Դե պարզ է որ ԱՄՆ ից է, որովհետեւ ԱՄՆում ամբողջությամբ հայհոյանքը տեղ ունի առօրյա կյանքում բոլորի մոտ, հետեւաբար այդ երեվույթը իր դաջվածքը թողում է մարդու վրա, մանավանդ ասում է եկել է ամերիկյան քաղաքավարությամբ է եկել
Առաջին անգամ լսեցի reArrange-ը մինչեւ վերջ։ Հրաշալի հյուր, հասուն, կայացած, հանգիստ։ Հրաշալի ուսումնասիրություն գողականության ու լեզվի կապի վերաբերյալ։ Էլ չասեմ, թե որքան մաքուր ու անկաշկանդ ծիծաղ ունի Շուշանը ❤ Երևան-Գորիս մայրուղին շատ արագ հաղթահարվեց էս փոդքաստի շնորհիվ 😂
Հրաշալի հաղորդում,հրաշալի հաղոդավար,հրաշալի հյուր։Շնորհակալ ենք նման հարցեր բարձրացնելու համար ,հայոց լեզուն աստվածային լեզու է ու մենք բոլորս պիտի պահենք ու տարածենք մեր լեզուն,շատ խոսենք հայերեն,գրենք հայերեն ,մտածենք հայերեն։Բռավո ❤
Որպես հինգ լեզու իմացող մարդ` առաջինը իհարկե ինձ համար լինելով երաժշտությունը, շատ հետաքրքիր զրույց է սա ու շատ ուրախ եմ որ էսպիսի հյուրեր, մտածելակերպ ու ենթալեզվաբանական խորության քնարկումներ ունենք էստեղ ` գրքերից դուրս քննարկվող: Շնորհակալություն Նարկ ու Շուշան ջան:
Հրաշք մարդ, իմ շատ սիրելի դասախոս Շուշան Կարապետյան ջան!!! Նարեկ ջան անչափ շնորհակալ եմ Շուշանին հրավիրելու համար, նա սփյուռքում հայերենի պահպանման պայքարի մեջ շատ կենսական դեր ունի: Ձեր անկեղծ զրույցը մի պահ հետ տարավ ինձ ուսանողական տարիներ, UCLA համլսարան 2017 թվական, Շուշանի համով-հոտով, հումորով ու հետաքրքիր գաղափարներով լի դասախոսություններ: Բազում- բազում հաջողություններ եմ մաղթում Շուշանին: Միշտ մնաս էսպես դրական, կենսախինդ ու հետաքրքրասեր:
Սփյուռքում ապրելով , մեր հյուրի պատմած շատ բաներ նկատել էի, հատկապես ինքնության հետ կապված խնդիրները։ Շնորհակալություն այդ ամենը ավելի խորը բացատրելու համար, շատ հետաքրքիր էր։
Հիանալի հաղորդում էր, հյուրը դասական հայ լինելով կարողանում էր շատ լավ արտացոլել մեր մշակույթը, լեզու(ներ)ի դերը մարդու կայացման հարցում։ Մի շնչով եմ նայել էս հաղորդումը ու ինքս ինձ խոստացել եմ էլի նայել։
Շատ֊շատ կարևոր միտք հնչեց ինքդ քեզ հետ չմնալու մասին։ Ես նույնպես մի օր նկատեցի որ չեմ խոսում ինձ հետ ու սկսեցի փողոցում առանց ականջակալների քայլել, քնել առանց ինչ֊որ բան լսելու։ Ինչ֊խոսք շատ բարդ ու վախենալու ա։ Բայց տեխնոլոգիաները կամ չգիտեմ ովքեր մեզ ինքներս մեզնից խլել են, ու պեըք ա դուրս գալ կոմֆորտ զոնայից։ Մեկ֊մեկ պետք ա մենակ մնալ ու հասկանալ ով ենք, ինչ ենք ուզում։ Մեզ թվում ա ճիշտ ենք անում բայց պարզվում ա դա չէինք ուզում։
