ես չունեմ ընկերներ

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • #վլոգ
    համագործակցության համար: loveemiliam@gmail.com
    Ես ինստագրամում: emuturie
    📧 for collaborations։ loveemiliam@gmail.com
    lov u 💌
    F A Q
    Իմ ինստագրամը: @emuturie
    Քանի տարեկան եմ: 22
    Որտեղ եմ սովորել՝ ՀՌՀ, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
    ➭ նկարում եմ: Iphone 11 pro max
    ➭ մոնտաժ: Capcut
    Music by Blue Sirens - 16th Lane - thmatc.co/?l=E...
    see you soon.
    #vlog

КОМЕНТАРІ • 102

  • @Awsssne
    @Awsssne 20 днів тому +18

    Անկեղծ շատ շնորհակալ եմ էս անկեղծ վիդեոյի համար,օգնեցիր ինձ հասկանալ որ ես մենակ չեմ նման խնդրով,ես 17 տարեկան եմ,բայց ոչ մի կերպ չի ստացվում մնայուն ու կայուն friendship ունենալ,անկեղծ բոլոր հույզերդ կիսում եմ քեզ հետ,ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ,որ նոր եմ գիտակցել (շատ վատ ա հնչում էս մասըըը մի քանի րոպե ա ուզում եմ ճիշտ դասավորեմ միտքս որ սխալ չհնչի,թե բա 17 տարեկանը 24 տարեկանին ինչ խորհուրդ կարա տա,բայց դե բոլորից էլ կարող ենք մի նոր բան սովորել,չէ՞:)) ընկերներ ձեռք բերել միշտ էլ կարող ենք,քեզ մի ներշնչի, որ արդեն ուշ ա ու որ ժամանակը անցել ա,կարծում եմ քո տարիքը ամենաթույնն ա հստակ խելքը գլխին մեկի հետ նորմալ friendship ունենալու,խելքը գլխին մեկն ա պետք որ իմ օրը չնկնես ու միակողմանի ընկերության մեջ չմնաս,ուղղակի ոչ բոլորն են հասկանում որ relationship-ը շատ շատ նման ա friendship-ին,երկուսն էլ պահելու համար պետք ա խոսել ու կիսվել էն խնդիրներով որ տեսնում ես ու միասին լուծել,խնդիրների միջով անցնել ու ավելի ամուր դառնալ.
    Մտքերս խառը դասավորեցի,բայց շատ եմ ուզում քեզ աջակցել,խղճի զգացում չի սա,ես քեզ լրիվ հասկանում եմ ու գիտեմ ինչ կարևոր ա նման բան լսել ուրիշ մեկից։Դու շատ պայծառ ես ու երբեք չմտածես թե խնդիրը քո մեջ ա,ամեն բան հաստատ լավ կլինի ու շատ անսպասելի շատ լավ ընկեր ես գտնելու🤍 Շնորհակալ եմ շատ շատ վիդեոյիդ համար,հանգստություն առաջացավ 🌺

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  20 днів тому +8

      Շնորհակալ եմ սենց իմաստալից քոմենթի ու խորհուրդների համար ու, որ կիսում եք իմ զգացմունքները 🫶🏻❤️

    • @user-ne6pj4vm4e
      @user-ne6pj4vm4e 20 днів тому

      Առանձին վիդեոյով կնկարես home tour

    • @user-ne6pj4vm4e
      @user-ne6pj4vm4e 20 днів тому +1

      Ինձ թվումա, որ էս վիդեոյից հետո դու ընկերներ ձեռք կբերես😂

    • @magamanukyan686
      @magamanukyan686 20 днів тому

      ​@@user-ne6pj4vm4eՀմմ, կասես ի՞նչ կար ծիծաղելու

    • @user-ne6pj4vm4e
      @user-ne6pj4vm4e 16 днів тому

      @@magamanukyan686 ես դա ուղակի կատակով ասեցի

  • @jojo-on9hw
    @jojo-on9hw 13 днів тому +3

    Ոնց եմ հասկանում...ունեցել եմ "ընկերներ" բայց ինձ հիշում էին երբ օգնության կարիք ունեյին...դրա համար բոլորի հետ կապս խզել եմ...բոլորի հետ դիստանցիայով եմ շփվում ու հասկացել եմ որ իմ անձնական տարածքը ու հոգեվիճակը ավելի կարևոր է քան ունենալ մի երկուսին բայց անընդհատ նեղվել նրանց վերաբերմունքից

