Իրանին առաջարկելու են դառնալ ԵԱՏՄ անդամ. երևանյան նիստի թվային օրակարգը

Поділитися
Вставка
  • Опубліковано 2 жов 2024
  • Բաժանորդագրվեք մեզ՝ bit.ly/3pbzs0J
    #ԵԱՏՄ #5tv
    Երևանում շարունակվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն դիմավորել է բարձրաստիճան հյուրերին: Հայաստան ժամանած Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների օրակարգում՝ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման խորացման արդիական խնդիրներ են: ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որպես հատուկ հյուր, մասնակցում է նաև Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Իրանին այսօր առաջարկվելու է միանալ ԵԱՏՄ-ին: Հայաստանի վարչապետն իր ելույթում ընդգծել է ԵԱՏՄ ներսում պետական փաստաթղթաշրջանառության թվայնացման կարևորությունը: Փաշինյանի խոսքով՝ կարևոր քայլ է միության տարածքում մեկ միասնական թվային համակարգի ստեղծումը:

КОМЕНТАРІ • 1

  • @hakobhajyan9593
    @hakobhajyan9593 День тому +1

    😂😂😂 is there all leaving that organization he’s inviting them