Պրեմիերա «Տոկատ»

Поділитися
Вставка
  • Опубліковано 18 гру 2024
  • Պրեմիերա «Տոկատ»
    Ներկայացնում ենք տեսահոլովակի պրեմիերան՝ գեղարվեստի և ժամանակի կապը վերստին զգալու ակնկալիքով։ Նոր ասելիք՝ պարի, կադրի և նորարարության լեզվով։🎭
    Մելիքյանի վիրտուոզ կատարումը, ինչպես արվեստի փայլող մունետիկ, դարձավ Քալաշյանի ստեղծագործական տեսլականի հիմքը։
    Երկու արվեստագետների համագործակցությունը ծնեց նոր ձևաչափ, որի հաջորդ անկյունաքարը դարձավ անզուգական պարուհի Աննա Քալաշյանը՝ նման մոլորակի վրա ընկած երկնաքարի՝ տարրերային, անսպասելի ու նրբագեղ։
    Օպերատոր Արթուր Օրդոյանի պրոֆեսիոնալ աչքը յուրաքանչյուր շարժում և հնչյուն փոխանցում է դիտողին՝ ստեղծելով ապրում ու ցնծություն։ Մոնտաժի վարպետ Ակսել Թահմասյանի շնորհիվ էլ տեսահոլովակը ձեռք է բերում հոսունություն և ռիթմ, որը համահունչ է երաժշտության և պարի դինամիկային։ Հատկանշական է պրոդյուսեր Ալեքսանդր Պլատոյի հետևողական ու քննադատական աշխատանքը, որի արդյունքում նախագիծը մի ուրիշ թափ ու բարձրություն է հավաքել: Սևակ Սողոմոնյանի իրականացրած դիզայնական աշխատանքը ամբողջացրել է տեսահոլովակի վիզուալ կոնցեպտը, մարդամոտ ու դուրեկան դարձրել տեսահոլովակը դեռ չդիտած հանդիսականի համար: Դասական պարի եզակի գիտակ Հրաչյա Հովհաննիսյանի պարզ, բայցև միևնույն ժամանակ անգերազանցելի վարպետությամբ ամրապնդվեց հոլովակի դասական պարի ասպեկտը:
    Այս նախագծի իրականացման համար հատուկ շնորհակալության է արժանի օպերային թատրոնի ողջ անձնակազմը՝ ի դեմս տնօրեն Կարեն Դուրգարյանի, ում աջակցությունը և նվիրվածությունը առանցքային դեր են խաղացել այս արվեստի գործի ստեղծման համար։
    Հետաքրքրական է, որ տեսահոլովակը նկարահանվել է Օպերային թատրոնի շենքում և վերջնարդյունքը ցուցադրվելու է Ա. Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում: Բարձր արվեստի հանդեպ հետաքրքրվածությունը մեր ժամանակներում հուսադրում է՝ Ֆիլհարմոնիայի տնօրեն Նորայր Նազարյանի գլխավորությամբ: Շնորհակալություն արվեստի կողքին լինելու համար:
    Պարարվեստում իր ուրույն մտածողությամբ աչքի ընկնող խորեոգրաֆ Ասատուր Քալաշյանը ոչ միայն իրականացրել է խորեոգրաֆիկ լուծումներն ու «Տոկատ»-ի խորեոգրաֆիան առհասարակ, այլև փայլել է իբրև ռեժիսոր, սցենարիստ և կազմակերպիչ:
    «Տոկատ» տեսահոլովակը ոչ միայն հարգանքի տուրք է Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը, այլև նոր շունչ է՝ դասական արվեստում՝ ներկայացնելով այն ժամանակակից վիզուալ արտահայտչաձևերով։

КОМЕНТАРІ •