  • @Mari-np8gk
    @Mari-np8gk 19 днів тому +5

    Թեմայից դուրս, էս ինչ սիրուն եք: Մտածում էի` վաու, ինչ իդեալական ա ձեր դիմագծերը ու ոնց եմ հավանում, հետո հասկացա, որ ոչ մի բան փոխած չի ձեր դեմքի վրա: Վայ ինչքան հաճելի ա սենց սիրուն ու բնական դեմքեր տեսնելը, երբ որ բոլոր կողմերից պրոպագանդում են կոսմ. միջամտությունները: Ծիտիկ եք ❤

  • @milenanazaryan7485
    @milenanazaryan7485 19 днів тому +4

    Դու շատ յուրահատուկ ու ինքնատիպ ներաշխարհ ունես, առաջին տպավորությիւնս եղելա այն որ շատ հետաքրքիր մարդ եք, ուրախ եմ որ ճանաչում եմ ձեր էջը, անցնում եմ նույնի միջով ու վստահ եմ շատ շատերս…Եվ անկեղծ ասած շատ գովելի է որ համարձակություն եվ համեստություն ունեք կիսվելու ձեր զգացածով անծանոթ մարդկանց հետ❤❤ Շատ ուրախ կլինեմ նաեվ մոտիկից շփվելու, հուսամ նման հնարավորություն կընձեռվի😊 Ամեն դեպքում շնորհակալ եմ եվս մեկ ❤ վիդեոյի համար որի շնորհիվ շատերս մեզ մենակ չզգացինք

  • @teacupp00
    @teacupp00 4 дні тому

    Ես 17 տարեկան եմ,շուրջ 2,5 տարի արդեն ապրում եմ Ռուսաստանում։Սովորել եմ 8-9 դասարանները,ավարտել եմ,քոլեջ եմ ընդունվել,հաճախում եմ արդեն։Մոտ ընկերուհիս գնացել է Ուկրաինա(հայրենիք),ներկա պահին միայն մի անջկա հետ եմ շփվում(նույն կուրսից ենք)։Անկեղծ մտածում էի,որ դե վերջ բախտս բերեց,լավ մարդու հետ շփումը սարերի ետևում չի,բայց չէէ...Իր կյանքից մի բան էր պատմում,էնպիսի բաներ էր պատմում որ արդեն ուրիշ կարծիք ունեմ իր մասին,բայց իր մարդ տեսակը լավնա,չնայած իր քայլերին,վստահ եմ մատերդ հասկացաք ինչի մասինա խոսքը։Արցունքները աչքերիս եկել եմ տունը,չեմ ուզում էստեղ սովորել,ուզում եմ գալ Հայաստան,էտդեղ սովորել,նույնիսկ եթե չունենամ ընկերներ քոլեջում կամ համալսարանում,գոնե ինձ հանգիստ կզգամ,կիմանա,որ էստեղ եմ,տանը❤բայց ամեն ինչ էտքան էլ հեշտ չի,ցավոք...
    Հասկացա մի բան,որ եթե ինձ շրջապատող մարդիկ չեն փորձում ինձ հետ շփվել կամ հետաքրքրվել ապա ես դա չեմ անի,արդեն 2 տարի փորձում եմ...
    Մի վախեցեք մենակ մնալուց,վախեցեք որ ինչ-որ մեկի հետ շփվելուց ինքներդ ձեզ կարող եք վնասել,հիասթափվել
    Ու հա,որոշում եմ կայացրել հեռակա ուսմանը տալ գործերս,տեսնեմ ոնց կլինի հետագայում:))

  • @magamanukyan686
    @magamanukyan686 20 днів тому +10

    Անկեղծ լինեմ. ես 17 տարեկան եմ ու ես էլ չունեմ ընկերներ, ինձ էլ ոչ ոք չի գրում, մինչև ես չգրեի նրանց, ում ես էի համարում ընկեր, բայց իրականում իրենք ինձ ընկեր չեն համարում, շատ ժամանակ չեն պատասխանում կամ տեսնում են գրածս կրկին չեն պատասխանում , հետո որոշեցի, որ ոչ մեկի չեմ գրելու որովհետև իրենք ինձ չեն սիրում ու մինչև հիմա ես տարված եմ այն մտքով, որ ինձ ոչ մեկ չի սիրում, նույնիսկ եթե ես իմ դասարանցի աղջկան տեսնեմ փողոցում ինքը ինձ կբարևի թե ոչ ես կհարցնեմ իրեն` ի՞նչպես ես, ես էլ եմ ինձ շատ մենակ զգում, բայց դա լավ իմաստով իմ, կարծիքով դա է բարին...😄💔

