն է այն, որ մենք 30 տարի չենք պատրաստվել հաջորդ պատերազմը հաղթելուն, չնայած որ գրեթե ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու, ու ոչ Հայաստանը, ոչ Արցախն էնքան ինքնուրույնություն ու խելք չեն ունեցել, որ հասկանան, որ հաջորդ պատերազմը հաղթելու խնդիր պետք է դրվի: Նման խնդիր երբեք չի դրվել քաղաքական վերնախավի կողմից: Արդյունքը տեսնում ենք: Հիմա նորից չպետք է գցենք մեզ անիրական երազների մեջ: Հիմա Արցախի հարցում, կարծում եմ, առաջնային նպատակ պետք է լինի դատական պրոցեսները, որոնք իրավական ինչ-որ արդյունք կարող են տալ, որը հետագայում միգուցե քաղաքական արդյունք տա: Նիկոլի օրերն էլ են ավարտվելու մի օր, բայց մենք կայուն քաղաքական համակարգ չունենք: Ոչ ոք չի կարող ասել, թե ոնց են էս երկրում առաջնորդ դառնում, նման ուղի չկա, համակարգ չկա, որ գնաս ծառայես, աստիճաններով անցնես ու դառնաս վստահելի քաղաքական գործիչ: Դրա արդյունքը տեսնում ենք՝ նախկին սրբազան նախկին քահանան, որը երկքաղաքացի է, ուզում է դառնալ վարչապետ, Artur brothers-ներին էլ բերում է կողքին կանգնեցնում է, ասում՝ նայեք ինչ ուժեղ հայրենակիցներ են մեր կողքին: Սա արդեն եկեղեցին վարկաբեկող այլանդակություն է: Ու դա էլ է մաքրման պրոցես, դա էլ պետք է լինի, տեսնենք եկեղեցականների մեջի կեղտերը, որ իմանանք ով ով է:
    Էլի լիքը բան կարամ գրեմ, թե ինչ հարցերում համաձայն չեմ ձեզ հետ: Հույզերը շատ են, բայց մենք պետք է ժամանակի ընթացքում կարողանանք ավելի սթափ գնահատել ամեն ինչ, հուզականությունը չի օգնում մեղմ ասած: Մասնավորապես՝ պրոբլեմներից մեկն այն է, որ ձեր օգտագործված լեկսիկոնում դուք հասարակության մեջ շատերին ընկալում եք որպես ձեր թշնամի: Մոտավորապես նույնն եք անում, ինչ անում էին շատերը մինչև պատերազմը, երբ գնում էին Արցախ, մի թթու խոսք էին լսում, ու գնա գալիս եմ թշանամանում էին բոլոր արցախցիների հետ, գալիս էին Հայաստան ու ինչ ասես չէին ասում: Էնպես որ ժողովուրդ ջան, բոլորին մաղթում եմ ողջախոհություն ու իմաստություն: Թե չէ բոլորս խելացի ենք էլ դու սուս:

  • @LianaHayrapetyan-ge4yv
    @LianaHayrapetyan-ge4yv 17 днів тому +3

    Շատ հրաշալի էպիզոդ է։ Ասպրամին չգիտեի առաջ, հաճելի բացահայտում էր

  • @n.80s
    @n.80s 16 днів тому +3

    Դուք խելացի, ձեր հյուրերը՝ խելացի։
    Կեցցե՛ք։

  • @TigranArmenia
    @TigranArmenia 15 днів тому +1

    Une éducation et surtout une manière de penser tellement proche. Merci pour votre combat avec sincérité. 🇦🇲

  • @victorharutyunyan4985
    @victorharutyunyan4985 17 днів тому +1

    Շատ ապրեք, ինչպես միշտ մի քիչ շփոթված, բայց չափազանց անկեղծ ու բարի եք:
    Պարզ ճշմարտությունների մասին եք խոսում, որոնք մշտական պետք ա կրկնել, թե չէ մոռացվում են:

