«Էթնիկ կոդ». Ռազմիկ Մանսուրյան

Поділитися
Вставка
  • Опубліковано 21 вер 2024
  • Ի՞նչն է օգնում հայերիս` ուր էլ որ ապրենք՝ սիրված եւ պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։
    Alpha News-ի նոր նախագծի՝ «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման այսօրվա հերոսը օպերային երգիչ, կինոդերասան Ռազմիկ Մանսուրյանն է:
    «Ես մի քիչ ուրիշ մարդ եմ: Ես այս երկրում փող չեմ աշխատել, որովհետև չեմ երգել հարսանիքների, բանակի քեֆերի, ծնունդների ժամանակ: Սովոր չեմ այդ ձևով գումար աշխատել: Ինչ համերգ որ տվել եմ, ամբողջ գումարը նվիրել եմ հայրենիքիս ինչ-որ կարիքի համար: Եթե ինձ հրավիրեն, հիմա էլ պատրաստ եմ գնալ, երգել Երևանում, իմ սիրած օպերայի շենքում, ֆիլհարմոնիայում, որտեղ երգել եմ տարիներ շարունակ: Կուզեմ անպայման երգել նաև Լեննականում և Կիրովականում»,- ասել է Ռազմիկ Մանսուրյանը։
    Մանրամասները՝ տեսանյութում:

КОМЕНТАРІ • 167