Եգիպտացորենի մազիկները երբեք չթափեք, թե ինչու, դիտեք տեսանյութում/Никогда не выбрасывайте это

Поділитися
Вставка
  • Опубліковано 5 лип 2024
  • Եգիպտացորենի վրայի մազիկները ոչ մի դեպքում չթափեք, որովհետև շատ օգտակար են:
    1.Եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյը ստեղծում է հագեցածության զգացում, ակտիվացնում է նյութափոխանակությունն ու հեշտացնում է օրգանիզմից վնասակար տարրերի դուրսբերմանը, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանը։
    2,Նվազեցնում է բորբոքումների մակարդակը
    Այս մազիկների հյութահանուկը հարուստ է մագնեզիումով, իսկ այս տարրը կարգավորում է օրգանիզմի բորբոքային ռեակցիաները և կարող է արգելակել հիմնական բորբոքային միացությունների ակտիվությունը։
    3.Նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը
    Կենդանիների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներն օժտված են նաև հզոր հակադիաբետիկ ազդեցությամբ և օգնում են նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
    4.Բարելավում է սրտամկանի առողջությունը
    Հետազոտությունները ցույց են տվել, որ եգիպտացորենի մազիկներում պարունակվող ֆլավոնոիդները նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինների, տրիգլիցերիդների և ընդհանուր խոլեստերինի մակարդակները՝ դրանով իսկ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։
    5.Նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը
    Եգիպտացորենի մազիկներն ազդում են, որպես միզամուղ միջոց, իսկ օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերումը զարկերակային բարձր ճնշման կարգավորման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։
    6.Պահպանում է գլխուղեղի ակտիվությունը
    Այս մազիկներն օժտված են նեյրոպրոտեկտորային հատկություններով, ինչի շնորհիվ պահպանում են գլխուղեղի ակտիվությունն ու նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։
    7.Նպաստում է միզուղիների ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը
    Նման ինֆեկցիոն հիվանդությունները կարող են զարգանալ միզասեռական համակարգի ցանկացած հատվածում, սակայն եգիպտացորենի մազիկներից պատրաստված թեյն օգնում է հեշտությամբ բուժել այդ օրգաններում ի հայտ եկած բորբոքումները։
    Ինչպես պատրաստել թեյ եգիպտացորենի մազիկներից
    Այս օգտակար թեյը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել մի բուռ եգիպտացորենի մազիկներ, մի քանի րոպե եփել և թողնել թրմվի։ Երբ թուրմը ստանա շագանակագույն երանգ այն հարկավոր է քամել ու խմել։ Ցանկության դեպքում թեյին կարելի է մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել ավելի հաճելի համ ստանալու համար։
    միլայի_խոհանոցը #milas_kitchen
    ՉՄՈՌԱՆԱՔ ՀԵՏևԵԼ ԻՆՁ 👇👇👇
    Ինստագրամում👇Instagram
    _mila_rudi_...
    Ֆեյսբուկում 👇👇👇Facebook
    MilayiXohano...
    Տիկտոկում👇👇👇 Tik Tok
    www.tiktok.com/@mila.s_kitche...

КОМЕНТАРІ • 34

  • @noesjikmargarjan3088
    @noesjikmargarjan3088 19 днів тому +6

    ❤❤❤ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՔԵԶ ❤❤❤

  • @zinaashotyan4894
    @zinaashotyan4894 3 дні тому +1

    Շնորհակալություն...

  • @sahakanushixohanocum5286
    @sahakanushixohanocum5286 Годину тому

    +👍Բարի երեկո, Միլա ջան։ Շնորհակալություն, սիրելիս։👏👏💋

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  Годину тому

      Ես եմ շնորհակալ , Սահականուշ ջան ❤️

  • @susanmartirosyan9225
    @susanmartirosyan9225 День тому

    👍

  • @user-gy1rr4cg8c
    @user-gy1rr4cg8c 19 днів тому +1

  • @user-ns1yy3km4s
    @user-ns1yy3km4s 19 днів тому +12

    Բարև ձեզ բայց ինչքան խմել օրվա ընթացքում

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  19 днів тому +2

      Օրական 1 սուրճի բաժակ 3 անգամ ուտելուց առաջ

  • @manangyurjyan8539
    @manangyurjyan8539 19 днів тому +1

    👍👍👍😘

  • @anushtadevosyan492
    @anushtadevosyan492 10 днів тому +3

    Բարեվ ձեզ նիհարելու համար ինչպես օգտագործել

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  9 днів тому

      Պատրաստում եք թեյ, խմում ուտելուց կես ժամ առաջ:1բաժ ջրին + 1 ճ գ, եգիպտացորենի մազիկ

  • @zenfirmuradyan6250
    @zenfirmuradyan6250 11 днів тому

    Snorakalutyn

  • @tyomknyazyan5087
    @tyomknyazyan5087 День тому

    Макрум е ерикамнера

  • @cooperdombalian
    @cooperdombalian 11 днів тому +2

    👍❤️❤️❤️👍🙏🙏❤️👍

  • @anipoghosyan7419
    @anipoghosyan7419 8 днів тому

    Բարև ձեզ օրը ինչքան կարող ենք օգտագործել,չափաբաժին կասեք

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  8 днів тому +1

      @@anipoghosyan7419 օրը 3 անգամ 1 սուրճի բաժակ

    • @anipoghosyan7419
      @anipoghosyan7419 8 днів тому

      @@milaskitchen2883 մերսի շատ

  • @janjanoian2890
    @janjanoian2890 4 дні тому +1

    Շնորհակալություն բայց գիտնանք որգան պետք է խմել

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  4 дні тому

      Օրական 3 անգամ 1 սուրճի բաժակ քաղցած

    • @user-uc6rl6dj8n
      @user-uc6rl6dj8n 3 дні тому +1

      Առտու կանուխ մեկ գավաթ,անոթի,տաս օր խմել թուրմը,ոչ թեյը։

  • @user-pp6nr7jd4f
    @user-pp6nr7jd4f 2 дні тому

    Ес ишумем вор майрикс мец ехборс ерикамнеро бужец айт мазикнеров,наев шате огнум ерикамнерин,борбокман дем ,кари ев авази тапумнере анум,ирок шат огтакаре🎉🎉🎉

  • @user-sj4ry2zk9m
    @user-sj4ry2zk9m 2 дні тому

    Շաքարի համար ինչքան է չափաբաժինը

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  2 дні тому

      @@user-sj4ry2zk9m 3 անգամ 1 սուրճի բաժակ, ուտելուց 15 րոպե առաջ

  • @anahitkerekcyan9098
    @anahitkerekcyan9098 19 днів тому

    Ամեն անգամ մի սուրճի բաժակ, թե մի սուրճի բաժակը 3 սնգամով

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  18 днів тому +1

      @@anahitkerekcyan9098 ամեն անգամ մի սուրճի բաժակ

    • @narineghevondyan4795
      @narineghevondyan4795 8 днів тому

      Ես ավելի շատ եմ օգտագործում օրվա ընթացքում, մոտ մեկ լիտր։ Վնաս կլինի՞

    • @milaskitchen2883
      @milaskitchen2883  7 днів тому +1

      @@narineghevondyan4795 արյունը ջրիացնելու հատկություն ունի, եթե մակարդելիության խնդիր ունենաք, վտանգավոր է:

    • @narineghevondyan4795
      @narineghevondyan4795 7 днів тому

      @@milaskitchen2883 շնորհակալություն

  • @AllaHarutyunyan-y5m
    @AllaHarutyunyan-y5m 2 дні тому

    Ճշգրիտ չափաբաժինն ինչքանա օրակաբ