Շառ են արել, գոհ չեմ, որ կալանքի տակ եմ․ Արմավիր ՔԿՀ ի դատապարտյալ

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 вер 2024
  • Արդեն տեղեկացրել էինք, որ Արդարադատության նախարարությունն այսօր պրես տուր էր կազմակերպել դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, տեղում ծանոթանալու դատապարտյալների և կալանավորված անձանց տրամադրվող սննդի որակին ու տեսականուն։
    ԶԼՄ-ների ներկայացուցիչներին նաև հնարավորություն ընձեռվեց շրջել քրեակատարողական հիմնարկի ներսում, ծանոթանալ դատապարտյալների խուցերի պայմաններին և շփվել դատապարտյալների հետ։ Իհարկե, դատապարտյալներից շատերը չէին ցանկանում տեսախցիկի առաջ խոսել։ Նրանցից մեկը համաձայնեց (առանց դեմքը ցուցադրելու) պատասխանել մեր հարցերին։
    Հարցին, թե բանտային պայմաններից գո՞հ է, դատապարտյալն ասաց՝ գոհ չէ, որ կալանքի մեջ է, ապա շարունակեց․
    «Պայմանները հոյակապ են, ամեն ինչ լավ է, թե՛ սնունդն է լավ, թե՛ հիմնարկի աշխատողներն են իրենց լավ պահում։ Նախկինում գոհ էինք սնունդից, բայց հիմա ավելի լավ է»,- շեշտեց դատապարտյալը։
    Մեր մյուս հարցին, թե դժգոհություններ ունե՞ն, ի՞նչ կցանկանային, որ փոփոխվեր, դատապարտյալն ասաց, որ դատարանների աշխատանքից դժգոհ են, ցանկանում են, որպեսզի կալանքը գրավով փոխարինվի։
    Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ համար է նա դատապարտված, ի պատասխան դատապարտյալն ասաց՝ շառ են արել, առևանգում- շորթում։

КОМЕНТАРІ • 2