Արյունալի հակամարտություններ ու սահմանային վեճեր. Հետխորհրդային սահմանազատումը. ՏԵՂորոշում (մաս 2)

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 жов 2024
  • Ինչպե՞ս են որոշվել նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները, ինչպե՞ս է իրականացվել կամ իրականացվում հետխորհրդային երկրների միջև սահմանազատումը: ՏԵՂորոշում-ը բացում է փակագծերը։
    Խորհրդային Միության փլուզումից հետո Կենտրոնական Ասիայում ստեղծվեցին հինգ անկախ պետություններ, որոնց սահմանները գծվել էին խորհրդային ժամանակաշրջանում՝ տեղի էթնիկ և մշակութային առանձնահատկությունների անտեսմամբ։
    Ամենից թեժ իրավիճակը Ֆերգանայի հովիտի շուրջ է, որն ընկած է տարածաշրջանի երեք երկրների՝ Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև: Լարվածությունը պահպանվում է ոչ միայն էթնիկ պատկանելության, այլ նաև ռեսուրսների նկատմամբ վերահսկողության պատճառով: Վիճելի հարցերից է նաև ջրային պաշարների նատմամբ տիրապետությունը, քանի որ տարածաշրջանի պետությունների համար կենսական է տեղի գետերից և ջրանցքներից օգտվելը: Իրավիճակը բարդացնում են երեք պետություններում գոյություն ունեցող անկլավները:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    Central Asia Ukraine Rusastan Moskva

КОМЕНТАРІ •