Ինչ է տալիս մարդուն ներողություն խնդրելն ու ներելու կարողությունը

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 вер 2024
  • Տառապանքը շատանում է մեր կյանքում, որովհետեւ մենք չենք կարողանում իրար ներել: Ոչ էլ կարողանում ենք իրարից ներողություն խնդրել: Սրանք գլխավոր պատճառներից մեկն են միայն: Եվ սրա բացակայությունը մենք տեսնում ենք մեր կյանքի բոլոր հարթություններում: Ամուսինները լեզվակռիվ են տալիս ու չեն կարողանում ոչ ներողություն խնդրել, ոչ ներել, դա տարածվում է երեխաների վրա: Դպրոցում աշակերտները չեն կարողանում իրար ներել, ուսուցիչներն ու վերադասները չեն կարողանում իրարից ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Աշխատանքի վայրում մենք չենք կարողանում սա գործածել: Քաղաքական հակառակորդները չեն կարողանում սխալի համար ոչ ներողություն խնդրել, ոչ ներել: Այսպիսի բաները շատ-շատ են աշխարհում: Ու աղբը մնում է մեր սրտերի մեջ, այն նեխում է ժամանակի հետ, ավելանում ամեն օր ու շնչահեղձ անում իսկական կյանքը:

КОМЕНТАРІ • 55