    • @bangtanvt1684
      @bangtanvt1684 20 днів тому +1

      ես եմ😢❤

    • @magamanukyan686
      @magamanukyan686 18 днів тому

      @@yrcqs I would like it and I still want it, they just don't want it, they hate me 😔

    • @yrcqs
      @yrcqs 18 днів тому

      @@magamanukyan686 fuck them. tell me ur insta we can be friends if u want to

    • @yrcqs
      @yrcqs 16 днів тому

      @@magamanukyan686give me ur insta if u want to we can be friends

  • @ghazaryan775
    @ghazaryan775 16 днів тому +1

    Ինչքան դրական էներգիա ունեք,ինչքան սիրուն ու նուրբ,հաճելի դիմագծեր,իրոք անչափ կամֆորտ եք։Վաղուց հետևում եմ Ձեզ,ու միշտ հիացել եմ Ձեր պարզությամբ,համեստությամբ,գեղեցկությամբ։😊

  • @_Beautiful_chanel_
    @_Beautiful_chanel_ 14 днів тому +3

    Բարև, պատահական եմ տեսել այս վլոգը,ես Ձեզանից մեծ եմ 12 տարի և ասեմ հարգելիս,որ դուք մենակ չեք ❤

  • @lianahovhannisyan3947
    @lianahovhannisyan3947 20 днів тому +2

    ինչ անկեղծ վլոգ էր, սիրում եմ քեզ շատ❤ ու շատ հասկանում, նույնիսկ հուզվեցի խոսքերիցդ 😔

  • @Mariam-ul8zq
    @Mariam-ul8zq 20 днів тому +1

    Ձեր անկեղծությունը շատ գնահատեցի❤❤❤Ինչքան բաց անձնավորություն եք,պարզ,դրական❤❤❤Առաջ նայեք,ամեն ինչ լավ է լինելու ձեր կյանքում❤

  • @YevaManaseryan
    @YevaManaseryan 20 днів тому +1

    Ահավոր շնորհակալ եմ քո կոնտենտի ու հատկապես էս վիդեոյի համար😊իսկ հյուրասենյակի դարակների համար կարող եմ առաջարկել պատվիրել տարբեր դեկորատիվ գրքեր(ոչ կարդալու համար նախատեսված) ու դրանք շարել, բայց քանի որ դարակները շատ են ու մեծ կարող ես նաև պատվիրել արհեստական բույսեր կամ դնես քո բաժակները(վիդեոներիցդ ֆիքսել եմ որ լիքը սիրուն ու հավես բաժակներ ունես, որոնք առօրյայում շատ ես օգտագործում), տենց դրանք էլ որ դնես կարծում եմ տեղը կլցվի 🌟😊

  • @user-ve3qd2ts1o
    @user-ve3qd2ts1o 19 днів тому +1

    Էմիլիա ջան ես ընդհանրապես չեմ զարմացել, որ դուք ընկերներ չունեք։
    Ձեր արժեքները, մակարդակը, բարությունը և լիքը այլ արժանիքներ ունեցող մարդը շատ դժվար կգտնի իրեն արժանի ընկեր։
    Ես ունեմ 2 ընկերուհի և մենք իրական ընկերներ ենք վստահ եմ ։
    Բայց երբ ինչ որ փոքրիկ բանից նեղվում եմ կամ ընկճվում իմ նշանածը դառնում է իմ ամենալավ ընկերը 🥹
    Ու իր խոսքերը ( Ես քո համ ընկերն ես համ նշանածը համ ընկերուհին ու ամեն ինչը)
    ամեն անգամ ինձ ավելի ուժեղացնում եմ։
    Թող Ձեր ամուսինը լինի Ձեր ամենամտերիմ ընկերը և եթե անգամ ընկեր չգտնեք երբեք չհուսահատվեք։ ♥️🙃

  • @marinadelrey96
    @marinadelrey96 14 днів тому

    "Ինձ ոչ մեկ չի գրում" 28 տարեկան տղա եմ, ու էնքան եմ հասկանում ձեզ։ Մարդիկ կան,որ շփվում եմ,բայց միշտ ես եմ գրում ու ընկերներ չեն։

  • @lszarder
    @lszarder День тому

    Էմիլիա ջան, ինչ անկեղծ զրույց ստացվեց, ինչքան ճիշտ բաներ ասացիր։ Իսկական ընկերներ գրեթե չկան , ու դու մենակ չես էս հարցում։ Նաև ասեմ, որ ես ել ունեմ նույն զգացումները , ու ավելի լավ որ անիմաստ մարդիկ անիմաստ չեն անհանգստացնում, բայց ես ել եմ սիրում սեղանի խաղեր ու համաքել եմ բոլոր խաղերը չուլանում։😂😅😢😅😅😅😅

