Պարույր Սևակ «ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ» Կարդում է Պարույր Սևակ Paruyr Sevak «Mor Dzerqery»

Поділитися
Вставка
  • Опубліковано 11 вер 2024
  • ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ
    Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
    Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
    Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
    Ի՜նչ նազանքով,
    Երազանքո՜վ:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
    Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
    Առաջնեկն է երբ որ ծնվել,
    Նրա արդար կաթով սնվել:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
    Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
    Ծով լռությա՜մբ,
    Համբերությա՜մբ:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
    Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
    Որ չփլվի իր տան սյունը՝
    Որդին կռվից դառնա տունը:
    Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
    Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
    Այս ձեռքերը՝ ուժը հատած,
    Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
    Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
    Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
    Նո՜ւրբ ձեռքերը,
    Սո՜ւրբ ձեռքերը:
    ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
    Մեզ աշխարհում ծնած-սնած,
    Մեզ աշխարհում շահած-պահած,
    Մեզնից երբեք չկշտացած,
    Փոշի սրբող - լվացք անող,
    Անվերջ դատող - անվերջ բանող
    Ա՛յս ձեռքերը,
    Թող որ ճաքած ու կոշտացած,
    Բայց մեզ համար մետաքսի պես
    Խա՜ս ձեռքերը...

КОМЕНТАРІ • 13

  • @smbatdanielyan7991
    @smbatdanielyan7991 10 днів тому

    Bolor jamanakneri lavaguyn banastexce, ankrkneli PARUYR SEVAKE.❤❤❤❤❤ Banastexc vori stexcagorcutyunnere aranc huzvelu ches karox kardal.🌹🌹🌹🌹🌹🌷🌷🌷🌷

  • @GayaneSimonyan-lz1iy
    @GayaneSimonyan-lz1iy 4 місяці тому +3

    Vax Պայուր Սևակ❤

  • @EmiliChiloyan
    @EmiliChiloyan Рік тому +9

    Թող որ բոլոր որդիները գնահատեն մոր ձեռքերը

  • @XachaturGevorgyan-m2k
    @XachaturGevorgyan-m2k 6 місяців тому +1

    Ճիշտ ես

  • @sweetgirl7002
    @sweetgirl7002 Місяць тому +1

    😢😢😢❤🎉

  • @susannakazaryan2417
    @susannakazaryan2417 Рік тому +7

    Մեր մեծն Սեւակն, տեսնես մեր ժողովուրդը նորից կունենա այսպիսի հանճար?

  • @Сурен-л9з
    @Сурен-л9з 9 місяців тому +3

    Երբ օգնել են կանգնել, մոր ձեռքերը:

  • @user-tq2hx1vc2o
    @user-tq2hx1vc2o Рік тому +3

    На фоне мелодия из КТОР М@ ЕРКИНК (((( А МЕЛОДИЯ ДО МУРАШЕК (((ЕСЛИ КТО СМОТРЕЛ ДАННЫЙ ШЕДЕВР ,МЕНЯ ПОЙМУТ СРАЗУ.

  • @DavitAsryan-h3e
    @DavitAsryan-h3e 4 місяці тому +3

    Մորից բացի աշխարհի վրա թանգ մարդ չկա

  • @taguhivural115
    @taguhivural115 6 місяців тому +1

    👏💖🇦🇲🙏

  • @UToT_Taya_87
    @UToT_Taya_87 Рік тому +2

    🇦🇲👍

  • @MariannaBarsegyan-e9n
    @MariannaBarsegyan-e9n Місяць тому

    ❤😢😊🎉