  • @SedaSargsyan-qe7bk
    @SedaSargsyan-qe7bk 16 днів тому +3

    Վայ առաջին անգամ է , երբ չկարողացա մինչև վերջ դիտել ինադուն ինչ-որ կեղծ բան կար

    • @inadu.podcast
      @inadu.podcast  16 днів тому +3

      Շատ ցավում ենք, որ Ձեզ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվել: Ինադուն ստեղծվել է՝ անկեղծությունը որպես հիմնասյուն ունենալով, եւ մենք միշտ եղել ենք անկեղծ բոլորի հետ՝ մեր մտքերի ու գաղափարների, ապրումների շուրջ: Անգամ եղել ենք չափից շատ անկեղծ ու բաց ու կյանքում ունեցել ենք շատ ծանր խնդիրներ դրա պատճառով: Այս էպիզոդը եւս բացառություն չէ, հուսով եմ հետագա էպիզոդները լսելը ավելի կոմֆորտ կլինի🫂

    • @ArmanGharibyan
      @ArmanGharibyan 15 днів тому +1

      Գուցե հյուրի խոսելաոճն է նման տպավորություն ստեղծել, բայց Շողերն ու Նինան,ինչպես միշտ, բնական են, ոչ կեղծ, հենց դրանով էլ դուր են եկել/գալիս շատերիս:

    • @SedaSargsyan-qe7bk
      @SedaSargsyan-qe7bk 15 днів тому

      Խոսքս հյուրի մասին է , Շողերն ու Նինան ինչպես միշտ հրաշք են : Ես հալվում եմ աղջիկների համար ❤️ Խնդրում եմ միացրեք Մանեյի հետ էպիզոդները կհասկանաք ինչու եմ ասում , որ ինչ-որ բան կեղծ էր (((

    • @SedaSargsyan-qe7bk
      @SedaSargsyan-qe7bk 15 днів тому

      Ես հենց հիմա էլի արցունքն աչքերիս արդեն հաշիվը կորցրած վերանայում եմ Մանեյի հետ էպիզոդը ու կրկին համոզվում թե որն է իսկականը, լավը , մաքուրը ճիշտը սովորում թե ինչ է իսկական հայրենասիրություն , հայրենիքը (

    • @ArmanGharibyan
      @ArmanGharibyan 15 днів тому +1

      @@SedaSargsyan-qe7bk Մանեի հետ էպիզոդները դիտել եմ ու սիրահարվել էդ պստոյին 😍

  • @peterjanigian3210
    @peterjanigian3210 17 днів тому +1

    Ապրեք ջան ժողովուրդ ջան, դա շատ կարևոր քննարկում է, որը ժողովուրդը պետք է լսի, լավ արեցիք ձեր քաջության և մեզ հետ կիսվելու ջանքերի համար ♥️

