Կոտայքի մարզում բացվեց 44օրյա պատերազմում նահատակված լեռնանիստցիների հիշատակը հավերժացնող հուշակոթող

Поділитися
Вставка
  • Опубліковано 21 лис 2021
  • Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Կոտայքի մարզի Լենռնանիստ գյուղում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած լեռնանիստցի զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն տեղադրվել է գյուղի սկզբնամասում: Միջոցառմանը ներկա էին զոհվածների հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից զինվորական կարգի համաձայն տեղի ունեցավ բացումը: Սպիտակ սավանը հսկայական հուշակոթողի վրայից իջեցրեցին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետն ու Լեռնանիստ համայնքի ղեկավարը: Ապա հոգևոր հովվի կողմից օծվեց այն, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին:
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2021...

КОМЕНТАРІ •