  • @Sunflowergirl359
    @Sunflowergirl359 20 днів тому +2

    Դիզայնի համար կարաք գրքեր ավելացնեք,աղի լույսեր,յոգայի փայտիկներ ինչ-որ փոքր վազայի նման բանով։Նաև,եթե կոլեկցիա ունեք կարաք ինչ-որ բաց դարակ հատկացնեք դրան💛

  • @tehminemovsisyan6850
    @tehminemovsisyan6850 17 днів тому

    Քախցրս կյանքում ընկերներ հազվադեպ են մնում։Մարդ իր կյանքում ոչ մեկի չպիտի պահի իր կոխքին մնացողներ հարազատներ միշտ կոխքիդ են ու չեն թողնում մենակ իսկ գնացողներին չպիտի հիշես որ եղել ոնց իրանք։Ապրի կյանքդ վայելի ամուսնուդ հետ թող ընկերդ ու ընկերուհիդ միշտ ինքը լինի դա է կյանքի ամենահաջող ընկերություն։ Ես ամուսնացած եմ ապրում եմ օտար երկրում ու գիտեմ մի բան ամենա հարազատ ընկերը կյանքիդ ընկերն է։

  • @karineharoyanp-hg9qd
    @karineharoyanp-hg9qd 18 днів тому +3

    Անկեղծ շատ շնորհկալ եմ ես քո անկեղծ վերաբերմունքի համար,բայց մի բան հրցնեմ քո ընկերուհի Աշխենը որտեղ է։

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  16 днів тому +1

      Մեր միասին վլոգները մեկ տարի առաջ էին, շատ բան է փոխվել

    • @karineharoyanp-hg9qd
      @karineharoyanp-hg9qd 15 днів тому +1

      Շատ շնորհակալ եմ պատասխանելու համար։🤗

  • @user-qc9bz1ob4z
    @user-qc9bz1ob4z 19 днів тому +1

    Բարեւ Էմիլիա ջան: Ինչպես ես? Տրամադրությունդ ինչպես է? ❤❤❤❤❤

  • @hashasul3577
    @hashasul3577 14 днів тому +1

    Ամուսնանալուց հետո ես էլ կարելիա ասել չունեմ ընկերներ

  • @anichaparyan2793
    @anichaparyan2793 15 днів тому +1

    ՄԵՆՔ ենք ՔՈ ԸՆԿԵՐՆԵՐԸ 💋💘

  • @AidaHambaryan
    @AidaHambaryan 20 днів тому +1

    Irakanum chem sirum ays formati videoner bayc qo youtubyan aliqy shat em sirum u kap chuni te du inch format es gcum hachuyqov nayum em❤❤

  • @Susieee7
    @Susieee7 19 днів тому

    իրոք անկեղծ ասաց միշտ սկզբիցել ինձ դուր է եկել Քո ներքին աշխարհը🫂գրեթե քո ամեն ինչը ասոցացնում եմ իմ հետ🥺❤️շարունակիր այս ձեւով քեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ թե Yt-ում թե Քո կյանքում🤗💐🎀

  • @user-qc9bz1ob4z
    @user-qc9bz1ob4z 20 днів тому +1

    Բարեւ Էմիլիա ջան: Ոնց ես? Բարի գալուստ Հայաստան: Էմիլիա ջան շատ մի նեղվիր ընկերների հարցում: Դու դեռ կունենաս լավ ընկերներ, իսկական ընկերներ: Լավ ընկերը նաեւ քո ամուսինը կարող է լինել, ծնողներդ , քույրդ: Դու մի տխրի, կյանքը առջեւումդ է: Կգտնես լավ ընկեր : Ամուր մնա: Իսկ մենք կարող ենք քեզ միշտ հարցնել ոնց ես Էմիլիա ջան: Քեզ շատ սիրում ու հարգում ենք: ❤❤❤❤😂😂😂😂

  • @kayfloch4028
    @kayfloch4028 20 днів тому +1

    Ես քեզ հասկանում եմ Հայաստանում ունեցել եմ ընկերներ գալով Գերմանիա չունեմ ընկերնր ու ես շատ եմ նեղվում։❤❤

