Օձի լեզու - 9 / Odzi Lezu - 9

Поділитися
Вставка
  • Опубліковано 27 сер 2024

КОМЕНТАРІ • 308

  • @SargsyAni
    @SargsyAni 2 роки тому +20

    Եթե կարելի է, ես էլ գրեմ իմ պատվավոր կարծիքը ))
    Ձեր հաղորդման հաջողության գրավականն այն է, Որ յուրաքանչյուր հարցի երկկողմանի անդրադարձ եք անում, Շա՜տ լավ է։
    Անցնենք բուն վեճին)) Մհեր Ջան, քո այն տեսակետը, որ սևականը նույնպես պետք է իրեն զգա աշխարհիկ թեմաներում կարևոր և վստահ լինի, որ մեկ օր էլ ինքը կարող է լինել թագավոր կամ թագուհի, դա նորմալ է, ճիշտ է, Բայց ոչ Պատմությունն աղավաղելով, որովհետև, ի վերջո, այսօր գեղ. Ֆիլմերի շնորհիվ մենք ծանոթանում ենք շատ ու շատ նկարիչների, կոմպոզիտորների, պատմական դիպվածների եղելությանը, որը փոխելիս, ինչը սևերի դեպքում կտրուկ փոփոխվում է, ստացվում է, որ փոխում են նաև պատմությունը, այստեղ խնդիրը նրանց սիրտն ու հոգին վիրավորել կամ շահելը չէ, ի վերջո, մենք Հայերս, եթե ունենք աշխարհի որևէ ծայրում հարգանք, դա ձեռք ենք բերել, աշխարհահռչակ հայերի միջոցով` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Սերգեյ Փարաջանով, Շառլ Անզնավուր, Վիկտոր Համբարձումյան, իհարկե Անասելի քիչ անուններ նշեցի, բայց փորձեցի տարբեր ոլորտներից նշել, որ իրենց շնորհիվ մենք ունենք մեր հավատը, մեր ապագայի հանդեպ, և ո՛չ մեկ չի փորձել մեզ տեղ տալու համար, որևէ Թագավորության, հերոս, կամ գեղարվեստական գրականության գլխավոր կերպար դարձնելով հույս ու հավատ ներշնչել, ու եկեք փաստենք, որ այսօր Սևականները շատ ավելի ապահով, ինքնավստահ ու պաշտպանված են, քան սպիտակներն ու արդ են իսկ սպիտակների պատմությունը։
    Արա Ջան, Միանշանակ համամիտ եմ, որ չի կարելի խեղաթյուրել դասականը, Նույնն է ինչ Stevie Wonder-ի կենսագրական ֆիլմում սպիտակ նկարվի և ասի, որ սպիտակներնել են ուզում հավատալ, որ իրենք էլ կարող են նման լեգենդ դառնալ 🙃
    Շնորհակալություն ուշադրության համար 🥰

  • @m.l.8591
    @m.l.8591 2 роки тому +14

    Մհեր ջան ես ուղղակի հպարտանում եմ, որ ձեզ նման, առողջ մտածելակերպով երիտասարդ ունենք մեր հայկական մեդիադաշտում։ Այո, որպես գաղթականներ ու աշխարհով մեկ սփռված ազգ, մենք ուղղակի պարտավոր ենք լինել ավելի հանդուրժող։ Շնորհակալություն քառակուսի մտածելակերպ չունենալու համար։

  • @DianaKostian
    @DianaKostian 2 роки тому +47

    Միակ յութուբյան հաղորդումը, որը հաճույքով դիտում եմ։Ապրեք տղաներ 👍։ Շնորհակալ եմ գրագետ խոսքի և մաքուր Հայերենի համար։ Ոչ մի թողարկում բաց չեմ թողնում 🤍

    • @user-yr6rf7tz7n
      @user-yr6rf7tz7n 2 роки тому +1

      Нстац дзеверн ела айавари у грагет🤔🙄

    • @DianaKostian
      @DianaKostian 2 роки тому +4

      @@user-yr6rf7tz7n Հարգելիս ես իմ կարծիքն եմ գրել և պարտադիր չէ որ դուք ինձ հետ համակարծիք լինեք)
      Հ.Գ Չգիտեի որ հայերը հատուկ ձև ունեն նստելու։

    • @user-yr6rf7tz7n
      @user-yr6rf7tz7n 2 роки тому

      @@DianaKostian лава вотнер сеханнерин чен днум, эт орн ел кга,,, макур айери амар🤔

  • @lilitpetrosyan0708
    @lilitpetrosyan0708 2 роки тому +10

    Հարգելիներս, եթե սևը թագավոր է խաղում կինոյում, ապա ստացվում է, որ սուտն է տարածվում։ Չէ որ չի եղել այդպես։ Իմաստը, ո՞րն է սուտը տարածելու։ Ժամանակակից ֆիլմերում խնդիր չկա։ Բայց կեղծիքը տարածելու լավ բանը ո՞րն է

  • @mariamgrigoryan1060
    @mariamgrigoryan1060 2 роки тому +25

    Դուք դիտե՞լ եք Disney-ի արտադրած նոր «Մոխրոտը», որտեղ բարի փերին սևական transvestite էր 😱 Շատ անսովոր ու զզվելի էր 🤢🤢
    ( Մեղադրեք ինձ , բայց ես հայ քրիստոնյա եմ ու չեմ ընդունում նման ապրելաձևը )

    • @user-nv5vd8gx5o
      @user-nv5vd8gx5o 2 роки тому +3

      Voch mek chi kara mexadri qez ete du demes srpapxcutyan@ ovel mexadri qez lezun k chorana Astcu arjev

