Ներսիկ Իսպիրյան֊ Կարոտի երգը (Ջամբազի արծիվ) Nersik Ispiryan֊In Karot Mkrtchyan memory /Karot erge🎖

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 вер 2024
  • Սօլո տարբերակը կատարում է Մկրտիչ Մկրտչյան (Մակիչ)
    -Կարոտ 3, Կարոտ 2-ին, ամեն ինչ լավ ա՞, կապը նորմալ ա՞
    Արցախ գավառն յուր որդիներին կանչեց
    Նրանց թվում գնաց կռվի դաշն արնոտ
    Դաշնակցական քաջն էր՝ անունը Կարոտ
    \__________________________________________/
    Մռավ լեռան լանջին սև ամպեր պատեց.
    Արցախ գավառ յուր որդիներին կանչեց,
    Նրանց թվում գնաց կռվի դաշտն արնոտ,
    Դաշնակցական քաջ էր` անունը #Կարոտ։
    կրկներգ
    Հիշեʹք, հայեʹր չմոռանաք ձեր նախնյաց անուն,
    Նրանց հոգին միշտ մեզ հետ է, դժվար պայքարում
    Մեծ #Չաուշի դու հետնորդն ես` անվախ #Տարոնցի
    Մենք քեզ երբեք չենք մոռանա, շուտ վերադարձի…
    Թշնամին մեր գավառները պաշարեց,
    Հայդուկների զարկից գետին գլորվեց,
    Գազան թուրք, մեր սրտերն արել ես յարոտ,
    Քո դեմն Է դուրս ելել ֆեդայի Կարոտ։
    կրկներգ
    Անփառունակ հայեր մեր հայրենիքում,
    Անթիվ զոհվածների արյունն է հոսում,
    Մեր քրտինքով շինված կիսավեր գյուղում,
    Անվախ, հերոս Կարոտ «վրեժ» Է գոռում։
    կրկներգ
    Քաջիդ համբավ շատ երկրներ տարածվեց,
    Համայն հայությունը քեզի ճանաչեց,
    Դու հայոց լեռների կորյունն ես, Կարոտ,
    Ռազմի դաշտից փախան թուրքերերն անամոթ։
    կրկներգ
    Ես մի երգիչ, սրտիս խորքից գրեցի,
    Որքան կարողացա, փառքդ գովեցի,
    Ամբողջ սրտով մաղթում եմ քեզ անվնաս,
    Հաղթանակած հայրենի օջախ դառնաս:
    ___________________________________________/
    Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում»:
    «Թշնամու գնդակն ինձ երբեք չի դիպչի»:
    «Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»:
    #Կարոտ
    * * *
    #Կեսանգրություն
    Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան (Ջամբազի արծիվ) , (փետրվարի 19, 1964 թ.-1992 թ.-անհետ կորած) Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, «ԼՂՀ մարտական խաչ 1 աստիճանի շքանշան|, ՀՀ Մարտական խաչ երկրորդ» աստիճանի շքանշանի ասպետ։
    Կարոտը Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին։ 1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը։ 1990 թ. աշնանը Կարոտի խումբը Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալուց հետո մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։ Զենք-զինամթերքի հայթայթումից զատ, Կարոտն իր ընկերների՝ Պետոյի և Հրաչի հետ միասին, շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կարճ ժամանակում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, սովորեցնում նրանց զենքի ու մարտարվեստի նրբությունները։ 1991 թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։ Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991 թ. ապրիլի 30-ին Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։ 1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։ Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։
    (Խնդրում ենք չներբեռնել տվյալ տեսահոլովակն այլ կայքեր: Հորդորում ենք կիսվել հղումով, հակառակ դեպքում հարկադրված կլինենք արգելափակել տեսանյութը: Անձնական օգտագործման համար կարող եք ներբեռնել այն ստորև տրված հղումով: Просим не скачивать и не загружать данный видеоролик на другие сайты. Рекомендуем делиться ссылкой, в противном случае мы будем вынуждены заблокировать ваш контент. Для личного пользования можете пройти по приведенной ниже ссылке. Please, don't download and upload this video on the other sites. We recommend to share the link, or we will be forced to block your content. You can download the video for individual purpose by the link given below.)

КОМЕНТАРІ • 8

  • @hasmiksahakyan6223
    @hasmiksahakyan6223 6 місяців тому +1

    Աստված լույսի մեջ պահի ձեր հոգիները անմահ հերոսներ 🙏🙏🙏

  • @user-jv4nw7lk3q
    @user-jv4nw7lk3q 6 місяців тому +1

    Մեր հերոս տղաներ երկնքից տեսեք ձեր արյան գնով պահած Արցխին, ում ձերքնե հիմա? 😢😢😢Հավերժ փառք ձեր հիշատակին։🙏🙏🙏❤❤❤🇦🇲🇦🇲🇦🇲

  • @user-ti9ub5dh1f
    @user-ti9ub5dh1f Рік тому +9

    💓🇦🇲💋. Мер. Йзор. Арцахян. Вар. Йероснер. Дзер. Карикы. Шат. Уненк. 💋💋💋💋✝️✝️✝️💓💓💓🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲❤️💙🧡👑👑👑👑⭐⭐⭐⭐💯💯💯💓💕💋🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏✊✊✊💋

  • @user-kb3vh1wl6s
    @user-kb3vh1wl6s 10 місяців тому +5

    🎉помнить своих иучиться любить родину❤народ❤

  • @user-lh7kp2op7k
    @user-lh7kp2op7k 5 днів тому

    Հիշում ենք

  • @katana0_01
    @katana0_01 Рік тому +8

    Արժանի փոխարինողներ են պետք մեր հերոսներին։ Հավերժ փառք նրանց🇦🇲🇦🇲🇦🇲🕊🕊🕊։

  • @user-im8rz7hd7p
    @user-im8rz7hd7p Рік тому +4

    Вечная память и слава.