«Տարեք ինձ» Շուշան Պետրոսյան | «Emmenez-moi» Shushan Petrosyan

Поділитися
Вставка
  • Опубліковано 5 жов 2024
  • EMMENEZ-MOI
    Lyrics and music by Charles Aznavour
    © Editions Musicales Djanik
    Translated by: Berge Turabian
    Music Produced by: Martin Mirzoyan (A.FA)
    Cameraman: Vazgen Muradyan
    Directed by: Harout Shatyan
    Edited by: Sergey Davtyan
    Project by: Newmag Publishing House
    Sponsored by: Amundi-ACBA Asset Management
    Subscribe to our channel: / newmagofficial
    Follow us on Instagram: / newmag_publishing
    Follow us on Twitter: / newmagofficial
    Follow us on Linkedin: / admin
    Find us on Facebook: / newmagofficial
    Check our website: www.newmag.am
    «Տարեք ինձ այնտեղ»
    Երբ այս գորշ ցուրտ ափերն են hասնում
    Նավերը հեռվից
    Բեռնված բյուր մրգերով հասուն
    Աշխարհի ծայրից
    Բերում են իրենց hետ
    Անհուն կապույտ ծովերի
    Երազներով հրավերքը
    Բերում արբեցնող
    Անհայտ աշխարհի
    Արևոտ սիրո երգը։
    Իմ կյանքում ուր եղել է միայն
    Անձրև ու ձմեռ
    Երազում եմ թողնել ամեն բան
    Գնալ հեռուներ։
    Տարեք ինձ այդ ափերը հեռու
    Տարեք այնտեղ ուր ամառ է արև
    Արևի տակ այս կյանքի բեռը
    Միգուցե կլինի մի քիչ թեթև։
    Պանդոկում նավազները եկվոր
    Մինչև լուսաբաց
    Մեզ պատմում են բազում արկածներ
    Սիրո ու կանանց
    Վերանում եմ ես հանկարծ
    Ու թռչում այդ հեռու
    Արևով ծովեզերքը
    Ուր սերը խենթի պես
    Իր թևերն է մեկնում
    Ու բռնում սիրո ձեռքը։
    Երբ բոլորն արդեն մեկնել են տուն
    Եվ պանդոկն է փակ
    Ես կանգնած երազում եմ արթուն
    Ափին մեն-մենակ։
    Տարեք ինձ այդ ափերը հեռու
    Տարեք այնտեղ ուր ամառ է արև
    Արևի տակ այս կյանքի բեռը
    Միգուցե կլինի մի քիչ թեթև։
    Այդ օտար նավերում ես մի օր
    Թեկուզ անվճար
    Կաշխատեմ, կտքնեմ ինչպես ճորտ
    Անվերջ անդադար
    Որ հասնեմ երազիս
    Այն կղզին ուր մարդիկ
    Վայելում են Կյանքի խինդը
    Ուր կանայք փափկասուն
    Ժանյակներ են հյուսում
    Ու գերում են սիրող սիրտը
    Կփախչեմ թողնելով ետևում
    Ափսոսանք ու անցյալ
    Ազատված բեռներից ու թեթև
    Կերգեմ բարձրաձայն։
    Տարեք ինձ այդ ափերը հեռու
    Տարեք այնտեղ ուր ամառ է արև
    Արևի տակ այս կյանքի բեռը
    Միգուցե կլինի մի քիչ թեթև։

КОМЕНТАРІ • 349