  • @Aniee444
    @Aniee444 20 днів тому

    Էմիլիա ջան,էնքան ուրախացա,որ նայեցի վիդեոդ ու հասկացա,որ կարող ես հանգիստ Խոսալ ու կիսվել էս թեմայով։Ամբողջ ընթացքում ժպիտով նայում էի քո ասած յուրաքանչյուր խոսքը։
    Ես ուզում եմ քեզ մի բան ասել,ես ամբողջ կյանքում ընկերներ չեմ ունեցել,բայց քեզ պես թեթև չեմ տարել։Ամեն գիշեր լացելով,նեղվելով անցկացրել եմ էդ տարիները։Բայյյց եկավ մի ժամանակ,ավելի ճիշտ իմ ներկայում ես ունեմ 3 լավագույն ընկեր,իսկական ընկերներ։
    Այս ամենը ասեցի նրա համար որ հասկանանք,բոլորիս կյանքում էլ լինում են մենակության պահեր,որոնք որոշների համար տխուր են որոշների համար ոչ,ուզում եմ ասել որ այդ մենակությունից հետո ՄԻՇՏ ԳԱԼԻՍ ԵՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԼԻ ՊԱՀԵՐ,և ԱՅԴ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՒՑ ՀԵՏՈ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՄ ԿԳՏՆԵՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ։
    Միգուցե պետք էլ չի փնտրել ու գտնել նրանց,միգուցե նրանց ում ունենք արդեն իսկ բավական են մեզ երջանիկ զգալու համար❤❤

  • @AnahitMnacakanyan-op7in
    @AnahitMnacakanyan-op7in 19 днів тому

    Էմիլիա ջան , քեզ հետեւում եմ 800 բաժանորդից ու էսքան ժամանակ շատ հաճույքով եմ դիտում քո բոլոր վիդեոները 🫂Էնքան տարբերվող ես ու լավը 💕 էկրանից այն կողմ ինչքա՜ն շատ գույներ ու էներգիա ես փոխանցում 🦋վստահ եմ , որ շուտով կհաղթահարես քո կյանքում ծագած խնդիրները , երեւի ժամանակ է պետք նորից Հայաստանի կյանքին ադապտացվելու ։ Ուզում եմ , որ երբեք չկորցնես քո լավատեսությունը ու գուցե քո կյանքի այս շրջանը շատ կարեւոր լինի քեզ նորովի բացահայտելու ու ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար🫶🏻

  • @astghikiskandaryan1727
    @astghikiskandaryan1727 15 днів тому +1

    Ողջույն բոլորին ) ☀️ Ես 29 տարեկան եմ ու եկել եմ կիսվելու իմ փորձառությամբ ^^ ) Իրականում ես իմ ամենամոտ ու սիրելի ընկերներին գտել եմ 26֊ից հետո 💜 Մինչև էդ ունեցել եմ ընկերներ բակում, դպրոցում, համալսարանում, տարբեր աշխատավայրերում, բայց երբեք չեմ զգացել, որ գտել եմ ԻՄ մարդկանց. չկար էդ հոգևոր կապը, մտերմությունը, հարազատության զգացողությունը, ու թվում էր` էլ երբեք չեմ գտնելու ինձ սրտամոտ մարդու։ Ի դեպ, շատ սիրում եմ մենակ գնալ կինո, թատրոն, սրճարան, ակումբ.. Ամեն տեղ ինձ կոմֆորտ ա մենակ, ու հենց դրա շնորհիվ էլ տարբեր միջավայրերում սկսեցի գտնել ընկերներիս ) Իրոք դա տենց ա, պիտի փնտրեք` գտնելու համար, ու ընկերություն պահելը շատ բարդ աշխատանք ա, որը մշտական ներդրում ա պահանջում` ինչ֊որ ակնկալիքներ ունենալուց առաջ։ Հենց զգաք, որ ինքներդ լավ ընկեր եք, ձեր էներգիան ձեզ կվերադառնա շատ լավ մարդկանցով, վստահ եղեք ✨️🤍

  • @user-qc9bz1ob4z
    @user-qc9bz1ob4z 16 днів тому

    Բարեւ Էմիլիա ջան: Ինչպես ես սիրելի Էմիլիա ջան? Գործերդ լավ են? Տրամադրությունդ լավ է? Հարմարվում ես?

