Komitas - Keler tsoler - Varuzhan Margaryan

Поділитися
Вставка
  • Опубліковано 4 жов 2024
  • Վարուժան Մարգարյան
    Կոմիտաս - Քելեր ցոլեր
    Նվագակցում է Վաչե Շարաֆյանը
    Piano: Vache Sharafyan

КОМЕНТАРІ • 3

  • @varuzhanmargaryan3547
    @varuzhanmargaryan3547 4 роки тому +9

    ՔԵԼԵՐ, ՑՈԼԵՐ
    Քելեր, ցոլեր իմ յարը,
    Արևի տակին
    Քելեր, ցոլեր իմ յարը:
    Սարի սովոր,
    Մեն-մենավոր,
    Շեկ տղա,
    Շող արեգակ,
    Թո՛ղ արեգակ,
    Ե՛կ, տղա:
    Քելեր, ցոլեր իմ յարը,
    Աղբյուրի ակին
    Քելեր, ցոլեր իմ յարը:
    Կանաչ առվով,
    Ճանաչ առվով,
    Ե՛կ, տղա,
    Բաղովն արի,
    Շողովն արի,
    Շեկ տղա:
    Քելեր, ցոլեր իմ յարը,
    Գերանդին ուսին՝
    Քելեր, ցոլեր իմ յարը:
    Հով ծառի տակին,
    Զով ծառի տակին,
    Ե՛կ, տղա.
    Հունձ ես արել,
    Քրտինք դառել,
    Շեկ տղա:
    Քելեր, ցոլեր իմ յարը,
    Ջա՜ն, աչք ի լուսին՝
    Քելեր, ցոլեր իմ յարը:
    Հով է, քնիր,
    Զով է, քնիր,
    Ե՛կ, տղա,
    Հունձ ես արել,
    Շատ բեզարել,
    Շեկ տղա:

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 Рік тому +3

    Հրաշք կատարում։ Հարգելի Վարուժան Մարգարյան ձեզ երբևէ չէի լսել։ Շնորհակալություն։