    • @mariambabayan1671
      @mariambabayan1671 2 роки тому +1

      Բարև Ձեզ
      Ես չեմ դիտել որովհետև գիտեմ , որ դա ինձ համար հաճելի չէր լինի
      Բայց չեմ կարոշ մեղադրել արտադրողին , որովհետև փերին ներկայումս եթե լիներ իրական , կարող էր և էդպիսին լինել(🤷🏻‍♀️

  • @arusarus295
    @arusarus295 Рік тому

    Հարգանքի եք արժանի ձեր գրագետ խոսքի և սահուն,հստակ մտքերի համար։Ապրելով Ամն ում այսքան լավ տիրապետել հայերենին։Կեցցեք։

  • @anna_lion
    @anna_lion 2 роки тому +23

    Հազիվ մի անգամ ես համաձայն եմ Արայի հետ, կապցած կինոյի հետ ավելի կոնկրետ սևամորթ դերասանի հետ կապված...Մհեր ջան ես սենց օրինակ բերեմ. ինձ հյուրասիրեն մածուն, բայց այն լինի սև կամ չգիտեմ կապույտ ու ասեն իսկական հայկական մածուն ա։ Բնականաբար իմ համար մածունը միշտ սպիտակ ա ու ոչինչ ու ոչ մեկ ինձ երբեք չի կարող համոզել հակառակը, որովհետեւ ես ի սկզբանե գիտեմ մածունի իսկական գույնը... Նոյնն էլ հերոսների հետ կապված, եթե ես պատմությունից գիտեմ տվյալ կերպարի-հերոսի "տվյալները" ես ինքստինքյան լուրջ չեմ ընդունի տվյալ ֆիլմը կամ դերը...
    (Հ.գ թե ասա ես երբ եմ com գրել, որ հիմա գրեցի) այն էլ էսքան երկաաար))))

    • @merigyulumyan7294
      @merigyulumyan7294 2 роки тому

      Չէ է այդքան էլ համաձայն չեմ ձեր հետ,,,, կան շատ շատ ֆիլմեր կամ բեմականացումներ, որ մի քանի տարբերակներով են ներկայացվել ու հերոսները փոփոխվել են,,, սկզբնական տարբերակին մենք սովոր էինք, բայց փոփոխություն ա եղել ու մենք հարմարվել ենք,,,,,, խոսքը էստեղ պատմական կերպարներն են, որ եղել են իրականում ու հնարված չեն,,,, այ օրինակ ոնց կդիտվեր եթե Բարակ Օբամայի մասին ֆիլմում նկարահանվեր սպիտակամորթ Բարակ,,, ասեք որ էն չի ,,,, մածունը կարա կապույտ լինի, բայց Անգլիայի թագուհին չի կարող սև լինել🤷‍♀️😚

  • @michelghaytanjyan
    @michelghaytanjyan 2 роки тому +7

    Մերսի ❤

  • @Mariam-wi3dv
    @Mariam-wi3dv 2 роки тому +5

    Արա, ինչքան համաձայն եմ Ձեզ հետ սուտ տոլեռանտության հետ կապված ❤️ Ինքս չեմ հավանել «Բրիջերթոնները» և կարծում եմ, որ նման մոտեցումը արդեն մառազմ է այլ ոչ թե տոլեռանտություն:

  • @user-xd4vk7xp8z
    @user-xd4vk7xp8z 2 роки тому

    Քեզ ի՞նչ է վերաբերում, թե քահանան պիղծ է և չար: Իսկ եթե արդարն ու առաքինին է քեզ համար Աստծուն աղոթում, ի՞նչ օգուտ, երբ դու ինքդ չար ես: Այնպես էլ քեզ անմաքուր քահանան չի վնասի, եթե դու ինքդ հավատարիմ ես Աստծուն և հաճո ես Նրան, քանզի ամեն շնորհ Աստծուց է: Քահանան միայն շուրթերն է բացում, իսկ ամեն ինչ ասում է Աստված:
    Սբ. Հովհան Ոսկեբերան

  • @ella_belle
    @ella_belle 2 роки тому +23

    Ara jan du miangamayn chisht es!
    1- Ete Obamayi masin film nkarahanvi u Obamayin xaxa chinaci kam blond daniaci, es patkeracnum em inchpisin klini sevakaneri reakcian ev vrdovmunqy.
    2-Ete Halmetn el dnum tatronum u xaxum a asenq sevakan ayd dery, chpetqa anuny nerkayacman dnen Hamlet, petq a urish anun dnen takn el grel “по мотивам пьесы Шекспира Гамлет”.

  • @ani3778
    @ani3778 2 роки тому +1

    Պետք է նաև հասկանալ որ շատ դեպքերում պատմական ֆիլմերը հանդիսանում են երեխաների համար որոշակի պատմական գիտելիքներ ու պատկերացումներ ունենալու աղբյուր ու կերպարների ինչ որ նոր ստանդարտների միջով անցկացնելը սխալ պատկերացումներ կարող է տալ։ Ախր տոլեռանտությունը սովորեցնում են, դարձնում են տոլեռանտ այլ ոչ թե ստիպում։ Այս անընդհատ տոլեռանտության ամեն տեղ խցկելը հակառակ զգացողություններն է արդեն առաջացնում։

  • @armenaslanyan89
    @armenaslanyan89 Рік тому +1

    Աշխարհում հավասարություն չկա ու չի էլ լինի ու նաև պետք էլ չի պայքարել հավասարությքն համար ուղղակի պետքա հարմարվել դրան, որ չկա հավասարություն: Եթե մենք բոլորս հավասար ենք օրինակ ինչի ամերիկացին կարա բոլոր երկրները գնա, իսկ հայը մենակ նրա համար, որ ծնվելա հայ չի կարա գնա մի շարք երկրներ

