Yeghishe Charents "Tagharan". Եղիշե Չարենց «Տաղարան»

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • ZHAM Magazine and Creative Community MENQ present educational film "Yeghishe Charents "Tagharan""
    Director: ANNA GIVARGIZYAN
    Cinematographer and Sound Designer: Armen Yesayan
    Cinematographer: Dmitry Voznesensky
    Cast
    Ara Amiragyan (Sayat-Nova)
    Arnela Khachumyan (Anna Batonishvili)
    Ani Ohanyan
    Anna Hovasapyan
    Araxi Faroyan
    Arevik Amiragyan
    Artyom Hovhannisyan
    Asya Dalakyan
    Emma Dalakyan
    Gurgen Simonyan
    Ruzanna Hovhannisyan
    Sona Papyan
    Vladimir Hakopdzhanov
    Zina Ohanyan
    «ԺԱՄ» ամսագիրը և «ՄԵՆՔ» ստեղծագործական խումբը ներկայացնում են ուսումնական ֆիլմ «Եղիշե Չարենց «Տաղարան»»
    Գաղապարի հեղինակ ու բեմադրիչ՝ Աննա Գիվարգիզյան
    Օպերտոր և հնչյունային ռեժիսոր՝ Արմեն Եսայան
    Օպերտոր՝ Դմիտրի Վոզնեսենսկի
    Դերերում
    Արա Ամիրաղյան(Սայաթ-Նովա)
    Առնելա Խաչումյան(Աննա Բատոնիշվիլի)
    Անի Օհանյան
    Աննա Հովասափյան
    Արաքսի Ֆարոյան
    Արևիկ Ամիրաղյան
    Արտյոմ Հովհաննիսյան
    Ասյա Դալաքյան
    Եմմա Դալաքյան
    Գուրքեն Սիմոնյան
    Ռուզաննա Հովհաննիսյան
    Սոնա Պապյան
    Վլադիմիր Հակոբջանով
    Զինա Ոհանյան
    Журнал "ЖАМ" и творческое содружество "МЕНК"
    представляют учебный фильм "Егише Чаренц "ТАГАРАН""
    Автор идеи, режиссер-постановщик-Анна Гиваргизян
    Оператор, звукорежиссер-Армен Есаян
    Оператор-Дмитрий Вознесенский
    В фильме снимались:
    в роли Саят-Новы - Ара Амирагян
    в роли Анны Батонишвили - Арнела Хачумян
    Ани и Зина Оганян
    Анна Овасапян
    Аракси Фароян
    Аревик Амирагян
    Артем Оганесян
    Ася и Эмма Далакян
    Владимир Акопджанов
    Гурген Симонян
    Рузанна Оганесян
    Сона Папян

