Tatevik Sazandaryan - Yerkinqn ampel e (Armenian folk song)

Поділитися
Вставка
  • Опубліковано 14 тра 2024
  • Հայ ժողովրդական «Երկինքն ամպել է» երգն է՝ Տաթևիկ Սազանդարյանի կատարմամբ: Մշակումը՝ Կոմիտասի։
    Ռոբերտ Աթայանը նշում է, որ այս երգի բոլոր քառատողերը գրի է առել Կոմիտասը՝ մեղեդին ենթարկելով որոշ մշակման: Ավելացրել է կրկնություններ, որոնք ազգագրական տարբերակներում չկան: Բանաստեղծական խոսքը սիրահարի շատ պարզ խոսքեր են, որոնք ավելի շատ արտահայտում են նրա հոգեվիճակը: Նա երգում է, որ երկինքն ամպել է, անուշ անձրև է գալիս, գետինը թաց է, և ինքն ուզում է իր հոգյակի՝ սիրելիի տան դռներով անցնել, ուր քնած է իր յարը՝ երեսը բաց: Սովորաբար ամպամած եղանակն ու անձրևը բանաստեղծական խոսքերում գալիս են լրացնելու մարդու վատ տրամադրությունը, թախիծը, բայց այս երգում այդպես չէ: Սիրահարը լցված է իր յարի կարոտով և ուզում է տեսնել նրա սիրելի երեսը քնած ժամանակ, անկաշկանդ նայել նրա դիմագծերին, մինչդեռ արթուն ժամանակ աղջիկը երկար ու զմայլված հայացքի ներքո գուցե ամոթահար լինելով կարող էր թաքցնել դեմքը քողի տակ կամ հեռու փախչել: Եւ ինչպիսի սիրով որ ցանկանում է գնալ աղջկա երեսին նայելու, այդպիսի սիրով էլ հայտնում է, որ անուշ թոն է գալիս, որից թրջված ճամփեքով էլ գնում է դեպի իր յարի տունը: Թոնը բարբառներում նշանակում է անձրև:
    Քառատողերից մեկում էլ հայտնում է, որ ամպամած երկնքի տակ գետինը պատվել է շաղերով, և ինքն էլ իր յարին սիրել է անուշ խաղերով: «ժողովրդական խաղիկներ» արտահայտությունը կա, որ նշանակում է կարճ, գեղեցիկ ելևէջներով երգեր: Ահա, տղան էլ աղջկա սիրուց մղված այսպիսի խաղիկներ, երգեր է երգել:
    Armenian folk song "Yerkinqn ampel e" (The sky is cloudy) performs Tatevik Sazandaryan. Processing by Komitas.
    Երգի խոսքերը՝
    Երկինքն ամպել է,
    Ի՜նչ անուշ թոն է,
    Գամ դըռնեն անցնեմ,
    Հոգյակըս հոն է:
    Երկինքն ամպել է,
    Գետինը թաց է,
    Յարըս քընել է,
    Երեսը բաց է:
    Երկինքն ամպել է,
    Գետին շաղերով,
    Ես քեզ սիրել եմ
    Անուշ խաղերով:

КОМЕНТАРІ • 5

  • @MkrtchyanHovhannes
    @MkrtchyanHovhannes 16 днів тому +1

    Սա է իսկական հայկական երաժշտությունը,ոչ թե…
    👏🏻👏🏻❤️

  • @publicnetwork728
    @publicnetwork728 14 днів тому

    Հրաշալի երգչուհի է! Եվ գեղեցիկ ձայն և հիանալի կատարում!

  • @armenuhisimonyan4938
    @armenuhisimonyan4938 14 днів тому

    Ինչ թեթևույթյուն կատարման մեջ: Տաթևիկ Սազանդարյանին լսել եմ Փառանձեմի և Կարմենի դերերում: Ասում են Տաթևիկ անունով սկսել են կոչել աղջիկներին ի պատիվ այս ՀՈՅԱԿԱՊ երգչուհու:

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 16 днів тому

    Արշակ ջան,բարի վերադարձ ։Շատ լավն էր,ժամանակին ռադիոյով շատ եմ լսել Տաթևիկ Սազանդարյանի կատարումները։

    • @Aygaber
      @Aygaber  16 днів тому +1

      Շնորհակալ եմ, տիկին Ռիմա ☺
      Այո, հիանալի ձայնագրություններ են։