Մեր խմած սուրճի կեսը սիսեռ է. Պիպոյան

Поділитися
Вставка
  • Опубліковано 15 жов 2014
  • «Պարենի որակի կարևորությունը մեր երկրում չեն գիտակցում»,-ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրում պատկան մարմինները չեն զբաղվում պարենի անվտանգության հարցերով: Ցանկացած խախտման համար ընկերությունները կարող են տուգանվել առավելագույնը 300.000 դրամ, ինչը, Պիպոյանի համոզմամբ, անգամ փոքր արտադրանք ունեցողի համար մեծ վնաս չի կազմում, և տվյալ արտադրողը շարունակելու է իր խախտումներն իրականացնել՝ ունենալով մեծ շահույթ:
    Եթե պետական մարմինը գնա ստուգման հացի արտադրության շուկայում, արտադրողներից 30 տոկոսի գործունեությունը կկասեցվի,-վստահ է Պիպոյանը: Ասում է. պետք է տուգանել սկզբում խոշոր սուպերմարկետներին, որոնք կդադարեցնեն ընդունել սանիտարահիգիենիկ պայմանններին չհամապատասխանող արտադրանք, որից հետո կարելի կլիներ անցնել միջին և մանր սուպերմարկետներին:

КОМЕНТАРІ •