Սաղմոս 26 | Տերն իմ լույսն է ու կյանքը

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 вер 2024
  • Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ: Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ՝ մարմինս ուտելու նրանք թուլացան ու ընկան: Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս քեզ վրա եմ դնելու: Մի բան եմ խնդրել Տիրոջից, և նույնն եմ աղաչում, որ կյանքիս բոլոր օրերին բնակվեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչությունը և վերահսկեմ նրա տաճարում: Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ: Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրա: Շրջեմ և օրհնության պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ և սաղմոս երգեմ Տիրոջը: Լսի՛ր ձայնն իմ, Տե՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ և ակա՛նջ դիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տե՛ր: Մի՛ դարձրու երեսդ ինձնից և բարկությամբ մի՛ շրջվիր քո ծառայից: Իմ օգնականն եղիր, Տե՛ր, և մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստվա՛ծ իմ: Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տերն ինձ ընդունեց: ճանապարհը Սովորեցրո՛ւ ինձ, Տե՛ր, քո ճանապարհը և առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շավիղներով: Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. Իմ դեմ մեղսագործ վկաներ ելան և չարախոսեցին ինձ իրենց անիրավությամբ: Հավատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում: Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերվի՛ր, սիրտդ թող ամրապնդվի, Տիրո՛ջն սպասիր:
    #եկեղեցի #հայաստան #հոգեւոր #սեր #երեւան #աղոթք #հավատք #armenia #shorts #yerevan #hogevor #god #religion

КОМЕНТАРІ • 17

  • @tamarahakobyan3771
    @tamarahakobyan3771 Рік тому +9

    Փառք քեզ Տեր ու շնորհակալություն ամեն ինչի համար

  • @lianaharutyunyan7974
    @lianaharutyunyan7974 Рік тому +7

    Փառք Տիրոջը ընդունելի լինի ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ 🙏 🙏 🙏 Ամեն

  • @jolee5416
    @jolee5416 Рік тому +5

    AMEN 🙏

  • @mariambozelik
    @mariambozelik Рік тому +2

    Փառք Քեզ Տեր ու շնորհակալություն ամեն բանի համար🙏 Ամեն🙏

  • @nazelikhalatyan8514
    @nazelikhalatyan8514 10 місяців тому +2

    ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ԱՄԵՆ։

  • @MarinePetrosyan-xq4bh
    @MarinePetrosyan-xq4bh 6 днів тому +1

    Ամեն

  • @rozatovmasyan995
    @rozatovmasyan995 Рік тому +3

    ԱՄԵՆ,ՀՈՒՅՍԸ ԱՄՈԹՈՎ ՉԻ ԹՈՂՆԻ, ՀՈՒՍԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ 🙏🙏🙏🕊️🕊️🕊️✝️☮️🌞🌈

  • @narinegevorgyan4299
    @narinegevorgyan4299 10 місяців тому +2

    Ամեն ❤️🙏🙏🙏🇦🇲✝️✝️✝️✝️✝️✝️✝️🙏🙏🙏🙏

  • @hovenhoven7936
    @hovenhoven7936 Рік тому +2

    🙏🏻 🙏🏻 🙏🏻 ԱՄԷՆ 🙏🏻 🙏🏻 🙏🏻

  • @jolee5416
    @jolee5416 Рік тому +4

    ԱՄԵՆ🙏

  • @A.S.A.L.A98
    @A.S.A.L.A98 7 місяців тому +1

    PARQH TIROCH AMEN❤❤❤❤❤❤❤❤❤

  • @tigrlevyan4035
    @tigrlevyan4035 10 місяців тому +2

    PARQ MER HISUS QRISTOSIN AMEN...

  • @arturharutyunyan4713
    @arturharutyunyan4713 11 місяців тому +3

    ❤Ամեն❤

  • @amalianersisyan
    @amalianersisyan 3 місяці тому +1

    Ամեն😇

  • @user-fn2uc1vw1l
    @user-fn2uc1vw1l 8 місяців тому +1

    Отлично❤🙏🙏🙏👍

  • @mayisavagyan2457
    @mayisavagyan2457 Рік тому +4

    Ari im kyq ter Hisus es mnake. Arac qez

  • @ritakhachadoorian4188
    @ritakhachadoorian4188 Рік тому +4

    AMEN 🙏🙏🙏