Նաիրա Զոհրաբյանը՝ Արցախը հանձնելու և ադրբեջանական ագրեսիայի մասին | զրույցը նկարահանվել է 11.07.2023

Поділитися
Вставка
  • Опубліковано 8 вер 2024
  • Դեռ հուլիս ամսին արդեն գիտեինք՝ ինչ է սպասվում առաջիկա կարճ ամիսների ընթացքում։ Նաիրա Զոհրաբյանի վերլուծություններն ու կանխատեսումները ողբերգական ճշգրտությամբ տեղի ունեցան։ Արցախը հանձնված է, ո՞րն է հաջորդը։
    -
    06:03 Ի՞նչ «Հայաստան» է մնացել մեզ։ Ինչպիսի՞ երկրում ենք ապրում։
    08:22 Ի՞նչ է «Դեմոկրատիայի իրական դեմքը» Հայաստանում։ Նաիրա Զոհրաբյանի դիտանկյունը՝ Հյուսիսային պողոտայից։
    11:30 Աշխարհում էլ է մեծ հասարակարգային փոփոխությունների շրջան։ Բևեռների բախման ու գլոբալ արժեհամակարգերի «ռեստարտի» մասին։
    15:30 Մենք ու աշխարհը։ Ինչպե՞ս ենք հարաբերվում ինքներս մեզ, Սփյուռքի, ու աշխարհի հետ։ Գլոբալ Սփյուռքի անտեղյակության մասին։
    17:00 Արտագաղթի նոր ալիքի մասին։
    19:42 Մեքսիկայով Ամերիկա արտագաղթելու մասին։ Հայաստանյան երազանքից մինչև ցավալի իրականություն։ Որտե՞ղ ենք թերացել։ Ի՞նչ ունենք անելու։
    22:30 Ադրբեջանական ագրեսիայի մասին։ Նաիրա Զոհրաբյանը «մարգարեացավ»։
    23:52 Հատուկ նրանց համար, ովքեր ասում են՝ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»։
    26:16 Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանում է ադրբեջանական քարոզչամեքենայի գործողությունները։
    28:56 ԿԱՐԵՎՈՐ. Ադրբեջանում կա հայերի՝ շուրջ 10000 անուն ազգանուններով ցուցակ, ովքեր, իբրև թե, հանցագործներ են, և. կանգնելու են ադրբեջանական դատարանի առաջ։
    31:00 Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության, ընդդիմության ու Բարգավաճ Հայաստանից դուրս գալու մասին։
    32:37 «Իշխանություն» vs «Ընդդիմություն»
    34:40 Նոր կանխատեսում իշխանափոխության մասին։
    36:11 Արմեն Աշոտյանի մասին։
    37:03 Անտարբերության, հասարակական ապատիայի մասին։
    41:45 Սփյուռքին է ուղղված։ Ասում է՝ ուշադիր լսեք։ Սարսափելի պատմություն է։
    43:35 «Մասիսի անձնագրատանը վաճառում են ադրբեջանցու անձնագրեր»,- պնդում է Նաիրա Զոհրաբյանը։
    45:00 Ստամբուլյան կոնվենցիան, ընտանիքի մոդելն ու Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը լքելու պատճառները։
    48:53 Ուժեր, որոնք արժեհամակարգային փոփոխություն են անում Հայաստանում։ Ովքե՞ր են։ Ինչու՞ ենք «անլեզու», երբ մեզ փորձում են ենթարկել...
    51:22 Թուրքի հետ խաղաղ ապրելու մասին։
    56:10 Կրկին՝ Արցախի անվտանգային հարցերից։ Երկար ու ցավոտ ենք խոսում...
    56:50 Մեր անելիքը։ Անհատների ուսերին շատ բան մնաց...
    58:18 Դիմում է Նիկոլ Փաշինյանին։ Պարտադիր լսելու համար է։
    59:17 Եթե իշխանափոխություն լինի ՀԻՄԱ, փրկության ի՞նչ ճանապարհ կա։
    -
    Հարցազրույցի հրապարակումը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։ Թեմաներն ակտուալ են մինչև հիմա։
    -
    Join me on
    FB / vruirtadevosian
    IG ...

КОМЕНТАРІ •