Եթե ես կրկին պարեմ 10 - If I Dance Again 10 (ARMFLIX Original)

Поділитися
Вставка
  • Опубліковано 17 жов 2024
  • Արմենը արդեն երկու տարի է գամված է անվասայլակին։
    Պատերազմի ժամանակ ստացած վնասվածքից հետո հաջողվել է փրկել է կյանքը, սակայն նա մնացել է hաշմանդամ՝ անվասայլակին գամված։ Պարվեստում մեծ հեռանկարներ ունեցող երիտասարդը կորցնում է մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունը։ Արմենն այլևս ապրելու իմաստ չի տեսնում, հիասթափվել է ամեն ինչից։ Նրանից բաժանվում է սիրելի աղջիկը, ում հետ մինչ պատերազմը համատեղ կյանքի պլաններ էին կազմել։ Արմենի բնավորությունը գնալով ավելի է բարդանում։ Խնամակալները նրա հետ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Հերթական խնամակալը Անաիսն է, ում հետ պատմությունը լրիվ այլ ուղղությամբ է զարգանում։
    Անաիսը ուսանողուհի է, ում շտապ աշխատանք է պետք ֆինանսական կարևոր հարցեր լուծելու համար։ Իմանալով, որ Արմենի հերթական խնամակալ-բուժքույրը դուրս է եկել աշխատանքից և նոր աշխատանք են փնտրում, Անաիսը դիմում է այդ աշխատանքի համար՝ չունենալով ոչ փորձ, ոչ համապատասխան կրթություն։ Արմենի մայրը դժվարությամբ, բայց համաձայնում է Անաիսին շանս տալ՝ հուսալով, որ գուցե կյանքին լրիվ այլ, տարբերվող հայացքով նայող աղջիկը կարող է տղայի հետ ընդհանուր լեզու գտնել։
    Անաիսի և Արմենի առաջին հանդիպումը ծանր է լինում։ Արմենը վատ է ընդունում Անաիսին։ Բայց աղջիկը համառ է, գումարի կարիք ունի, պետք է դիմանա։ Միևնույն ժամանակ Անաիսի մտտերիմ ընկերը խոստովանում է իր զգացմունքների մասին։ Կարծես ամեն ինչ լավ է ընթանում, բայց Անաիսի և Արմենի միջև քիչ-քիչ առաջանում է համակրանք, որը վերաճում է սիրո։ Նրանք երկուսն էլ բարդ ընտրության առաջ են։ Արմենը չի ուզում Անաիսի կյանքում բեռ լինել, Անաիսը վստահ չէ, որ իր զգացմունքները փոխադարձ են։
    Գլխավոր պրոդյուսեր Ռոբերտ Օղլախչյան, Պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյան, Ռեժիսոր Հայկ Վարդանյան, Սցենարիստ Անի Մաղաքյան,
    Դերերում
    Էլեն Սաֆարյան, Րաֆֆի Գալստյան, Յուլիյա Ֆինկ, Արման Ղազարյան, Նարեկ Ղարիբյան, Հայկ Պետրոսյան, Հովհաննես Զիրոյան, Սևակ Սանթրոսյան, Տաթև Ղարիբյան,Աննա Մանուչարյան, Լիլիթ Բադանյան, Մարտին Բաբախանյան, Սոֆի Թովմասյան,

КОМЕНТАРІ • 24

  • @margaritahayrapetyan6377
    @margaritahayrapetyan6377 38 хвилин тому +12

    Արմեն, Անաիս ինչ լավն եք։ Էլէն դու շատ տաղանդավոր ես, հիասքանչ ու համոզիչ ես խաղում դերդ, Արսեն Սաֆսրյանին արժանի զավակ, ուղղակի հիացած եմ ու հաճելի հայտնություն ես մեզ համար❤❤❤

  • @samvelsargsyan293
    @samvelsargsyan293 27 хвилин тому +5

    Այսպիսի խորն ու գեղեցիկ ֆիլմ երբեք չէի դիտել, մեծ շնորակալություն 👍👍👍👍

  • @movsisyan1961
    @movsisyan1961 25 хвилин тому +2

    Շնորհակալություն ֆիլմի հեղինակին գեղեցիկ ֆիլմի համար եվ անձամբ ճիշտ դերասաներ ընտրելու համար անհամբեր սպասում եմ հաջորդ ու հաջորդ սերիաներին սիրում եմ բոլորիտ ❤❤❤❤❤❤❤❤

  • @AnushikMinasyan
    @AnushikMinasyan 27 хвилин тому +1

    Հիացած եմ ❤հրաշալի ֆիլմ դերասաններ ու սիրված❤

  • @anahitsahakyan9804
    @anahitsahakyan9804 50 хвилин тому +7

    Առաջին սերիալն է, որ հաճուքով նայում եմ շատ տարբերվում է մբացած պրիմիտիվ տարիով ձգվող կրկնվող կադրերով սերիալներից Սուեն դու գիտես, որ Անաիսը քեզ չի սիրում ինչու էս նման ձևով վարվում ավելի վատ քեզ համար Անաիսը քեզ չի ների ինչու էս խաբում ստիպելով չեն սիրում

  • @annaharutyunyan5964
    @annaharutyunyan5964 Годину тому +7

    Խարիզմատիկ դերասան է Արմենի դերակատարը։

  • @MarineElaryan
    @MarineElaryan Годину тому +8

    Միքիչ տրամադրություն բարձրացնող ֆիլմ ❤❤❤

  • @anahitsahakyan9804
    @anahitsahakyan9804 47 хвилин тому +4

    Սպասում ենք լավ շարունակության ինչ լավն ես Արմեն - Րաֆֆի սա երկրորդ հարվածն էր Արմենին հուսով եմ Անաիսը կվերադառնա

  • @AnahitKirakosian-y5r
    @AnahitKirakosian-y5r 4 хвилини тому

    Խոր ֆիլմ,չիյասքանչ դերակատարներով

  • @anahitkarapetyan7943
    @anahitkarapetyan7943 Годину тому +4

    ♥️♥️♥️♥️♥️♥️♥️♥️👍👍👍👍👍👍👍👍👍👍

    • @AA-xc5ei
      @AA-xc5ei 58 хвилин тому +3

      Վերջապես մի հրաշալի կինո տեսանք բրավո ձեզ ❤❤❤

  • @Man.94
    @Man.94 45 хвилин тому +1

    Shat lavna ❤❤❤shat shat mersi❤❤

  • @mariamhovhannisyan5379
    @mariamhovhannisyan5379 16 хвилин тому

    Հազիվ մի հաջող

  • @SofaHakobyan
    @SofaHakobyan Годину тому +8

    Վերջապես իմ սրտով կինո տեսա

  • @play_time333
    @play_time333 21 хвилина тому

    Շափից ավել ձև ու ջրիկություն

  • @nvardpetrosyan2956
    @nvardpetrosyan2956 Годину тому +6

    Բրավոոո Րաֆֆի. ❤❤❤❤❤

  • @lusineabovyan9548
    @lusineabovyan9548 2 години тому +1