  • @user-hn3kw8cu8g
    @user-hn3kw8cu8g 16 днів тому

    ❤❤❤🙏🙏🙏

  • @gohar_arakelyan
    @gohar_arakelyan 16 днів тому +8

    Շատ պարզունակ բովանակություն ա տրվում Հայաստանում տեղի ունեցած ու ունեցող գործընթացներին։
    Նախ Արցախի հանձնումը ոչ մեկ, ոչ էլ 5 տարվա գործընթաց էր ու Նիկոլ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը չէր պատճառը, որ եղավ այն ինչ եղավ։ Եթե օրինակ 15 տարի առաջվանից Արցախի ու Հայաստանի հայերը սկսեին խոսել էն թեմաներից, որոնք հիմա ակտիվորեն քննարկվում են՝ միգուցե էսօր լրիվ այլ պատկեր ունենայինք։
    Շողեր ջան, ցավում եմ, որ նման իրավիճակի եք բախվել, բայց եկեք Ձեզ մեդալի հակառակ կողմը պատմեմ։ Ինձ հետ աշխատող արցախցիները հարմար առիթը բաց չեն թողնում բողոքելու, թե մենք էստեղ ինչքա՜ն քիչ ենք վարձատրվում։ Ու գիտեք, մարդու համար, ով էստեղ նույն արցախցու աշխատանքն անելով ստացել է 5-6 անգամ ավելի քիչ աշխատավարձ՝ ամենահաճելի բանը չի անընդհատ լսել, որ դու, քո ծնողները ստրուկի պես աշխատել ու ապրել եք 35 տարի։ Էստեղ բոլորն են գիտակցել թե դա ինչի համար ա դա արվում ու երբեք չեն բողոքել էդ սոցիալական հսկա տարբերությունից, երբե՛ք։ Բայց էդ նույն գիտակցումը պետք է ունենա նաև արցախցին, պետք ա հասկանա, որ 35 տարի շարունակ իր աշխատավարձը գոյացել ա մեր պես ստրկատիրական պայմաններով աշխատող հայրենակիցների տված հարկերից։ Ու պատահական չի դա արվել։ Երբ քո ֆինանսական վիճակը կայուն ա, իշխանությունների թալանածը աչքիդ էդքան ցայտուն չի երևում։ Դրա համար էլ Արցախի իշխանությունները Հայաստանիններից հաստատ ոչ պակաս, միգուցե և ավել, թալանել են Արցախը։ Բա էդ ժամանակ ու՞ր էր պահանջատիրությունը։ Քանի՞ անգամ ա Արցախում հանրահավաք եղել իշխանությունների վարած քաղաքականության դեմ։
    Հայաստանում բնակվող մարդիկ արցախի իրանց հայրենակիցների համար քիչ բան չեն զոհաբերել ու դա պետք չի ուրանալ ժողովուրդ ջան։
    Ինչ վերաբերվում ա հավաքներին մասնակցելուն՝ մարդիկ ոչ թե չեն մասնակցում, որովհետև մասնակիցների շարքերում կան իրենց տհաճ մարդիկ՝ այլ որովհետև հավաքի կազմակերպիչների մեջ կան մարդիկ, որոնք ո՛չ արժեհամակարգով, ո՛չ բառապաշարով, ո՛չ էլ գաղափարախոսությամբ վստահություն չեն ներշնչում ժողովրդի մեծամասնությանը։ Նույն Բագրատ Սրբազանը իր խոսքերում օգտագործում է արտահայտություններ ու բառեր, որոնք ես անգամ իմ ընկերների հետ խոսելուց չեմ օգտագործի։ Հոգևորականին ոչ վայել կերպով դիմում է իշխանության ներկայացուցիչներին։ Էլ կներեք, սևերի ու սպիտակների բաժանելը պոզով ու պոչո՞վ է լինում։ Էլ չեմ խոսում երեկ բեմ դուրս եկած կասկածելի անցյալով նարկոբարոն եղբայրների մասին։ Ժողովուրդը հիմար չի, որ բեմից ով բարձր խոսա վեր կենա վազի հրապարակ։
    Բովանդակություն, գաղափար ու նպատակ չկա այն ամենի մեջ ինչ հիմա կատարվում է մեր երկրում։ Մի անգամ արդեն վատին ավելի վատով փոխած մարդիկ երկրորդ անգամ նույնը չեն կրկնի։ Մի նորմալ բարեկիրթ, հանդարտ, ռացիոնալ գործիչ թող լինի՝ տեսեք քանիսը դուրս կգան։

