Մշո Սուրբ Կարապետ (Տաթևի վանահայր Հայր Միքայել) - Msho Surb Karapet (Tatevi vanahayr Hayr Micael)

Поділитися
Вставка
  • Опубліковано 16 жов 2013
  • Սբ. Կարապետ չայիր չիման
    Բոլոր բարձր մեռ-մեռ դիվան,
    Վանքերն հեռու են կերևան
    Սբ. մասունքդ վանեց դիվան:
    Սբ. Կարապետ գեղին մոտիկ
    Երեք օր վազեցի բոբիկ
    Ինքն կանե մարդու մտիկ
    Մեծ զորավոր Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ աղբուր ու ջուր
    Ոտքդ կուգա շատ կաղ ու կուր,
    Դու ամենուն մուրազ տուր
    Մուրազատուր Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ կայնեցուցին
    Լուսեղեն հանդերձ հագուցին
    Քրիստոս գիրկը մկրտեցին
    Մկրտարար Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ էլման գետեր,
    Մեջն է բուսեր կանաչ խոտեր
    Քենե կուգան խնկի հոտեր,
    Չանկլի-դիվան Սբ. Կարապետ:
    Սբ. Կարապետ բարձր բոլոր
    Ճամփեք ունի ոլոր-մոլոր
    Ուր դուռ կերթա շատ ուխտավոր
    Որ ոտավոր, որ ձիավոր
    Մուրազ կուտա ուխտավորին
    Ոսկե խնձոր ձիավորին,
    Ջուխտակ աղբուր մըջ ոտ բակին
    Ու դուռ կերթա գառ ու մաքին,
    Մատաղ կենին լուս կիրակին
    Մուրազատուր Սբ. Կարապետ:
    Սբ. Կարապետ քեոշա-քեոշա,
    Դուռդ կուգա բագ ու փաշա,
    Ճամփեք ունիս ղոշա-ղոշա
    Լուս-գերեզման Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ է մեջ դաշին
    Սբ. անունքն իրեն հետ հաշտին
    Շատ խաչապաշտ իրեն պաշտին
    Մշո Սուլթան Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ եմ գնացել
    Պառկերեմ մեջն եմ քնացել
    Մուրազ տվեր չեմ իմացեր
    Մուրազատուր Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ նստեր սարին
    Մեջքը տվեր մարմար քարին
    Մատաղ կուզեր վարդեվարին
    Մուրազատուր Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ երկար խաչեր
    Ոտքդ կուգան մանր մանչեր
    Մատաղ կուզեր սև-սև խոչեր
    Մուրազատուր Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ խորան-խորան
    Մեջը կօրվի ոսկե օրան,
    Սաղմոս ասեք բերան-բերան
    Յոթը գլուխ ավետարան
    Յոթը անուն է Սբ. Կարապետ
    Մշո սուլթան Սբ. Կարապետ
    Սբ. Կարապետ գլխատեցին
    Կայսերի քաղաքեն հանեցին
    Դեպի Մշո սար թաղեցին
    Մշո Սուլթան Սբ. Կարապետ

