Պարապությունից որոշում եմ կարդալ թուղթը, որտեղ գրված էր՝ ձախ ոտքի ամպուտացիա․ Տարոն Ումրոյան

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 вер 2024
  • Տարոն Ումրոյանը ծնվել է 1997 թվականին Երևանում։ 2015-ին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո՝ 2019-ին, զորակոչվել է բանակ, ծառայել Ջրականում։ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է նույն հատվածում, որտեղ էլ հոկտեմբերի 2-ին վիրավորում է ստացել ոտքի հատվածում, որն ամպուտացրել են Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ոտքի կորստի մասին իմացել է պատահաբար՝ Ստեփանակերտ-Երևան ճանապարհին։
    Տարոնը պատմում է․ «Երբ հասնում ենք Գորիս, բժշկական անձանակազմը փոխվում է։ Բժշկուհին ինձ թուղթ է տալիս՝ ասելով, որ Երևանում փոխանցեմ «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկներին։ Մինչև անձնակազմը փոխվում է, ժամանակ է անցնում, ու ես պարապությունից որոշում եմ կարդալ թուղթը, որտեղ գրված էր՝ ձախ ոտքի ամպուտացիա։ Չեմ հավատում, մտածում եմ՝ գուցե իմը չէ՞»։
    2020-ի նոյեմբերին Տարոնը պրոթեզավորվել է, վերականգնողական բուժում անցել «Զինվորի տանը»։ Ավելի ուշ տեղափոխվել է «Հայ հերոսների վերականգնողական կենտրոն», որտեղ ակտիվ մարզումների միջոցով փորձում է պահպանել մարմնի ու հոգու ամրությունը։ Համոզված է, որ այս հարցում սպորտը հուսալի միջոց է։ Մարզումներին զուգահեռ աշխատում է «ABC Domain» մասնավոր ընկերությունում որպես վեբ ծրագրավորող։ Այս մասնագիտությունը ձեռք է բերել պատերազմից հետո։

КОМЕНТАРІ • 1

  • @ГалинаАндреасян
    @ГалинаАндреасян 2 місяці тому

    Առողջություն ,համբերություն,երջանկություն,ամենայն բարիք։