  • @burnikoghosyan2486
    @burnikoghosyan2486 11 днів тому

    🤝 ընկերանա՞նք, շատ հավես մարդ եք։

  • @rocknbae8381
    @rocknbae8381 19 днів тому

    Ինձ թվումա ամենասիրուն լուծումը բույսեր դնելնա 😍

  • @arturaghabekyan568
    @arturaghabekyan568 18 днів тому

    Ընդհսնրապես եթե տան պատերը բաց գույնի են, դեկորները պետք ա լինեն մուգ գույնի, իսկ եթե մուգ ա պատերի գույնը, դեկորները պետք ա լինեն բաց։Ձեր դեպքում ավելի գեղեցիկ կլինի մուգ գույնի դեկորները, օրինակ ժամացույց(բուձելնիկ) մոմ, խմիչք, շքանշաններ, թուր, կամ հենց ձեր նկարները ռամկայով, նաև ձեր առօրյա իրերը, որը օգտագործում եք
    Ասեմ, որ ես դեզայներ չեմ ուղղակի գնացել եմ խմբակի մի քանի ամիս

  • @user-ce8wp4qv2h
    @user-ce8wp4qv2h 19 днів тому +1

    Amusnud dur e galis Hayastan@?

  • @elen5901
    @elen5901 15 днів тому

    Qez shat shat sirum em u hachuyqov ditum, es 15 tarekan em u esel chunem aynpiti meky um het karox em linel lriv ankexc u chkashkandvel u indz ir het aveli konfort zgam indz misht handupel en toqsik ynkeruhiner🥲 amran avartin mnacela hashvac orer u es amboxch amarys grete anckacrel em tany miayn durs em ekel xanut gnalu hamar miaynak karcum em ev lava ev vat chtvarkem im tesaketery teche klini shat erkar gracs❤ mi xosqov du shat shat lavnes u hastat khadipes qo nman mi hat hianali andznavorutyan 💗😍

  • @Angel-up1ev
    @Angel-up1ev 20 днів тому +1

    kneres harci hamar isk Ashxeny?

  • @NuneVardanyan-kl3zm
    @NuneVardanyan-kl3zm 10 днів тому

    Իմ քաղցր աղջիկ մի հավատա սրանց ստերին մենք ապրւմ ենք Թիվլիս եթե ցանկանաս պատասխանի

  • @sevsar1128
    @sevsar1128 10 днів тому

    Եկեք շբվենք ❤🎉։ Ես աղջիկ եմ, 14 տարեկան 😊

  • @magamanukyan686
    @magamanukyan686 20 днів тому

    Իհարկե ներողություն եմ խնդրում, որ առանձին առանձին եմ գրում քոմերը☺️. բայց ասեմ շատ նման ենք իրար, շաատ, ես Ձեզ ամբողջությամբ հասկանում եմ, ես էլ եմ տարիքով փոքր երևում, ու եթե ինձ հարցնում են իմ տարիքը ես ասում եմ 17, իրենք արդեն համեմատություն են տանում ուրիշների հետ, ես դրանից շատ եմ նեղվում ու լաց լինում, որոշել եմ իմ իրական տարիքը չասել այլ ասեմ 13-14 . չգիտեմ...😔

  • @siranxydaverdyan1319
    @siranxydaverdyan1319 20 днів тому

    Էմլի ջան իսկ ինչ եք աշխատում❤❤

  • @user-ce8wp4qv2h
    @user-ce8wp4qv2h 19 днів тому

    Verjnakan et eq veradarcel ?

  • @Syuzan.official
    @Syuzan.official 20 днів тому +1

    Lriv haskanum em qez enkerneri het kapvats.
    Pastoren es menak chem

  • @serineavetisyan895
    @serineavetisyan895 20 днів тому +1

    Arajinn emm❤

  • @magamanukyan686
    @magamanukyan686 20 днів тому

    Ես առաջարկում եմ այդ դատարկ տարածությունները լցնեք ծաղիկներով կամ ըստ ցանկության բույսերով ❤️

    • @magamanukyan686
      @magamanukyan686 20 днів тому

      Քոմը գրեցի հետո նայեցի շարունակությունը, որ դուք էլ եք նույնը ուզում անել ☺️

  • @arakeeelyan2488
    @arakeeelyan2488 20 днів тому

    Էս ինչ տխուր էր ընկերների պահը, իմ համար :(( ուրախացա, որ իմ ընկերների հետ ունեմ էն ազատությունը, որ ասեցիր պետքա ընտրել կամ մենակ լինել, կամ միշտ հասանելի լինել ընկերների համար։ Համենայն դեպս, ուզում եմ ասեմ հետաքրքրի էր քո մտքերը այս թեմայի շուրջ լսել, քանի որ ինչքան հետդ առընչվել եմ իրական կյանքում, տարիներ առաջ իհարկե, մտածել եմ շա՜տ ընկերներ ունես, ու էն որ նենց մարդ ես, որ միշտ մարդկանցով ա շրջապատված։ Մեկ էլ ասեմ, որ կարողա Շվեդիայում սովորելը ու հետո Իսպանիա գնալն էլ ա ազդել նրա վրա, որ Հայաստանում ընկերներ չունես, քանի որ շատ հարաբերություններ չեն դիմանում էդ լոնգ դիսթընսին, իմ մոտ տենց էր համենայն դեպս։ Ինչ որայա իրոք օկ ա, ու շատ քուլ ա որ խոսում ես դրա մասին :)))