    • @Arm.H
      @Arm.H 15 днів тому +2

      Գոհար ջան ձեր գրածից եզրակացնում եմ,որ բավականին գրագետ աղջիկ եք,հետևաբար հենց դրա համար էլ ուզում եմ հարց տալ՝ակնկալելով պարզ քննարկում։
      Ուզում եմ հասկանալ որտեղից այդ թեզը,որ արցախցիները ձեր հաշվին են ապրել։Կամ թե անընդհատ լսում եմ.«մենք շատ բան ենք զոհաբերել ,որ Արցախում լավ ապրեք»։Իսկապե՞ս այդպես եք մտածում։Այսինքն այն,որ ամբողջ կյանքում արցախցիները ապրել են պատերազմի մեջ,պահել են ամբողջ Հայաստանի խաղաղությունը,ամբողջ կյանքում աշխատել են քրտնաջան,տուն -տեղ դրել ու էլի զոհաբերվել հանուն Հայաստանի խաղաղության չեք գիտակցու՞մ։Ես ծնված օրվանից ապրել եմ Արցախում,իմ հասակակիցների գրեթե կեսը առանց հայր են մեծացել,ճոխ կյանք չեն տեսել,Արցախում չկար այն ամենը,ինչ դուք ունեցել եք այստեղ,բայց մենք անտրտունջ ապրել ենք մեր հայրենիքում,մենք միշտ ենք քրտնաջան աշխատել,կրկնակի թանկ էինք վճարում ամեն ինչի համար,բայց այո լուռ ապրում էինք։Ու գիտեք ինչու են հիմա ասում,որ Արցախում լավ էր,որովհետև մարդիկ իրենց ծննդավայրում էին,ատելության,անվերջ մեղադրանքների ալիքի տակ չէին,հասկացված էին,դժվաություններով,բայց արժանապատիվ կյանքով էին ապրում ,թե չէ թող չթվա,թե Արցախում ձրի էինք ապրում՝առանց աշխատելու ու տանջվելու։Եթե մենք սովոր լինեինք ցոփ ու շվայտ կյանքի,ինչպես դուք եք մտածում,ապա չէինք դիմանա այն ամենին,ինչին ենթարկեցին մեզ։Հա,իմիջիայլից,արցախցիների մեծ մասն էլ ծառայում էր զինված ուժերում ու եթե բարձր աշխատավարձ ասելով ի նկատի ունեք վերջին տարիներին զինծառայողի աշխատավարձը բարձրացումը,ապա ասեմ իմանաք ,որ Հայաստանում էլ սահմանամերձ տարածքներում նույնպես «բարձր» է։Իսկ մինչև 2020 թ օրինակ իմ ամուսինը որպես զինծառայող ստանում էր 110 հազար։Ու էդքանից հետո ձեզ ներշնչել են,որ մենք ձեր հաշվին ենք ապրել ու պարտք ենք ձեզ։Էլ չասեմ,թե ինչքան հանքեր կային Արցախում ,որի տերերը Հայաստանից էին,մեծ բիզնեսների տերերը հիմնականում Հայաստանից էին,բայց ես չեմ հոշում դեպք,որ մենք մատնացույց անեինք նրանց ու ասեինք ինչու են եկել մեր հաշվին բիզնես են անում։Իմացեք ճշմարտությունը վերջապես,էդ անգիր արած թեզերը,որ շրջանառվում են իրականության հետ աղերս չունեն։

    • @gohar_arakelyan
      @gohar_arakelyan 14 днів тому

      Հարգելի ​@@Arm.H , դուք որտե՞ղ տեսաք պնդում, որ արցախցիները մեզ պարտք են։ Ես էդպիսի բան չեմ գրել և էդպես չեմ էլ մտածում։ Ես խոսում եմ այն մասին, որ եթե իրավիճակին մի կողմից նայում եք խնդրում եմ մի հատ էլ էս կողմից նայեք։
      Ես ինքս արմատների կեսով Արխախից եմ ու շատ բարեկամներ, ծանոթներ ունեմ Արցախից։ Շատ լավ ծանոթ եմ եղել բոլոր էնտեղ կատարվող իրադարձություններին ու ասածս հենց իմ դիտարկումն է։
      Բարձր աշխատավարձ ասելով նկատի ունեմ օրինակ՝ գործավարուհու աշխատավարձ-300000 դրամ, մաթեմատիկայի ուսուցչուհու աշխատավարձ-250000 դրամ։ Սրանք իրական մարդիկ են ում ես ճանաչում եմ ու ապրել և աշխատել են Ստեփանակերտում։ Երկուսն էլ մինչև 2020 թվական, դրանից հետո չեմ կարող ասել ինչ է փոխվել։

    • @gohar_arakelyan
      @gohar_arakelyan 14 днів тому

      Հարգելի @Arm.h որտե՞ղ տեսաք պնդում այն մասին, որ Արցախցիները մեզ պարտք են։ Ես էդպիսի բան չեմ գրել։ Իմ ասածը այն մասին է, որ միակողմանի ա մեկնաբանվում ամեն բան։ Ես ինքս կիսով չափ արմատներով Արցախից եմ, էնտեղ ունեի շատ բարեկամներ ու ծանոթներ, հետևաբար իմ ասածն իմ դիտարկումներն են, ինձ որևէ մեկը բան չի ներշնչել։
      Խոսքս վերաբերում է օրինակ՝ գործավարուհու աշխատավարձին - 300000 դրամ, մաթեմատիկայի ուսուցչուհուն - 250000 դրամ։ Երկուսին էլ անձամբ եմ ճանաչում, մինչև 2020 թվականը աշխատել են Ստեփանակերտում։
      Իսկ իմ ասածն էլ հենց դա է, որ չնայած Հայաստանում ապրողներիս շատ վատ սոցիալական պայմաններին էս ժողովուրդը անտրտունջ աշխատել ա, որովհետև հստակ գիտակցել ա Ձեր ասածը։ Գիտակցել ա, որ էդ մարդիկ իրանց սահմանները պահողն են։ Էդ նույն մարդկանց էրեխեքը Արցախի սահմանները պակաս թվով չեն պահել։
      Բայց ես շաաատ միակողմանի հայացք եմ տեսնում փոդքաստի մեջ, որին չեմ կարող չանդրադառնալ։

