Քո սերը անշեջ - Բորիս Առաքելյան / Qo ser@ anshej - Boris Arakelyan
Вставка
- Опубліковано 25 жов 2024
- Music by Boris Arakelyan
Lyrics by Anahit Arsenyan
Arrangement by Hayk Ghevondyan XP HGH Records
Mix & Mastering by Hayk Ghevondyan XP HGH Records
1. Քո սերը անշեջ իմ սիրտն ամոքեց աննման Հիսուս,
Ամեն բան փուչ է որտեղ Դու չկաս սեր իմ Տեր Հիսուս,
Քո խոսքը կրկին իմ ճամփան հարթեց, իմ չքնաղ Հիսուս,
Եվս մեկ անգամ հոգիս ապրեցրեց, իմ միակ Հիսուս:
Քո սրտի ջերմ անկյուններում, կգտնեմ ճշմարիտ ուղին,
ՈՒ Քո սիրով նորոգված ես կապրեմ կրկին:
ՈՒզում եմ Քեզ իմ Տեր նորովի տեսնել,
Մեծագույն սերդ Տեր ուժգին ճաշակել,
Քո ձայնը ուրիշ ձայներից մշտապես տարբերել,
ՈՒ Քո երկինքներում Տեր անդադար ճախրել:
2. Երկնային Հոգիդ ապրեցնում է ինձ աննման Հիսուս,
Նորոգում սիրտս, վերքս բժշկում սեր իմ Տեր Հիսուս,
ՈՒ ժպտում եմ ես, քանզի Քեզ ունեմ իմ չքնաղ Հիսուս,
Ով դժվար պահին մենակ չի թողնում, իմ միակ Հիսուս: