ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Поділитися
Вставка
  • Опубліковано 12 вер 2024
  • #Artsakh_Public_Tv |
    ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Ստեփանակերտը համաձայնել է Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
    «Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
    Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:
    Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
    © 2021 Artsakh Public Tv. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Artsakh Public Tv-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է:
    artsakhtv.news/
    / @artsakhtvnews
    t.co/IWcMHPpo1v
    / artsakhtv
    / artsakhtv
    plus.google.co...
    artsakh_tv
    / artsakhtv.info
    talent.adrev.ne...
    join.air.io/art...

КОМЕНТАРІ •