Նարեկ ջան, Ձեր հյուրերը շատ հաճախ քիչ ճանաչված, բայց շատ հետաքրքիր մարդիկ են, այս հյուրն առավել հետաքրքիր էր ինձ համար, քանի որ ես ինքս լեզվաբան եմ և բնակվում եմ սփյուռքում, հետևաբար էն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսվեց, ես էլ եմ հանդիպում։ Նույնիսկ մտածում էի, որ գամ Հայաստան, Նարեկին հյուր գնամ ու խոսեմ էդ հարցերի մասին 😅։ Շատ շնորհակալ եմ Ձեր հյուրին։ Ես արդեն իմ շատ ընկերների ուղարկեցի հղումը, որ իրանք էլ դիտեն։
Մեկ շնչով լսեցի այս հարցազրույցը👏 շնորհակալ եմ, որ նման կարևոր թեմայի եք անդրադարձել։ Ինքս ապրելով Եվրոպայում պահպանում եմ իմ մայրենի լեզվով գրելն ու ցավում եմ, որ Հայաստանում ապրող հատկապես երիտասարդները կիրառում են լատինատառ գրելաձևն ու մոռանում սեփական մայրենին😏
Կարողանալ ներգրավել այս չափ զբաղված մարդկանց ու երկու ժամ կտրել իրրենց գործերից կիսվելով իրենց փորցի ու տեսակետների մասին դա շատ լավ է, ու շնորակալություն ձեր խմբին Նարեկ ջան, ուրախ կլինեմ որ ավելի շատ դիտումներ ունենաք , ոչ միայն գումար աշտ գումար աշխատելու համար այլ, որ ավելի շատ լսեն և ինչ որ նոր բան սովորեն։
Նարեկ ջան, շատ հետաքրքիր զրույց էր, շնորհակալ եմ այս և մյուս բոլոր հետաքրքիր հյուրերի համար: Միայն թե շատ էիր ընդհատում հյուրին, և ուզում էի լսել իր օրինակները, բայց այդպես էլ չէր ստացվում: 🙂
Նարեկի միակ թերությունը, իմ լսելով, զգալով, հյուրերին հաճախակի ընդհատելնա😊։ Կարինե Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ էլ էր ակնառու 😊, որի պատճառով շատ հարցերի պատասխանները կիսատ մնացին🙁
Զրույցը հետաքրքիր է, բայց անգլերեն բառերով ողողված խոսքը շատ դժվար է լսել։ Ամեն դեպքում էս հարթակում լեզվի հստակ կողմնորոշումը կարծում եմ շատ անհրաժեշտ է - կամ զրույցը հայերենով է կամ անգլերենով կամ այլ լեզվով։
Շատ հետաքրքիր էր, ինձ թվում ա ես ու Շուշանը լավ ընկերներ կլինեյինք, քանի որ իմ բոլոր մտքերը արտաբերերվեց! 😃😃 Օրինակ երբ բացստրեց , երբ մարդիկ հայտարարում են, որ ^ամեն ինչ գիտեն^ !! Իմ մասնագիտությունը անգլերեն լեզուն է և արդեն 35 տարի ապրում եմ Նյու Յորքում և միշտ սովորեու բան կա!! 😀😀😀 Մայրս հայոց լեզվի և գրականության մասնագետ է եղել և շատ հարգված որպես մասնագետ! Բայց մենք տանը խոսում էինք և լոռվա բարբառով, և խոսակցականով և այլն!! Իսկ մեր հարևանը , որ ոչ մի կրթություն չուներ ասում էր տատրակ, սավան, լոլիկ, սմբուկ, տաքդեղ և դարձել էր շենքի խոսակցության առարկան 😂. Ես նույնպես լեզվաբանական կրթություն ունեմ և հիշում եմ ինստիտուտից , որ բուն հայկական բառերը 200 հատ են. Հիմա չգիտեմ որքանով է ճիշտ . ( կարծեմ ըտենց հարց առաջացավ Նարեկի մոտ) . Ի միջայլոց Նարեկի ակցենտը ինձ շատ հարազատ ա, ինձ տանում ա հեռու դեպի Ալավերդի, Հախպատ, իմ տատիկի, պապիկի և նույնիսկ իմ նանի մոտ. Հաճելի էր շատ լսել!
