Երկու պատմություններ 2 հարուստ մարդկանց մասին, թէ ինչպես վարվեցին իրենց ունեցվացքի հետ

Поділитися
Вставка
  • Опубліковано 1 жов 2024
  • 2 պատմություններ երկու հարուստ մարդկանց մասին, թէ ինչպես վարվեցին իրենց ունեցվացքի հետ։ Մեկը դժոխք գնաց, մյուսը` մխիթարվեց։
    Անիրավ Տնտեսի առակն ու Աղքատ Ղազարոսի առակը։
    Որպեսզի Անիրավ Տնտեսի առակն ավելի լավ հասկանանք լավ կլինի հետևյալ պատմությունն էլ իմանանք։ Այդ ժամանակներում Երուսաղեմի իշխանները մեծ հողատերեր էին ու տնտեսներ էին պահում: Տնտեսները իշխանի հողը վարձով տալիս էին գյուղացիներին: Երբ Անիրավ Տնտեսը ներեց 100 տակառ ձեթից 50ը, ապա դա իր բաժին 50ն էր, որը նա կողքից «ճմկտում» էր՝ ժողովրդին հարստահարելով: Նույնն էլ 100 պարկ ցորենը: Տերը նրանց գովեց, որովհետև այս մարդը ՍՈՎՈՐԵՑ ԻՐ ԲԱԺԻՆԸ ԶԻՋԵԼ, ԿԻՍԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՇԱՀԻ (Ղուկ 16:1-31): Մենք էլ պետք է մերժենք ագահությունը, և սովորենք մեզ ընծայված հնարավորություններից բաժին հանել մարդկանց: Ապրեք այնպես, որ ոչ մի մարդ ձեր տնտեսության պատճառով իր սրտում չբողոքի Աստծուն:

КОМЕНТАРІ • 47