  • @gayanekhachatryan203
    @gayanekhachatryan203 2 роки тому +6

    Ֆիլմի մասին ձեր բանավեճը շատ վիճելի է, ամեն դեպքում ես համաձայն եմ Արայի հետ, ես էլ չէի նայի, Արային հասկանում եմ։
    Ես մի անգամ էլ համոզվեցի, որ ի տարբերություն Արայի Մհերը շաաատ ադեկվատ մարդ է, Արան շատ էմոցիոնալ բնավորություն ունի

  • @user-nd7il2xn5j
    @user-nd7il2xn5j 2 роки тому +1

    Ես խտրականություններին դեմ եմ, բայց իսկապես չեմ ընդունում պատմության խեղաթյուրումը, եթե բոլորը գիտեն որ տվյալ պատմական կերպարը այլ հատկանիշներ ունի ապա ֆիլմում դրանք փոփոխելը անիմաստ եմ համարում, ես ունեմ շատ սիրելի սևամորթ դերասաններ բայց դա առիթ չի հանդիսանա որ ես ուրախությամբ ընդունեմ որ թեկուզ իմ կողմից սիրված որևէ սևամորթ դերասան մարմնավորի որևէ պատմական կերպար ով օրինակ չինացի է եղել, դա պատմական իրադարձության կամ կերպարի խեղաթյուրում է ինձ համար ինչպես օրինակ ասել որ որևէ ճակատամարտում հայերն են կամ մեկ այլ ազգ է պարտվել մինչդեռ հակառակն է եղել, ես ուրախ եմ որ կինոռեժիսորները ուշադրություն են դարձնում մարդու տաղանդի վրա այլ ոչ թե մաշկի գույնի կամ որևէ խտրականացված մասսայի պատկանելիությանը, բայց պատմական կերպարների հատկանիշներին կարևորություն չտալը ինչ է թե ցուցադրեն որ իրենք խտրական վերաբերմունք չունեն սևամորթների հանդեպ ինձ համար անընդունելի է։ հ.գ.սխալ կետադրությանս համար կներեք)))

  • @Driffe
    @Driffe 2 роки тому +11

    Ես Մհերի հետ լիովին համաձայն եմ ֆիլմի վերաբերյալ։ Այս դժվար է, անսովոր, բայց ռասիզմը վերացնելու առումով շատ կարևոր։

  • @AnAn-od5cp
    @AnAn-od5cp 2 роки тому +16

    Բռավոոո Մհեր ջան🤩
    Ի վերջո բոլորս էլ պիտի հասկանանք,որ մարդու մաշկի գույնը,դիմագծերը կամ քաշը ոչ մի առավելություն չեն տալիս դիմացինի նկատմամբ😇

  • @eventplanning3981
    @eventplanning3981 Рік тому

    Հարգելիներս, օրինակ ես շատ հանգիստ ընդունեցի «Խրճիթ» ֆիլմում (ռուսերեն «Хижина») այն փաստը, որ Աստված կարող է լինել կին, այն էլ աֆրոամերիկացի։ Նույնիսկ շատ էլ զարմանալի չթվաց, մտածելու տեղիք տվեց, բայց ընդունվեց։ Բայց ես համաձայն եմ Արայի տեսակետին, որ պետք չէ ամեն ինչ աղավաղել ու նոր մտածված բաները որպես լավ մատուցել։Ամեն ազգի ներկայացուցիչ հարող է իր ազգը ներկայացնել։ Միթե դա գեղեցիկ չէ։
    Հարգանքներս։

  • @anahittshagharyan72
    @anahittshagharyan72 7 місяців тому

    Ձեր հաղորդման հաջողությունը տարբեր սերունդ ներկայացնելու մեջ է։ Եթե նույն տարիքի լինեիք դժվար էսպիսին լիներ

  • @aniaharonyan2230
    @aniaharonyan2230 2 роки тому +1

    Համամիտ եմ Արայի այն մտքի հետ, որ սուտ տոլերանտություն է։ Էստեղ հարցը ռասիզմի մասին չէ, Մհեր ջան, եթե պատմական հերոսի մասին է ֆիլմը, որտեղ հերոսը սպիտակամորթ է եղել, չի կարող ֆիլմ նկարահանվի ու դերակատարը լինի սևամորթ կամ դեղնամորթ։ Չի կարելի աղավաղել պատմական կամ դասական կերպարը ցույց տալու համար, որ իրենք ռասիստ չեն։ Դա, եթե արվում է ինչ֊որ գեղարվեստական հորինված կերպարի հետ, իհարկե, հասկանալի է, բայց ոչ պատմական կերպարների։

  • @ruzannamkrtchyan2915
    @ruzannamkrtchyan2915 2 роки тому +2

    Շնորհակալություն
    Էնքան հետաքրքիր է երկխոսությունը,էնքան պարզ ու բովանդակալից է,որ լսելու ընթացքում բարձրաձայն մասնակցում եմ Ձեզ հետ քննարկմանը😘👍

