Yeghishe Charents. Եղիշե Չարենց "ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ..."
Вставка
- Опубліковано 22 гру 2008
- Եղիշե Չարենց: ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Բանաստեղծությունը կարդում է`
ՀՀ ժողովրդական արտիստ Աիդա Ներսիսյանը:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Ուր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Շատ շնորհակալ եմ այս գեղեցիկ բանաստեղծութեան համար: Այս վեհ գործը մեզի պէս Հայրենիքէ հեռու ծնուող ու ապրող և հայրենիքի կարոտով տառապող պանդուխտներուն հոգեվիճակը ամէնալաւ կերպով կը նկարագրէ:
Աստված շշնջաց Չարենցին այս խոսքերը...
excellent! LONG LIVE ARMENIANS AND ARMENIA!
shat shnorhakal em ays videoi hamar
Благодарю вас за потрясающее чтение Великого сына Армении. Благодарю м создателей канала
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...
ծափահարում եմ, ոոոոոոոոնց եմ ծափահարում....
Hay azgi amenamez harstutyun@ mer mi bur hoghn e u LEZUN !!!!
Thank you.
Very nice ... Thank you for posting this.
Աիդա Ներսիսյանը chi kardum yergum e, lav imastov...isk Charenci ays banastexcutyun@ amenahaykakan bnavorutyunn unecox banastexcutyunneric mekne haykakan poeziayum
Inchkan el soor sirt@s khotsen aryunakam verker@ mer, eli yes vorb oo arnavar eem Hayastan yarn em sirum!
Inchkan hoyakap e nkaragrel Charents@ Hayi hogekan yev hayrenasirakan ashkharh@.
Этот голос завораживает , я всё время возвращаюсь к прослушиванию и восхищаюсь замечательным исполнением.
Thank You Soooooooooo Much For Yeghishe Charents Poems
Hpart em vor Hay em
Grazie! :-)
Hrashali eh.
Shnorakalutyunn
Не важно где ты живёшь!Если ты армянин ты должен им оставаться !Не надо забывать свои корни!Ес hayem ev. es hpartem !Hpart ases ES HAYEM!IM QACR LEZU HAYREN
Ինչպես կարելի է չսիրել մայր հայրենիքը սակայն ոչ բոլորն են դա գիտակցում.