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  20 днів тому +1

      Շնորհակալ եմ շատ. Իմ համար իրականում շատ վախենալու էր էս թեման բարձրացնելը, բայց լսարանից ստացած արձագանքը շատ օգնում ա

  • @angelarutyunyan1899
    @angelarutyunyan1899 20 днів тому

    Emilia jan mi mtaci karoxa mi jamanak chunenaq @nkerner, bayc heto haytnven enpisi mardik voronq klinen irakan @nkerner❤❤

  • @anidiy8667
    @anidiy8667 18 днів тому

    Աշխենը ուրա?

  • @annaharutyunyan5253
    @annaharutyunyan5253 20 днів тому +1

    1 tarin bajc shata vor adaptacvelu kariq unes? 😮 es tm 10 taria Germania em aprum eli problem chem tesnum I’m erkirna inch ka Adaptacvelu 😮

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  20 днів тому

      ադապտացվել ոչ թե երկրին, այլ կյանքի նոր կենցաղին, առօրյային, ժամերի տարբերությանը, նոր տանը, նոր միջավայրին. Երևանի մեջ մեկ տնից մյուսը տեղափողվելուց անգամ ադապտացվել ա պետք լինում։ Եթե Գերմանիայում եք ապրում հաստատ գիտեք ինչքան մեծ ա տարբերությունը Հայաստանի հետ։ Եվ ընդհանրապես, տեղի ունեցող նույն իրադարձությունը ամեն մարդ իր ձևով ա ապրում ու ընդունում, չէ որ մենք տարբեր ենք, ինչպես որ մեր հայացքները :)

  • @PrettyChanel_officialll
    @PrettyChanel_officialll 19 днів тому +1

    17:00 ka Apple xanut Hayastanum!!! Like Mobail a anuny Yerevanuma Komitasi poxocumel ka Sayat novayi poxocumel mekel Abovyani poxocum ka Карты) ov heraxisit karas nayes gtnes

  • @lilyaabrahamyan7030
    @lilyaabrahamyan7030 20 днів тому

    Բա հին վիդեոների ընկերները՞, ես Աշխենին եմ հիշում, էլի մի աղջիկ կար, իրար հետ էիք զբոսնում վիդեոներ նկարում, իրար տուն գնում, չկա՞ն իրենք🥺❣ ես քեզ շատ եմ սիրում, շատ հանգստություն կա քո վիդեոներում ու ուզում եմ որ քեզ արժանի ու լավ ընկերներ ձեռք բերես❤

  • @nuneavetisyan5572
    @nuneavetisyan5572 20 днів тому +1

    Emil jam isk Ashxeny u du inchi qo naxkin tany ches aprum ete gaxtniq chi❤

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  20 днів тому

      ապրում եմ ամուսնուս հետ, մեր նոր բնակարունում :)

  • @TsovinarSerobyan
    @TsovinarSerobyan 19 днів тому

    Բարև Էմիլյա ջան ,ես քեզ շատ եմ սիրում🥹,ընկըրների հարցով մի նեղվիր😊, կներեք հարցիս համար , բայց Աշխենը Ձեր ընկերուհին , իրար հետ շատ մտերիմ էիք հաճախ էր Ձեր տեսահոլովակներում … հիմա ուր է ՞🥰

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  16 днів тому

      Մեր միասին վլոգները մեկ տարի առաջ էին, շատ բան է փոխվել

    • @TsovinarSerobyan
      @TsovinarSerobyan 14 днів тому

      @@Emilia.Manukyan❤ լավ, շնորհակալ եմ հարցիս պատասխանելիւ համար

  • @Page_of_wonders-s4p
    @Page_of_wonders-s4p 16 днів тому

    Շատ անկեղծ ❤❤❤❤❤❤❤❤😊😊❤😊😊😊❤😊❤

  • @user-lr2yv3bu8l
    @user-lr2yv3bu8l 16 днів тому

    Mi nexvi, du shat sirun u hacheli mars es,, amen mterim u vstaeli me mardik,, lava 1 lini u vstaeli , jam shahi hamar.