  • @aniabrahamyan9972
    @aniabrahamyan9972 2 роки тому +1

    Ես համաձայն եմ Արայի հետ,
    քանի որ կան կերպարներ, որ պետք է ցանկացած ազգի համար տպավորվի այնպիսին ինչպիսին եղել է, կա ու եթե ցանկություն կա թող փոխվի ապագայում(եթե իհարկե հնարավոր կլինի)։
    Ամեն դեպքում ամեն ազգ իր պատմությունն ունի ու իր անցած բարդ ճանապարհով է դա ստեղծել, ուստի պետք է հպարտանա, որ կարողացել է հաղթահարել։
    Օրինակ մեր ազգը այսօր պետք է հպարտ լինի որ այդքան դաժանության միջով է անցել, բայց այսօր կա։
    Նույն էլ սևականը, պետք է հպարտ լինի իր անցած ճանապարհով ու նոր պատմություն կերտի, ոչ թե անընդհատ հիշեցնի ինչի մոջով է անցել ու խղճահարություն առաջացնի։ (Մեր ազգը ևս ունի այս խնդիրը)
    Պետք է հպարտ լինել, թե քո ունեցած մաշկի գույնով, թե արտաքին որևէ առանձնահատկությամբ և, թե անցած ճանապարհով։
    Իսկ Սանտա Կլաուսը թող մնա սպիտակ մաշկով և նվերներ բերի բոլոր երեխաներին։

  • @nadiamarkarian3626
    @nadiamarkarian3626 2 роки тому +2

    Հետաքրքիր է ինչն է խանգարում ձեր հավատքին հիանալի ֆիլմ է և հիանալի հանված։շնորհակալություն Գոռ Վարդանյանին նմանհիանալի ֆիլմի համար դուր չի գա միայն թալանչիների և դավաճաններին ։100 ավոր դերասաններ խաղացել են Քրիստոսի դերը թե լավ , թե վատ ինչու եք լռում ։Ում ուզում եք հավատացեք ով է խանգարում , բայց միչարախոսեք դերասաններին։հիանալի խաղ է , հիանալի ֆիլմ հաջողություն ձեզ դերասանական կազմը և շատ սիրելի Գոռ Վարդանյան

  • @lusdallaqyan8140
    @lusdallaqyan8140 2 роки тому +1

    Ստրուկը չի ուզում լինել ազատ, ստրուկը ուզում է լինել Տեր...

  • @zhanna577
    @zhanna577 2 роки тому +3

    Մեծ հետաքրքրությամբ եմ հետևում ձեզ։ Շնորհակալություն👍❤️

  • @karyan-mx6kv
    @karyan-mx6kv 2 роки тому +11

    Arai het lriv hamamit em,shat en cayrahexacnum arten severin charandznacnelu xndire…haskacanq,u iroq patmutyan pasterov chi kara taguhin sev lini yete patmutyan mej spitakamashk a exel, tox severn El iranc patmutyan masin film nkaren mec sirov knayem u nayum em , detasanuhi Octavia Spencer var orinak grete bolor filmerum shat lav nerkayacnum u xaxum a sevakanneri xndirnere u patmutyune, sirov ditum em bolor filmere ir masnakcmamb…

  • @aniaghajanyan2513
    @aniaghajanyan2513 2 роки тому +43

    Հայոց լեզվով չի ասվում իմ ու քո կողմից հայտնի, ասվում է ինձ ու քեզ հայտնի

    • @tatevikphilipp
      @tatevikphilipp 2 роки тому +1

      Ախր մենակ դա չի է.
      «ներեղություն» , «նա այն մարդն է, որը..» , ամաՆչել| ճանաՆչել:
      Ու դա որպես հաղորդավա՞ր …

    • @arusarus295
      @arusarus295 Рік тому

      Իրենք ապրելով Ամն ում շատ ավելի գրագետ ու գրական հայերենով են խոսում, քան այստեղ ապրող լիքը հաղորդավարներ։Այնպես որ այդպես խիստ դատեք հիմիկվա սերիալների զզվելի բառապաշար ունեցող սուտի աստղերին և սուտի հաղորդավարներին,որ մի քանի բառ առանց թղթի չեն կարողանում խոսել։

    • @aniaghajanyan2513
      @aniaghajanyan2513 Рік тому

      @@arusarus295 լավ դուք ցանկը ուղարկեք ում պետք է գրել ես կգրեմ

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 2 роки тому +5

    Գեղեցիկ եվ մոդերն հագնվելու ոճը եղել է հայրենադարձության շնորհիվ։

  • @user-ih7ii3du7b
    @user-ih7ii3du7b 2 роки тому +6

    Սասունցի Դավիթը չի կարող լինել սևաշորթ, իսկ Մսրա մելիքը կարող էր լինել սևամորթ, որովհետև նա եգիպտացի էր։ Համաձայն եմ Արայի հետ, պետք չի աղավաղել դասական կ՚րպարները։

  • @arusarus295
    @arusarus295 Рік тому

    Ինչպես միշտ դիպուկ,հստակ ձևակերպված մտքեր,առանց ձգձգելու ու ձանձրացնելու խոսք։Հաճախ հումորով և սարկազմով, բայց միևնույն է չափի մեջ։Երկուսիդ էլ բրավո։

  • @narinaafrikyan8445
    @narinaafrikyan8445 2 роки тому

    Arkadi hambarcumyanin el nayeq,prikolni baner shat uni

  • @sedaminasyan3408
    @sedaminasyan3408 2 роки тому +4

    Հայ հոգեւորականները պատրաստ են լսել եւ արտահայտվել ցանկացած աշխարհիկ թեմայի շուրջ, Մհեր ջա՛ն, վստահեցնում եմ։

  • @merrisargsyan
    @merrisargsyan 2 роки тому +9

    Մհեր ջան հիանում եմ ձեր վերլուծական մտքով։

  • @armina-i8u
    @armina-i8u 2 роки тому +2

    Միանշանակ ճիշտ եք։ Ռուսաստանում բավականին վատ են վերաբերվում։ Դա ցավոք երեխաներին էլ է վերաբերվում։ Դպրոցում անդադար հնչեցնում են не русскый

    • @martagrigoryan9982
      @martagrigoryan9982 2 роки тому

      Այո դա ցավալի է, բայց եթե որեվէ ֆիլմում թագուհու դերը տային հայի ,դրանից հաստատ ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվի հայերի հանդեպ, հետեվաբար կան փաստեր որոնց հետ պետք է հաշվի նստել եվ սա ռասայի խնդիր չէ