КОМЕНТАРІ • 7

  • @ЛилияТамамян
    @ЛилияТамамян 4 роки тому +2

    Ինչքան որ հուր կա իմ սըրտում - բոլորը քեզ.
    Ինչքան կրակ ու վառ խընդում - բոլորը քեզ.-
    Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չըմնա՝
    Դո՜ւ չըմրսես ձմռան ցրտում.- բոլո՜րը քեզ…
    * * *
    Ամռան անուշ, հուրհըրատող տո՛թ ես, ջան,-
    Նախշուն՝ նռան ու նարընջի հո՛տ ես, ջան,
    Երբ խըստադէմ ի՛նձ ես նայում դու հանկարծ -
    Ասես սըրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…
    Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտըս էկավ սազը ձեռին,
    Հըրի նման վառման գինու օսկէջըրած թասը ձեռին,
    Նըստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
    Էնպէս ասավ, ասես ուներ երկընքի ալմասը ձեռին։
    Ու էն երգին օրոր-շորոր, ինչպէս հուրի[3], ատլաս[4] ու խաս[5],
    Երազիս մէջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
    Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լըցրեց միրգ ու մուրազ,
    Կանգնեց-մնաց՝ դէմքից քաշած օսկէկարած խասը ձեռին:
    Նայեց-նայեց Սայաթ-Նովէն, ամպի նման տըխուր մնաց,
    Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մէ հին մրմուռ մնաց.
    Սիրտըս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.-
    Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկէ մազը ձեռին։
    Էսպէս ասավ Սայաթ-Նովէն ու վեր կացավ, որպէս գիշեր,
    Գնաց նորից տըխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սէր,
    Երազն անցավ - դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսէ,
    Մէկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
    Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
    Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սըրտի խաղ պիտի ասեմ,
    Եվ էն սըրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սէր -
    Ես էն սըրտին դրախտային մըրգերի բաղ պիտի ասեմ։
    Աստղ ու նկար շորեր հագած՝ դէմս ելար երազի պէս,
    Էշխըդ՝ կրակ՝ սիրտըս էրեց անհասնելի մուրազի պէս,
    Անուշ հոտով սիրտըս լըցրիր - Վարդստանի, Շիրազի պէս,-
    Ինչ էլ ըլի էշխըդ[6], գոզալ[7],- երգըս ուրախ պիտի ասեմ։
    Ես մէ անգին գոզալ տեսա - Գյուրջըստանի[8] քաղաքումը,-
    Վըզին՝ վարդեր ու խալ տեսա - Գյուրջըստանի քաղաքումը։
    Կանգնել էր լէն** քուչի մէջը, հագին ատլաս ու խաս ուներ,
    Գըլխին ոսկի ու շալ տեսա - Գյուրջըստանի քաղաքումը։
    Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկէ չիքիլի[9] պէս՝
    Շըրթերը խաս ու ա՛լ տեսա - Գյուրջըստանի քաղաքումը։
    Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,-
    Դէմըս կեցած մէ սա՛ր տեսա - Գյուրջըստանի քաղաքումը։
    Հիմի տըխուր երգ եմ ասում, էշխըս կրակ ըլի ասես՝
    Անմահական մէ յա՛ր տեսա - Գյուրջըստանի քաղաքումը։
    Կուզեմ հիմի փչէ զուռնեն - հարբած ըլիմ մինչև էգուց.
    Ամեն մարդու ընկեր ըլիմ - ու բաց ըլիմ մինչև էգուց։
    Ֆայտոն նըստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
    Էշխըդ անքուն սիրտըս ընկնի - ու լաց ըլիմ մինչև էգուց։
    Խելքըս քամուն, հովին տըված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
    Ընկերների սուփրին[10] գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց։
    Երթամ - ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխըս տաք՝
    Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
    Ես մէ հարբած դուքանդար[11] եմ - դուքանիս մէջ բան չըմնաց,
    Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չըմնաց,
    Ամենայն տեղ գովքըդ արի, տաղեր ասի՝ դրախտային -
    Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չըմնաց։
    Թողի ամենն, ինչ ունեի՝ կեանքս դարձավ հովի նման,
    Էշխըդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդըստանի ծովի նման,
    Հարբած՝ խալխի նոքար[12] դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
    Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չըմնաց։
    Ես մէ հարբած դուքանդար եմ - դուքանիս մէջ բան չըմնաց,
    Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին - գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

  • @HracHHH
    @HracHHH 10 років тому +2

    Спасибо Большое авторам! Прекрасная идея и замечательное исполнение! С нетерпением жду Ваших новых работ...

  • @musicofarmenia
    @musicofarmenia 10 років тому +1

    Wonderful!

  • @kamoavanesyankamo4284
    @kamoavanesyankamo4284 7 років тому +2

    ԳԺՎԵԼ ԿԱՐԵԼԻ Է

  • @araavanesian8787
    @araavanesian8787 2 роки тому

    ինչու մհայն եօթանասուն հինգհոգի այս թեմայով հտաքրքրվեցին՞միթե մհ աշխարհ խորհուրդ ու միտք չարենցի հոգով աայսքն անհետաքրքիր է՞