Anna Mayilyan - Varde (Armenian song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 29 бер 2024
  • «Վարդը». խոսք՝ Գյոթեի, թարգմանություն՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտություն՝ Ռոմանոս Մելիքյանի: Երգում է Աննա Մայիլյանը: Դաշնամուրով նվագակցում է Հայկ Մելիքյանը։
    Երգի խոսքերը՝
    Փոքրիկ տղան մի Վարդ տեսավ,
    Տեսավ մի Վարդ դաշտի միջին,
    Վարդը տեսավ, ուրախացավ,
    Մոտիկ վազեց սիրուն վարդին:
    Սիրուն Վարդին, կարմիր Վարդին,
    Կարմիր Վարդը՝ դաշտի միջին:
    Տղան ասաց. - Քեզ կը պոկեմ,
    այ կարմիր Վարդ, դաշտի միջին:
    Վարդը ասաց. - Տես, կը ծակեմ,
    Որ չմոռնաս փշոտ Վարդին,
    Փշոտ վարդին, կարմիր վարդին,
    Կարմիր Վարդը՝ դաշտի միջին:
    Ու անհամբեր տղան պոկեց,
    Պոկեց Վարդը դաշտի միջին.
    Փուշը նրա ձեռքը ծակեց,
    Բայց էլ չօգնեց քնքուշ Վարդին,
    Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
    Կարմիր Վարդը՝ դաշտի միջին:

КОМЕНТАРІ • 2

  • @ovsanian6882
    @ovsanian6882 2 місяці тому

    ❤️💙🧡

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 2 місяці тому +1

    Հրաշալի կատարում։Իմ ամենասիրելի ռոմանսը։ Թոռնիկներիս համար, երբ փոքր էին, հաճախ էի երգում, որպես օրորոցային։