    • @armina-i8u
      @armina-i8u 2 роки тому +1

      @@martagrigoryan9982 ճիշտ եք։ Շատ դժվար է իրականում։ Ապրել օտար երկրում և մարսել այս ամենը

  • @annayeranosyan576
    @annayeranosyan576 2 роки тому

    Ցերեկվա հաղորդումը իմ նայած Օձի լեզուն է

  • @annamur689
    @annamur689 2 роки тому +4

    Արաի հետ լիովին համաձայն եմ, ռասայական խտրականության պահով:

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 2 роки тому +1

    Հիացած ձեր գրագետ վերլուծությամբ։

  • @nushkaanushka2174
    @nushkaanushka2174 2 роки тому +3

    Ես ռասսիստ չեմ, բայց կիսում եմ Արայի տեսակետը👌

  • @user-xd4vk7xp8z
    @user-xd4vk7xp8z 2 роки тому

    Այս հաղորդումը արդեն կարևոր է դարձել ,հիանալի դիտարկումներ, վերլուծություներ, առողջ իրավիճակներ,շնորհակալ եմ...

  • @anaidaghochikyan7400
    @anaidaghochikyan7400 2 роки тому +1

    Ողջույն հարազատներ։Սիրով սպասում եմ Ձեր հաղորդումներին։Հաճելի է,հետաքրքիր,գրագետ նաեվ ուսուցողական։Առանձնահատուկ ֆորմատ է,շարունակեք։Սպասում ենք👍👍👌👌

  • @luucyyy7382
    @luucyyy7382 2 роки тому +1

    Ապրեք դուք, ձեզ շատ եմ սիրում կապ չունի ճիշտ եք թե’սխալ👍👍👍

  • @Lusi.S
    @Lusi.S 2 роки тому +7

    💥👍🏻👍🏻👏🏻👏🏻Հաղորդում, որտեղ քննարկվող թեմաները ակտուալ են, իսկ քննադատությունները ճիշտ և դիպուկ։ Թերևս մտածելու տեղիք է տալիս շատերին։

  • @mariambabayan1671
    @mariambabayan1671 2 роки тому +1

    Սևականների թեմայի հետ կապված համամիտ եմ Արայի հետ
    Սևականն ունի իր դերը , սպիտակամաշկն ՝իր :
    Թող ստեղծվի նորը սևականի մասնակցությամբ , չխեղաթյուրվեն փաստերը
    Ինձ օրինակ դուր չեկավ երբ Թագուհին Սևական էր , բայց սևական դուքսը ինձ համար տոլերանտություն էր։

  • @aidagrigoryan653
    @aidagrigoryan653 Рік тому

    Mher jan du urish mardes chka qo nman@ ,bolorin motenumes yurahatuk mecatarov mard shatem sirum qo haxordumner@ hajuyqov nayumem❤

  • @anahittovmasyan8525
    @anahittovmasyan8525 2 роки тому +1

    Mher jan kez shat sirum em,baych Angliai tagu derum sev derasanuhun nkarahanela shat sxal em hamarum.Lriv hamadzyn em Arayi het.

  • @aniaghajanyan2513
    @aniaghajanyan2513 2 роки тому +5

    Արայի հետ առաջին անգամ համամիտ եմ, ինձ համար ճիշտը մնում է ճիշտ։ Այո Արայի միտքը կապ չունի ռասիզմի հետ, ինքը շատ ճիշտ ներկայացրեց, Մհեր ջան քեզ աստղայինն արդեն տանումա զգուշ էղի։

  • @ANAHIT70
    @ANAHIT70 2 роки тому +2

    Չափավոր և հետաքրքիր քննարկումներ էին

  • @martagrigoryan9982
    @martagrigoryan9982 2 роки тому +3

    Արան 100% ճիշտ Argument է անում սա ռասիզմի հարց չէ բացարձակ

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 2 роки тому +8

    Հազիվ գրագետ մարդիկ եվ ասելիք ունեցող հաղորդում։ Շնորհակալ ենք ձզանից։

    • @user-yr6rf7tz7n
      @user-yr6rf7tz7n 2 роки тому +1

      Грагет бамбасум ен😅😅☝️

  • @Shpion8379
    @Shpion8379 2 роки тому +1

    Էս Սոսը ոնց որ Սոնա Շահգելդյանի տղա տեսակը լինի😂

  • @ninasaroian8403
    @ninasaroian8403 2 роки тому

    Ես էլ եմ կարծում որ սևամորտները կամ ասիացիներիը թող նկարեն և խաղան նրանց մասին ֆիլմերում։ Թե չէ ստացվում է որ հենց նրանք են ռասիստ, քանի որ օգտագործում են հենց եվրոպական պատմություն և մշակույթը։ Փաստորեն ցույց տալով որ չունեն սեփական հետաքրքիր սյուժեներ կամ նրանք չեն գրավի մարդկանց լայն հատվածի ուշադրությունը

  • @anahitharutyunyan4133
    @anahitharutyunyan4133 Рік тому

    Տերեվ առ տերեվը շատ հայկական էր,քյոհնան էլ,այնպես որ Մհերի երիտասարդությունը իրենն ասեց

