Իմ լեզուն Աստծո համար է 28․01․2024

Поділитися
Вставка
  • Опубліковано 30 січ 2024
  • Իմ լեզուն Աստծո համար է 28.01.2024
    1. ՍԱՂՄՈՍՆԵՐ 73:9
    Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։
    2. Հակոբոս 3:1-10
    Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցիչներ մի՛ եղեք, իմացե՛ք, որ մեծ դատաստան պիտի ընդունեք, որովհետև ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Տե՛ս, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի ո՛ր կողմ ղեկավարը կամենում է։ Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված. նա է ամբողջ մարմինն ապականում և այրում մեր գոյության շրջանը, նա ինքը բորբոքված է գեհենից։Գազանների, թռչունների, սողունների և ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդեցված է և հնազանդվում է մարդկային բնությանը։Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող հնազանդեցնել. նա անզուսպ ու չար է՝ մահաբեր թույնով լցված։ Նրանով օրհնում ենք Տիրոջը և Հորը, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ դա այդպես լինի։
    3. ԱՌԱԿՆԵՐ 21:23
    Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։
    4. ԱՌԱԿՆԵՐ 12:18
    Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։
    5. ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:4
    Որոնք ասում են. «Մենք զորավոր ենք մեր լեզուներով, մեր շրթունքները մեզ հետ են. ո՞վ է մեզ վրա տիրողը»։
    6. Հակոբոս 1:26
    Եթե մեկը կարծում է, թե կրոնասեր է և իր լեզուն չի սանձահարում, այլ իր սիրտը մոլորեցնում է, այդպիսիի կրոնասիրությունը զուր է։
    7. Սիրաք 27:1-14:
    "Ով վրէժ առնի, Տիրոջից վրէժխնդրութիւն կը գտնի, եւ Տէրը խստօրէն կը հաստատի նրա մեղքերը։ Ների՛ր քո եղբօր անիրաւութիւնը, եւ միայն այն ժամանակ աղօթելիս քո մեղքերը կը ներուեն։ Մարդը մարդու հանդէպ բարկութիւն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկութիւն է խնդրում։ Իր նման մարդու հանդէպ նա չունի ողորմածութիւն, բայց աղերսում է իր մեղքերի թողութեան համար։ Ինքը եւս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քաւութիւն կը տայ նրա մեղքերին։ Յիշի՛ր քո վախճանը եւ դադարի՛ր թշնամութիւն անելուց, յիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ եւ մնա՛ պատուիրանների մէջ։ Յիշի՛ր պատուիրանները եւ ոխ մի՛ պահիր մերձաւորիդ հանդէպ, յիշի՛ր Բարձրեալի ուխտը եւ արհամարհի՛ր տգիտութիւնը։ Հեռո՛ւ մնա վէճից եւ դու կը նուազեցնես մեղքերդ, քանզի զայրացած մարդը կռիւ է բորբոքում, մեղաւոր մարդը գժտեցնում է իր բարեկամներին եւ նրանց մէջ, ովքեր խաղաղութեամբ են ապրում, բանսարկութիւն է գցում։ Կրակը վառւում է ըստ իրեն սնող նիւթի, իսկ կռիւն էլ բորբոքւում է ըստ նրան գրգռող սաստկութեան. մարդու զայրոյթը լինում է ըստ նրա զօրութեան, եւ ըստ նրա հարստութեան սաստկանում է նրա բարկութիւնը։ Անզիջում հակառակութիւնը կրակ է բորբոքում, եւ անզիջում կռիւը արիւն է հեղում։ Եթէ կայծի վրայ փչես, կը բորբոքուի, եւ եթէ նրա վրայ թքես, կը մարի. այդ երկուսն էլ քո բերանից են դուրս գալիս։"
    8. ՍԱՂՄՈՍՆԵՐ 45:1
    Իմ սրտից բարի խոսք է բխում. ես ասում եմ՝ իմ քերթվածը թագավորի համար է. իմ լեզուն ճարտար դպրի գրիչ է։
  • Розваги

КОМЕНТАРІ •