Պայթյուն Երևանում. Նոր Արեշում փլատակներից դուրս է բերվել կնոջ և տղամարդու դի (տեսանյութ, լրացված)

Поділитися
Вставка
  • Опубліковано 23 жов 2024
  • Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։
    «Նախնական տվյալներով` 1 կամ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների` 2 քաղաքացի կա փլատակներում»
    Նշենք, որ պայթյունի մասին հրապարակումներ կան նաև սոցցանցերում։ Ըստ օգտատերերի` լավաշի փուռ է պայթել։
    Այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 27 փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և հնարավոր է՝ տուժածներ լինեն:
    Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով միշտ ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

КОМЕНТАРІ •