Սաղմոս 10 Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում Երեսը նրա:

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 вер 2024
  • Հույսս դրի Տիրոջ վրա. ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ: Չէ՞ որ մեղավորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրա: Ինչ դու շինեցիր՝ ավերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց: Տերն իր սուրբ տաճարում է, Տերը երկնքում է՝ իր գահի վրա: Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտևանունքները զննում են մարդկանց որդիներին: Տերը քննում է արդարին և ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր: Մեղավորների վրա որոգայթ, հուր և ծծումբ կտեղա, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը: Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը նրա:
    #սաղմոս #սաղմոսներ #հավատք #աղոթք

КОМЕНТАРІ •