Ապաշխարհության արժանի պտուղ

Поділитися
Вставка
  • Опубліковано 7 кві 2024
  • 1. Մատթեոս 3:7-9
    Երբ Հովհաննեսը տեսավ, որ փարիսեցիներից և սադուկեցիներից շատերն են եկել իր մոտ՝ մկրտությունը տեսնելու, նրանց ասաց. «Իժի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ զգուշացրեց փախչել գալիք բարկությունից։Արդ ապաշխարության արժանի արդյո՛ւնք տվեք։Եվ մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. "Մենք որպես հայր ունենք Աբրահամին", որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված Աբրահամի համար կարող է նաև այս քարերից որդիներ ստեղծել։
    2. ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:1 - 2
    «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ Յուրաքանչյուր որթաճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր որթաճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։
    3. ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:16
    Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։
    4. Մատթեոս 3:10
    Կացինն արդեն ծառերի արմատին է մոտեցել. արդ, ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակի մեջ է գցվում։
    5. Հռոմեացիներին 6:22
    Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։
    6. Փիլիպպեցիներին 1:21
    Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։
    7. Հռոմեացիներին 7:4
    Այդպես էլ դուք, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով օրենքի համար մեռաք, որպեսզի ուրիշինը լինեք, նրանը, ով մեռելներից հարություն է առել, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։
    8. Եփեսացիներին 5:9
    Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք,որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։
    9. Գաղատացիներին 5:22 - 23
    Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։
    10. Ղուկաս 18:9 - 13
    Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են, և ուրիշներին արհամարհում էին, այս առակն ասաց. «Երկու մարդ տաճար ելան աղոթելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին, առանձին կանգնած, այս աղոթքն էր անում. "Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները և կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ"։ Իսկ մաքսավորը, հեռու կանգնած, չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը և ասում. "Ո՛վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս"։
    11. Գաղատացիներին 5:24 - 25
    Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե Հոգով ենք ապրում, Հոգով էլ վարվենք։
  • Розваги

КОМЕНТАРІ • 2