Ըստ իս պետք է այստեղ հիշել Կոմիտաս Վարդապետին,ով կարողացել գտնել հայ հասարակ գյուղացու կյանքի պատմությունը՝ պահպանված երաժշտության լեզվով,լրացնելով մեր պատմության բացերը Անչափ որակով էպիզոդ էր, շնորհակալություն ✨ 1:39:47
Մարդիկ վախենում են, որ իրանք վատ հայերեն գիտեն, որովհետև օրինակ ես, երբ Վանաձորից տեղափոխվեցինք Երևան և դպրոցս 5րդ դասարանից փոխվեց, խոսակցականիս մեջ իմ քաղաքից մնացած շատ բառեր կային, որ երբ խոսելուց դասարանցիներս կամ դասատուները լսում էին քմծիծաղով էին արձագանքում կամ շատ անգամ նաև բուլինգներ անում, մոտս կոմպլեկսներ ձևավորելով, բայց երևի հենց էդ ամենն էլ նպաստել ա լեզվիս ներկայիս ճկունությանը
Վայելք...բանավոր պատմությունների հետ կապված.ես դպրոցում սովորողներից մեկի ընտանիքի պատմությամբ ներկայացրինք մի ամբողջ դարաշրջան՝ Սյունիք ֊Միջին Ասիա֊Սյունիք ճանապարհը(XX դար)
Շուշանի հետ ծանոթացել եմ անցյալ տարի, մի աշխատաժողովի շրջանակներում։ Չեմ կարող բացատրել, թե ինքն ինչ մեծ ազդեցություն էր թքղել ինձ վրա նախ հենց իր տարօրինակ թեմայով զեկույցով 😂, որով սկսվում էր էդ աշխատաժողովը, իսկ հետո մեր մտերմիկ զրույցներով։ Էդպիսի բաների հասած մարդը էդքան պարզ և հաճելի անձնավորություն... համ զարմանում եմ, համ էլ իրոք չեմ զարմանում։ Ուրախ եմ, որ էս տարի էլ իրեն հանդիպեցի ամենամյա դարձած էդ աշխատաժողովի շրջանակներում և էլի հետաքրքիր զրույցներ ունեցանք, որ զգում էի ժամերով խոսեմ, էլի հաճույք կստանամ։ Մի տեսակ իրար էնքան լավ էինք հասկանում։ 🤗 Էս փոդքասթը որ տեսա, էդ ոնց էի ուրախացել։ 😃😃 Համ հետաքրքիր հյուրերի հաճախ եմ նայում Նարեկի հետ հարցազրույցներում, համ էլ Շուշանն էր լինելու։ Սպասել եմ, մինչև հարմար ժամանակ ունենամ, որ առանց դադարի, այլ օրվա թողնելու ամբողջությամբ լսեմ։ ❤❤❤ Եվ հիմա ժպիտս չի իջնում դեմքիցս։ Ոնց կուզեի իմ շրջապատում լիքը մարդ լսեր սա։ Ի դեպ մի նոր միտք լսեցի, որի մասին կարելի է մտածել։ Դպրոցներում երբ նույն առարկան 2 լեզվով են անցնում, ավելի լավ ե՞ն սկսում սովորել։ Ինչ հետաքրքիր է։ 🤔🤔 Էն որ շատ լեզուներ շատ փոքր տարիքից սովորելը խրախուսելի է, գիտեի, բայց որ մաթեմատիկան համ հայերեն, համ անգլերեն սովորելը օգուտ կտա, հեչ չէի պատկերացնում։ Բայց բազմալեզու լինելու պարագայում լեզվի տարրերի մասին մտածելը հաստատ ճիշտ է։ Քո մայր լեզուն տակից վրայից վերլուծում ես։ ։) Մի խոսքով, լիքը խոսքեր հիմա դեռ պտտվելու են ուղեղիս մեջ։ Շուշանի, Հրաչ Մարտիրոսյանի և մի քանի այլ դասախոսների, լեզվագետերի շնորհիվ մեր լեզուն տասնապատիկ ավելի եմ սիրում և հանգիստ ընդունում վերջին տարիներին։ Եվ մենակ այն չի, որ դասախոս ես, Շուշան ջան, ախր նաև գիտության մարդ ես, ոնց որ ցույց տվեցիր էս զրույցի ընթացքում։ Դրա համար սրանից հետո լեզվի մասին փիլիսոփայելը դառնում է առավել դժվար։ ։) Մի քիչ խուճուճ բաներ ասեցի վերջում, բայց ոչինչ... ուղղակի բարձրաձայն վերլուծում էի 😃😃😃