    • @Arm.H
      @Arm.H 14 днів тому

      @@gohar_arakelyan ասեմ ինչու եք միակողմանի տեսնում,որովհետև դուք երևի չեք նկատում այն մեծ ատելության ալիքը արցախցիների հանդեպ,անհիմն մեղադրանքները,պարտադրանքները,ամեն ինչում թերարժեքավորելը և այսպես շարունակ։Իսկ մենք դա մեր մաշկի վրա ենք զգում ու երբ լռում ենք մարդիկ կարծում են,թե ճիշտ են,դրա համար ես ողջունում եմ նման թեմաների բարձրացումը,քննարկումը,պետք է ներկայացվի իրականությունը։
      Ընդհամենը մի օրինակ բերեմ.մեր ծանոթներից մեկը երեխային իջացրելա բակ խաղալու,հարևաններից մեկը թոռան հետ նույնպես բակում էին,մի պահ արցախցի կինը տեսավ,թե ոնց այդ տարիքով մարդը հարվածեց իր երեխուն և երբ մոտեցավ ու փորձեց պարզել,թե ինչու է իր երեխային հարվածել,ինչ իրավունքով տղամարդը սկսեց բղավել,թե դուք թուրքեր եք,հայերեն էլ չեք խոսում,ինչ եք եկել մեր երկիրը հարամում։Դե ասեմ,որ այդ կնոջ ամուսինն էլ ամբողջ կյանք ծառայել է զինված ուժերում,4 պատերազմի մասնակցել,իրենց երեխաներին 1 տարի սովի են մատնել,որ հայրենիք ունենան։Ու Երևանում հարմարեվետության մեջ ապրող իմչ-որ մի տղամարդ իրեն իրավունք է վերապահում հարվածել 6 տարեկան երեխայի՝ արցախցի լինելու համար։Այսպիսի պատմությունները շատ են,ինչպես նաև Հայաստանից գնացած ու արցախցիների տները պատերազմի ժամանակ թալանած տղամարդկանց պատմությունները,զինվորների անկարգությունների,գողությունների պատմությունները։Բայց մենք դրանց մասին բարձրաձայնելու սովորություն չունենք,դրանք մատի փաթաթան չենք սարքել ու ամեն առիթի պատմել,ինչպես օրինակ զինվորին մի բաժակ ջուր չտալու շրջանառված պատմությունը։Մի խոսքով ,իմ կարծիքով տգիտության ու տեղեկացված չլինելու պատճառով է այս ամենը։

    • @Arm.H
      @Arm.H 14 днів тому

      @@gohar_arakelyan ես այդպիսի աշխատավարձեր չգիտեմ ,դե միգուցե մեր շրջապատում ուղղակի ոչ մեկ էդպիսի բարձր աշխատավարձ չի ունեցել։Գործավարուհին պետական հիմնարկու՞մ է աշխատել։
      Նաև եթե նույնիսկ այդպես է,ապա այնտեղի սննդամթերք,հագուստ և այլն շատ ավելի թանկ էին ,քան Հայաստանում։Այսինքն էլի ճոխություն չէիր կարող քեզ թույլ տալ այդ ստացած գումարով,ինչպես որ շատերին է թվում։

  • @tikranshahbikian2340
    @tikranshahbikian2340 16 днів тому

    Մենք բոլորս հայ ենք Հայաստանցի Արցախցի Սփիւրքհայ այո բոլորս հայ ենք

    • @B-e-a-r
      @B-e-a-r 16 днів тому

      😄😄😄😄😄