КОМЕНТАРІ • 22

  • @mariamdondonyan726
    @mariamdondonyan726 4 роки тому +7

    Սուրբ Կարապետը բարեխոս լինի Հայ ազգի ն

  • @hasmikmadoyan8049
    @hasmikmadoyan8049 2 роки тому +5

    Աստվաձ օրհնի ձեզ հայր սուրբ 🙏🏼🙏🏼🙏🏼

  • @user-iw8cd4uw6f
    @user-iw8cd4uw6f 6 місяців тому +1

    Հիացմունքի բառեր չեմ գտնում Հայր Սուրբ ինչպես միշտ զարմացնում իր շնորհներով։

  • @alvardharutyunyan8298
    @alvardharutyunyan8298 2 роки тому +3

    🙏🙏🙏Ամեն🌈🌈🌈🕊💒🔵

  • @arshaluismartirosyan
    @arshaluismartirosyan 4 роки тому +3

    Սուրբ Հովհաննես Մկրտիչ բարեխոսիր հոգուս փրկության համար

  • @user-tv7vn6mg5q
    @user-tv7vn6mg5q 4 роки тому +3

    Ամեն 🌻🌺🌻Շատ քաղցր աղոթք 💓💓💓

  • @hasmikhayrapetyan2298
    @hasmikhayrapetyan2298 9 років тому +8

    Շատ լավն է

  • @user-tg4jw2xk2m
    @user-tg4jw2xk2m 6 років тому +5

    Փառք Տիրոջը:🙏

  • @susannahakobyan276
    @susannahakobyan276 6 років тому +4

    Astvac ognakan hayr surb jan. Hrashq katarum

  • @belkabelochka1140
    @belkabelochka1140 2 роки тому +2

    Հրաշք կատարում✝️💖

  • @user-kr7xt4rq4c
    @user-kr7xt4rq4c 10 місяців тому

    Ամեն,Հայր Սուրբ։

  • @susannamanukyan7002
    @susannamanukyan7002 2 роки тому +2

    Амен!🙏🙏🙏

  • @KaroGrigoryan
    @KaroGrigoryan 10 років тому +6

    Shnorhakal em ..Anchap es Yergn kaarelu hamar...
    Arajin yerg im anvan masin...
    xosqer chunem....

  • @mariminanian4636
    @mariminanian4636 2 місяці тому

    Amen 🙏

  • @serinegevorgyan7949
    @serinegevorgyan7949 7 років тому +5

    apres hayr surb jan

  • @goharavanesyan8860
    @goharavanesyan8860 Рік тому

    Փառք Տիրոջը

  • @vardanmirzoyan3381
    @vardanmirzoyan3381 4 роки тому +1

    Փառք Եհովային:Յահը ,Հիսուսին ուղարկեց երկիր:Հիսուսը տանջանքի ցիցը կրեց մեզ համար:Եհովան և Հիսուսը մեզ հետ:

    • @vardanmirzoyan3381
      @vardanmirzoyan3381 3 роки тому

      @@VV-ms3pm Հարգելիս ձեզ էլ վառեիկ կպրծնեիկ կեղծ կրոնից։ Ես առաջին ու վերջին օծյալ մարգարեն եմ։իմ համարները 37494173565էայբեր37494080383վատցապ

    • @belkabelochka1140
      @belkabelochka1140 2 роки тому +1

      @@vardanmirzoyan3381 եթե դուք ձեզ համարում եք մարգարե, ուրեմն արդեն պարզ է, ձեր հոգու վիճակը նորմալ չէ։ Բոլոր աղանդավորները սատանայի ճանկետով բռնվածներ են...

  • @romankash9644
    @romankash9644 3 місяці тому

    🙏

  • @Gor_Verdyan
    @Gor_Verdyan Рік тому +1

    Կեցցեք Հայր սուրբ , խնդրում եմ այս շարականն էլ կարդա
    ՇԱՐԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ
    Օրհնութիւն Ծննդեան Յովհաննու Մկրտչին ակ.
    (Օրհ. Ծննդեան Յովհաննու Մկրտչին ակ., 1-34 տներ)
    Արեգականն արդարութեան ծագման արուսեա՛կդ առաւօտեալ, նախընթա՛ց ճանապարհի Որդւոյն Աստուծոյ տնօրէնութեան, սո՛ւրբ Յովհաննէս, առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
    Բարձրելոյն անճառ խորոց տեսանո՛ղ իմաստիւք Հոգւոյն, ի յորովայնէ մաքրեալ տաճա՛ր Աստուծոյ եւ բնակարա՛ն Սուրբ Երրորդութեան, առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
    Գաբրիէլ հրեշտակապետն առաքեալ առ Զաքարիաս՝ աւետարանել զհրաշալի ծնունդ քո սուրբ յամուլ ծերոյն Եղիսաբեթէ. առ Քրիստոս բարեխօսեա՛ վասն անձանց մերոց:
    ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ այստեղ sacredtradition.am/Calendar/zham.php?iM=110401&iL=0&ymd=20220115

  • @woolenvaloyan9043
    @woolenvaloyan9043 5 місяців тому

    ❤️