  • @user-co7rb9oz5j
    @user-co7rb9oz5j 2 роки тому +2

    Տղաներ կեցցեք…Ես լիովին համաձայն եմ, որ քրիստոնեությունը թուլացել է և այո նույն մուսուլմանները երբեք թույլ չէին տա իրենց կրոնը ծաղրանքի ենթարկելը: Այդպիսի դեպքերում պետք է բարձրաձայնել և բավականին կոշտ վերաբերմունք ցույց տալ, որպեսզի քրիստոնեության արժեքները պահպանվեն, մեր կրոնը հարգվի և հավատքը պահպանվի: Փարիզյան դեպքերից հետո երկար էի սպասում, որ մեկը կբարձրաձայներ նաև քրիստոնեության մեջ տիրող անարգալի շատ դեպքերի մասին: Սոսին հարգում եմ որպես դերասան, բայց միանշանակ քննադատում եմ որպես քրիստոնեա: Շնորհակալ եմ բարձրաձայնելու համար, հաջողություն եմ ձեզ մաղթում հարգելիներս: Խաղաղություն մեր երկրին 🙏🙏

  • @lusinemushegyan3697
    @lusinemushegyan3697 2 роки тому

    Հարգելիներս Լիաննան բացի լավ դերասան լինելուց նա գյումրեցի է և հումորը նրա այրան մեջ է։ եվ ես համաձայն եմ որ պատմական ֆիլմերում չի կարող փոփոխություններ անել , որտեղ ներկայացվում է պատմությունը։Ես Արայի թիմակիցն եմ այդ հարցում։

  • @liannatadevosyan4309
    @liannatadevosyan4309 2 роки тому +14

    Անկեղծ Արայի հետ համաձայն եմ, Անգլիայի թագուհին չի կարող լինել սեւամորթ։
    Ֆիլմի հետ կապված ասեմ, որ ես էլ եմ վիրավորվել այդ դրվագից, բայց ավելի ցավոտ է, երբ գիտես, որ կան նման սրբապիղծ օլիգարխներ…

  • @zarapanyan4781
    @zarapanyan4781 2 роки тому

    Քյոյնա նշանակում է շաաատտտտտ հին։

  • @syuzannahovhannisyan4017
    @syuzannahovhannisyan4017 2 роки тому

    Raund 5 shat hetaqrqirer.Mheri het liovin hamamitem, zamanaknere poxvelen .Isk Aran mtazuma inchpes mer Azgi mezamasnutune.mez tvuma vor menq urishenq .

  • @laralara103
    @laralara103 2 роки тому

    Լավ էլի Մհեր, չի կարա Անգլիայի թագուհու դերակատարը սև լինի և վերջ!

  • @karinekushkyan5533
    @karinekushkyan5533 2 роки тому +4

    Հետաքրքիր եք ներկայացնում թեման և ինձ ավելի հոգեհարազատ է Արա Ղազարյանի տեսակետը 3 քննարկված թեմայի հետ կապված

  • @nata6561
    @nata6561 2 роки тому +6

    Կեցցե'ք տղաներ, հետաքրքիր ու տարբերվող ֆորմատով եք հանդես գալիս, իսկ ամենա կարևորը կիրթ ու գրագետ հայերենով։ Այս կերպարում նույնիսկ Արաին սիրեցի❤

    • @nata6561
      @nata6561 2 роки тому +1

      Ես մարդկանց տեսակն եմ սիրում կամ ոչ, իսկ օրգաններն ու օրգանականը քեզ եմ թողնում

    • @MherBaghdasaryan
      @MherBaghdasaryan  2 роки тому +8

      Աննան, ցավոք, այլևս մեզ հետ չէ 😂

    • @nata6561
      @nata6561 2 роки тому

      Օղօրմի

  • @user-ht6dk5xf9r
    @user-ht6dk5xf9r 2 роки тому

    shat hisht e Aran... apres...

  • @Lilit1987.
    @Lilit1987. 2 роки тому +1

    Հպարտանում եմ որ երկիրս ունի ձեր պես գրագետ երիտասարդներ ։😘👍👍👍❤միայն մի փոքրիկ նկատողություն կանեմ Մհեր ջան մաստակդ հանի(հասկանալի է ներվայնանում ես ու ծամելով հանգստանում) , շատ տգեղ է նայվում։

  • @karinegevorgyan5531
    @karinegevorgyan5531 2 роки тому

    Մարդը ֆիլմը նայելիս համեմատում և պատկերացնում է այնպես ինչպես գրքում է գրած: Ռասիզմի խնդիր չկա, բայց ֆիլմը նայելիս պետք է պատկերացում կազմես գրքի հերոսի կերպարի մասին:

  • @asulh-yan5904
    @asulh-yan5904 2 роки тому +6

    Haskacanq azat haxorduma azat mtqerov u karciqnerov bayc shat thaja diteln erb xoseluc mastak eq ogtagorcum

  • @aninersisyan558
    @aninersisyan558 2 роки тому +1

    Շատ հաճույքով եմ լսում ձեզ։

  • @user-dr4ol1pf7o
    @user-dr4ol1pf7o 2 роки тому +7

    Ooo!!! Inj lav tema e!!! Iskapes Rusastanum es sgum em da… asem avelin hay erexanerin cacr gnahatakanner en dnum,,, u inds hamar shat cavali e,,, спасибо большое за то что такие темы обсуждайте… информация,,, и серьезная тематика всё есть!!!

    • @asmikazaryan4332
      @asmikazaryan4332 2 роки тому +2

      Не переживайтье зато нашы детьи самые умные.(чка чарик аранц барик) Мер ерехек@ базмакохмани заргацац ен у соворум ен амалсараннерум.

    • @user-yr6rf7tz7n
      @user-yr6rf7tz7n 2 роки тому +1

      Москва лрив лицейнер ен амаря,,, дра амар бардацрел ен,, районнерум барцр ен днум им теснелов

    • @asmikazaryan4332
      @asmikazaryan4332 2 роки тому +2

      @@user-yr6rf7tz7n Да это точно.
      Вочинч менк пайкарох азг енк .

