Ինչպես մոտիվացնել երեխային Restore your child's motivation

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 лис 2022
  • Ծնողներից շատերը կարող են հաստատել, որ դեռևս մանկուց
    իր ընդունակություններով փայլող երեխան ինչ-որ տարիքից, հատկապես միջին դասարաններում, կորցնում է հետաքրքրությունը ուսման հանդեպ,դադարում է լինել պարտաճանաչ, սկսում է հնարքներ կիրառել, որ խույս տա իր պարտականություններից։
    Խնդիրը նրանում է, որ տարիքի հետ, երեխայի կախվածությունը ծնողից աստիճանաբար նվազում է։
    Եթե նա մինչ այդ սովորել է միայն ծնողին գոհացնելու համար, և չի ձևավորել սեր ուսման հանդեպ, ապա այժմ նա գերադասում է ինքնահաստատվելու և ինքնագնահատականը բարձրացնելու այլ, ավելի հեշտ ձևեր, մասնավորապես, ընկերների շրջանում հեղինակություն ձեռք բերելու համար տարբեր միջոցներ կիրառելով։
    Այսպիսով, երեխան կորցնում է սովորելու մոտիվացիան, ինչի արդյունքում սկսում են
    ցածր գնահատականները դպրոցում, ծնողների և ուսուցիչների դժգոհությունն ու կշտամբանքները,երեխայի անհնազանդությունն ու ըմբոստ վարքագիծը։
    Սա շատ դժվար ժամանակաշրջան է թե երեխայի և թե ծնողների համար։
    1 եղեք համբերատար և մի պահանջեք նրանից ավելին քան նա պատրաստ է անել
    2 Ցույց տվեք որ դուք երեխայի կողմից եք, սիրում եք նրան,
    3 Օգնեք նրան գտնել զբաղմունքներ և պարապմունքներ, որոնք նա անում է սիրով,
    որպեսզի արթնացնեք հետաքրքրություն և սեր նոր բան սովորելու, աշխարհը ճանաչելու հանդեպ։

КОМЕНТАРІ •