  • @Varduk30_01
    @Varduk30_01 18 днів тому

    Esor gnacel ei maga mall u ytexi sityum kar et bajakic ham et guyny ham sevy asi gnam tu grem gnas arnes 😂❤🎉

  • @user-ce8wp4qv2h
    @user-ce8wp4qv2h 19 днів тому

    Isk cnoxnerd vortex en Emilia jan

  • @bangtanvt1684
    @bangtanvt1684 20 днів тому

    ես 19տ եմ և չունեմ ընկերներ ու չեմ էլ ուզում մենակ ավելի լավա 😂❤

  • @Varduk30_01
    @Varduk30_01 20 днів тому

    Isk Ashxeny (kneres eli vor harcnum em)

  • @rocknbae8381
    @rocknbae8381 19 днів тому +1

    Իսկ Աշխենը կամ Աննէ-ն? 🙁

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  19 днів тому

      Ուղղակի էլ չենք չփվում արդեն շաատ երկար ժամանակ) Տարբեր ուղղություններով ենք աճել կյանքում ու էլ ընհանուր բաներ չունենք վաղուց

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  19 днів тому

      Դա նորմալ ա :))

  • @AnnaKarapetyan-su1we
    @AnnaKarapetyan-su1we 20 днів тому

    Emil jan isk el ches gnalu❤

  • @SS02101
    @SS02101 19 днів тому

    misht ester es mnalu

  • @Varduk30_01
    @Varduk30_01 20 днів тому

    Arden .enak eq aprum te dzer amusnu het?

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  20 днів тому

      ամուսնուս հետ, մեր նոր բնակարունում

    • @Varduk30_01
      @Varduk30_01 19 днів тому

      @@Emilia.Manukyan shnorhakal em shat Emilya jan es qez shat em sirum mersi vor patasxanecir💗💋💫

  • @milenagrigoryan9818
    @milenagrigoryan9818 20 днів тому

    Իսկ էլ չեք գնալու? 🌟

  • @iamlord6544
    @iamlord6544 20 днів тому

    Buyser achachecnel

  • @arpinebarikyan1459
    @arpinebarikyan1459 20 днів тому

    ❤️❤️❤️

  • @lilitmnatsakanyan9766
    @lilitmnatsakanyan9766 19 днів тому

    💙

  • @armt-yam5244
    @armt-yam5244 20 днів тому

    ❤❤❤❤❤❤

  • @Allamargaryan13
    @Allamargaryan13 17 днів тому

    Կներեք որ հարցնում եմ բայց իմ հիշելով Աշխենը ձեր ընկերուհին չէր էլի կներեք

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  16 днів тому

      Էդ վլոգները մեկ տարի առաջ էին)

    • @Allamargaryan13
      @Allamargaryan13 16 днів тому

      @@Emilia.Manukyan կներեք ինձ

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  16 днів тому +1

      Շատ բաներ են փոխվել էս ընթացքում

  • @user-xc6qf9mj2v
    @user-xc6qf9mj2v 20 днів тому

    ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @Sunflowergirl359
    @Sunflowergirl359 20 днів тому

    Ինձ բոլորը ճանաչում են ուրախ,ակտիվ,էներգիայով լիքը մարդ ,իսկ հիմա իրանք ինձ մեղադրում եմ ,որ ես ուզում եմ առանձին ժամանակ անցկացնեմ,զրույցի ժամանակ մենակ լսեմ,խնջույքի ժամանակ չպարեմ։Բայց ես մտածում եմ ,որ ամեն մարդ պետքա անի էն ինչ ուզումա,մենակ ժամանակ անցկացնի և ուղղակի լինի ինքն իրանով ուրախ😑💛🙂

    • @Emilia.Manukyan
      @Emilia.Manukyan  20 днів тому +2

      Ժամանակ ա անհրաժեշտ ու ամենակարևորը կյանքում ունենալ փորձ տարբեր իրադարձությունների հետ։ Ես ամեն օր արթնանում եմ ու նոր բաներ հասկանում, կյաքի մասին նոր ինֆորմացիա ստանում, ինչպես որ ինքս իմ մասին։ մենք բոլորս տարբեր ենք ու ուղղակի ինքներս մեր մեջ պետք ա հասկանանք ինչ ենք ուզում, առանց համեմատվելու։ Ու ինքներս մեզ հասկանալու համար պետք ա լիքը նոր բաներ փորձել, չէ որ եթե չփորձենք տենց էլ չենք հասկանա մեզ դա դուր ա գալիս թե չէ :)

  • @Maria-s8f1k
    @Maria-s8f1k 20 днів тому

    ❤❤❤