Այս շարժումը հնարավոր է այլ ելք ունենա․ Ռոբերտ Մարգարյան

Поділитися
Вставка
  • Опубліковано 14 тра 2024
  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հնարավոր է այլ ելք ունենա, հնարավորությունները մեծ են հաջողելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։
    «Սփյուռքում մեծ հույսեր են կապել այս գործընթացի հետ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախորդ գործընթացներից որոշակիորեն տարբերվում է իր էությամբ ու այն գործիքակազմերով, որ կիրառվում են։ Մեծ հույսեր են արթնացել՝ հակառակ քաղաքական նախորդ շարժումների, որոնք, դժբախտաբար, արդյունք չունեցան։ Այս շարժումը հնարավոր է այլ ելք ունենա ու ամեն ինչ առայժմ դա է հուշում, հնարավորությունները մեծ են հաջողելու։ Այդ ոգևորությունը փոխանցվում է մեզ՝ սփյուռքահայերիս։ Ոչ միայն հետևում ենք, այլև փորձում ենք մասնակիցը դառնալ այս շարժմանը։ Շատ բան չենք կարող այստեղից անել՝ բացի աջակցություն հայտնելուց, մեր հովանավորությունը ցույց տալուց»,- ասել է քաղաքագետը։
    Մարգարյանը նշել է, որ մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, միություններ, համայնքների ներկայացուցիչներ, Հայ դատի հանձնախմբեր իրենց աջակցությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

КОМЕНТАРІ • 2