    • @user-ww4zg3sl8y
      @user-ww4zg3sl8y 2 роки тому

      Ես համաձայն չեմ։ Մենք ապրում ենք Ռուսաստանում , նման բան չեմ նկատել։ Իմ երեխաներին շատ արդար են գնահատական նշանակում ու շատ լավ վերաբերվում։ Եվ դա վերաբերվում է ոչ միայն դպրոցում, այլ նաև լրացուցիչ ուսումնական կենտրոններում ( պար, երգ, նկարչություն և այլն)։

    • @user-yr6rf7tz7n
      @user-yr6rf7tz7n 2 роки тому +2

      @@user-ww4zg3sl8y русастан,, байц вортех? Москва лицей ен саркум лрив, у арачва геразанциккнерин асум ен дзез барцр ен дрел, зоров 3 и ек аржани, руснерин нуйнпес,,,

  • @anagreg7686
    @anagreg7686 2 роки тому

    Շատ հաճույքով եմ նայում թե ինչպես են բանավիճում մի հարցի շուրջ երկու շաաատ խելացի մարդ։ 🤗

  • @nellimanu
    @nellimanu 2 роки тому +1

    Արա ♥

  • @carnivoreintuition9695
    @carnivoreintuition9695 2 роки тому +3

    Angliakan filmi veraberyal Arai het liovin hamadzaynenq

  • @herminemkrtchyan8918
    @herminemkrtchyan8918 2 роки тому

    Շատ հետաքրքիր է ձեր քննարկումները։ Ամեն անգամ սպասում եմ հաջորդ հաղորդմանը, քանի որ շատ ինֆորմատիվ է, գրագետ ու հետաքրքիր։ Առանձին նշեմ նաև, որ Միքայելը շատ լավ երգում է, սիրուն քավըներ է պատրաստում։

  • @alinehakobyan
    @alinehakobyan 2 роки тому +2

    Արա ջան, խոստովանեմ, դժվար էի պատկերացնում որ քո հետ մի օր կարող է համամիտ լինեմ, բայց առաջին մասում լիովին համաձայն եմ։ իսկ տոլերանտության պահով էլ 2 հետ էլ համաձայն եմ։ Լավն եք ապրեք դուք։

  • @anashehkhodaverdi6147
    @anashehkhodaverdi6147 2 роки тому +12

    I am a big "ODZI LEZU" fan, also a huge fan of Bridgerton. From the beginning, I had the mixed feelings too, Ara jan, but in this case I totally agree with Mher. Bridgerton is not a historical movie, it is just a love story taking place in that era. There's no need to be specific about the race of the Queen or the Lead male character. Once you just catch the love story and go with the flow, you don't pay attention to the race of the people. And our lives should be like that too, if you love people and care about people, you won't care about the color of their skin, religion or sexual orientation, because God has created all of us equally. Overall, the winner of Round BRIDGERTON is MHER 🙂

  • @christinepetrosyan9709
    @christinepetrosyan9709 2 роки тому +1

    Liovin hamamit em Ara jan qez het, da miayn kapikutyuna, uzum en cuyc tan vor bolor@ havasar en, vonc karox en irakan herosnerin kertel guynerov?

  • @RM-vx1kc
    @RM-vx1kc 2 роки тому

    Yes koxm em Mherin. Isk inch verabervume hayerin vorpes fraud anoxner, yes hamadzayn em vor da sxala. Bayts yes nuyn orinakn em asum hayerin, vor xtrakanutyun en dnum severin, mexicatsinerin, bays uzum en vor irents lav veraberven. Mat7:21

  • @naremarkosyan7745
    @naremarkosyan7745 2 роки тому

    Mher you are the best 👌 I real like what you speak about all over the world 🌎 💯

  • @ANAHIT70
    @ANAHIT70 2 роки тому +1

    Բռավո հաղորդավարներին 👍👍👍

  • @MariamBadoyan
    @MariamBadoyan 2 роки тому

    Լավ էլի ժողովուրդ, պատմությունը մի փոխեք , Սասունցի Դավիթը երբեք չի կարա լինի սեւամորթ, սուտ տոլեռանտությունա ինչպես ասաց Արան, միանշանակ Արան ճիշտա իմ համար,
    Բրիջերթոնը շատ հավեսա նկարած, նայել եմ ու ֆանն եմ իրանց, բայց դէ անգլիայի թագուհին որ սեւամորթա ոնց որ ֆանտաստիկա լինի, սեւամորթ թագուհիներ կլինեն բայց ոչ անգլիայի, դիսնեյի հայտնի Արիել մուլտֆիլմը որը նաեւ ֆիլմ են նկարել եւ Արիելը սեւամորթ դերասանուհիա խաղում դա կարելիա ընդունել ոչ մեկ չի ասում որ Արիելը մենակ սպիտակամորթ կարա լինի, մի խոսքով անկապա լինել տոլեռանտ բայց չլինել իրատես, Արան ամեն կողմից էլ թեման ճիշտա դատում👏🏻
    Իսկ նեթֆլիքսը համը հանումա

  • @user-ht6dk5xf9r
    @user-ht6dk5xf9r 2 роки тому

    Bravo Ara Xazaryan...im u qo koxmic haytni... voch mi urish avelord bar... kecces...lriv hamamit em Arayi het...ete seriali hexinaknere zgayin, vor sxal en arel, mekn u meke durs kgar u neroxutyun kxndrer, parzapes nranq chasem cinik dzevov lrecin, isk sosn el aynqan munnatov xosec, vor exav ayn, inch exav...isk inch verabervum e lusahishatak paron Qotanjyanin, nran shat hachax tesnum ei barekamutyan metroyi kangarum, vortex vor naev es ei aprum, misht kokik hagnvac, dzunachermak kostyomov, ev kine, iv inqe...andzrevayin orerin el shat gexecik andzrevanocnerov... inch jamanakner ein... hazar erani...Ara,du chisht es..

