Մեղրիի Սուրբ ՀՈՎՀԱՆՆԵՍ Եկեղեցի

Поділитися
Вставка
  • Опубліковано 30 вер 2024
  • 17-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին դասվում է գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում։ Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է։ Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթն աղյուսաշեն է։ Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է երեք նավերի։ Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնակամարներով։ Խորշերն ու որմնակամարներն ունեն շեշտված սլաքաձևություն։ Եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ ավերակ)։

КОМЕНТАРІ •