  • @marineabrahamyan3705
    @marineabrahamyan3705 2 роки тому +1

    Araik jan shat lavnes

  • @mariagaronyan4345
    @mariagaronyan4345 2 роки тому +2

    Մեծ հաճույքով լսում և անհամբեր սպասում հաջորդ հաղորդմանը։ Երկուստ էլ շատ ինտելեկտ թույներ եք։ հաղորդումը ավելի հետաքրքիր է դառնում երբ իրար հետ համամիտ չեք լինում։ 😊👍👍

  • @zhenicnazaryan7407
    @zhenicnazaryan7407 2 роки тому +1

    Շատ լավն եք։👍

  • @GEVORGA25
    @GEVORGA25 2 роки тому +3

    Mher aistex voch te harc mashki guin a, ail erevuitneri sxal nerkaiacnumn e

  • @mariammariam3706
    @mariammariam3706 2 роки тому

    Մաշկի գույնի հետ կապված համակարծիք եմ Արայի հետ։ Կարող են ստեղծել մեկ այլ պրինցեսսա սեւամորթ և սևամորթ երեխան կարող է տեսնել որ ինքն էլ կարող է լինել պրինցեսսա, բայց Մոխրոտիկին սեւամորթ դարձնելը ճիշտ չէ.. սա օրինակ էր

  • @vikagevorgian3157
    @vikagevorgian3157 2 роки тому +10

    Արա ջան քեզ շատ սիրում եմ,վերջն ես☺️

  • @MarianaZohrabyan
    @MarianaZohrabyan 2 роки тому +1

    Sirum em dzez shaaat🤣🤣🥰🥰🥰You made my day🤣🤣🤣

  • @anushhovhannisyan2786
    @anushhovhannisyan2786 2 роки тому +1

    Կներեք բայց երկուստ էլ կարծես հղի լինեք 🏊‍♀️⛹️‍♀️🤸‍♂️

  • @eliza4745
    @eliza4745 2 роки тому

    Ամեն հաղորդման հետ էնքան բավականություն եմ ստանում ձեզանից,որ կցանկանաի ավելի հաճախ լինեիք եթերում։Ուզում եմ ասել շնորհակալություն,որ դուք կաք։Երկուսդ էլ հրաշք եք։

  • @suzannamamikonyan3320
    @suzannamamikonyan3320 2 роки тому +3

    Sireli Mher tenc vor ov inch uzi ani inch uzi nkari da chi lini norovi da klini siqish xrish,da yndameny inqnaxabeutjuna

  • @gildakeshishyan3266
    @gildakeshishyan3266 2 роки тому

    Ես Արայի հետ համաձայն եմ որ Սասունցի Դավթի կերպարը չի կարող սևական խաղա։ Դա ռասիզմի հետ կապ չունի կարծում եմ։

  • @user-rl6cr2zm5i
    @user-rl6cr2zm5i 2 роки тому

    ԱՐԱ 👍👏👏👏

  • @bella5758
    @bella5758 2 роки тому +3

    Արան իրավացի է:

  • @virginiaabelyan7334
    @virginiaabelyan7334 2 роки тому +3

    Armenian Critics! Bravo 👏🏻 Keep up the good work.

  • @Shpion8379
    @Shpion8379 2 роки тому

    Արան շատ լավա նիհարել👍👏

  • @karineshahinyan1136
    @karineshahinyan1136 2 роки тому +1

    Համաձայն եմ Արայի հետ, հավասարության համար պետք չի պատմությունն աղավաղել:

  • @herminetsaturian7419
    @herminetsaturian7419 2 роки тому +8

    Bravo Ara you are very intelligent person

  • @marinazakaryan5704
    @marinazakaryan5704 2 роки тому +4

    ARAYI HET ES HAMAZAYNEM , INCHPES EK PATKERACNUM STALINI DERY XAXA CEVAMORD , ES IHARKE IRENC DEM VOCHINCH CHUNEM , BAYC PATMAKAN FILMERI HEROSNERIN PETKE KERPARACNEN GONE NMANATIP KERPARNER

  • @bettybelle1851
    @bettybelle1851 2 роки тому +2

    Sos@ mi nor bacahaytum er Lav arumnerov👍👍👍👍

  • @dianagyulnazaryan9461
    @dianagyulnazaryan9461 2 роки тому +1

    Es Arayi het hamadzayn em, es rasaist chem u severin spitakneric shat em sirum u hargum, bayc Santan sev? Es et chem @ndunum u jxaynacnuma indz, nuyn taguhu kerparn el spitak kina petq chi sev sarqel da arden horinvacqa, bolorn el giten vor taguhin spitaka. Chgitem, bayc rassizmi het kap chuni, kerparner@ petq poxel.

  • @vikamovsisyan1366
    @vikamovsisyan1366 2 роки тому +3

    Երկուսիդ էլ շատ մեծ հետաքրքրությամբ նայում եմ ու շաատ եմ սիրում😍😍😍, այս անգամ 4-րդ ռաունդում կարծիքս լիովին կիսում եմ Արայի հետ, (Mher jan sorry😅❤️)

  • @annaadajyan4085
    @annaadajyan4085 2 роки тому +3

    Ayo parizum ,hamadzayn Em Ara dzez het ,menq Qristonya enq,u ichqan el lini film da anynduneli e,tox tag dnein glxin u tagavor knqein iren,gahi vra nstats,Bayc QRISTOSIN voch