Lezun pargeve trvats Astsuts. Amen inch shat bard e, bayts nayev shat parz, yete haskanum es vor ka Stextsitsich. Knerek latinatar grelus hamar. I live in California and use only keyboard in English. 😊
Ուրեմն, նոր էի ընդունվել աշխատանքի, որպես ռուսերենի ուսուցչուհի, ու պիտի անցնեի ուսուցչական կոլեկտիվի «քննությունը»😄 և ուրեմն ինձ հարցնում են (Հայոց լեզվի ուսուցչուհին, ում հետո անչափ պիտի սիրեի), - буревестник- ը ինչ է։ Այ մարդ ես կյանքում եմ буревестник տեսել։ Փորձեցի մտքով թարգմանել չստացվեց))) մինչ ես ամոթից վերջին ճիգերն էի արձակում, հնչեց պատասխանը ( հարց տվողից). Буревестник -ը մրրկահավն է հարգելիս... Հասկացաք չէ, որ չանցա քննությունս😅
Նարեկ ջան, շատ լավ թեմա էր։ Պատկերացնում եք lA ի ավագ դպրոցներում՝ համակարգային Ամերիկայում, «գողական բարքերն ու բառերը» հաղթում են։ Հայերենը դարձել է, կամ քյաբաբի, կամ էլ բազառի լեզու։
Ayo! Internalized colonization is one of the biggest barriers Armenians, especially those who lived under Soviet colonization, must face ASAP. ❤Shnorakalutyun ❤
Հարգելի ժողովուրդ, Android-ի վրա ներբեռնեք Gboard ստեղնաշարը։ Հոյակապ է աշխատում։ Ցավոք iOs-ի Gboard տարբերակը Հայերեն չունի։ Իսկ Windows 10-ից վերև ներբեռնեք Հայերեն տարբերակը։ Շատ հեշտ է սովորելը, դժվարը սկիզբն է։ Լեզուներ փոխելն առավել հեշտ է՝ ստեղնաշարի վրա սեղմում եք Windows կոճակը և սողմած պահելով սեղմում եք Space-bar -ը, և լեզուն փոխվում է։ Եթե հարցեր ունենաք, սիրով կօգնեմ ✌️
Սովորական, առօրյա շփման մեջ ա-երով չխոսելը անբնական կարող էր հնչել, սակայն կատեգորիկ դեմ եմ որ Վարչապետը, Նախագահը, նախարարները, պատգամավորները և այլք ա-երով են խոսում: Դա ուղղակի ականջ է ծակում: :((((( Չի կարելի այդպես հասարակացնել պաշտոնական խոսքը ...
Շուշան Կարապետյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտուտի տնօրենն է և լեզվաբան։
Սուտ է
Դե պարզ է որ ԱՄՆ ից է, որովհետեւ ԱՄՆում ամբողջությամբ հայհոյանքը տեղ ունի առօրյա կյանքում բոլորի մոտ, հետեւաբար այդ երեվույթը իր դաջվածքը թողում է մարդու վրա, մանավանդ ասում է եկել է ամերիկյան քաղաքավարությամբ է եկել
22222222222222222222222222222
Մեծ հաճույքով լսեցի, վառ օրինակ, որ Հայաստանում չապրելով նույնպես մարդը կարող է իր հայրենիքին ու մայր լեզվին օգուտ տալ։ Շնորհակալություն ❤
Առաջին անգամ լսեցի reArrange-ը մինչեւ վերջ։ Հրաշալի հյուր, հասուն, կայացած, հանգիստ։ Հրաշալի ուսումնասիրություն գողականության ու լեզվի կապի վերաբերյալ։ Էլ չասեմ, թե որքան մաքուր ու անկաշկանդ ծիծաղ ունի Շուշանը ❤
Երևան-Գորիս մայրուղին շատ արագ հաղթահարվեց էս փոդքաստի շնորհիվ 😂
Հրաշալի հաղորդում,հրաշալի հաղոդավար,հրաշալի հյուր։Շնորհակալ ենք նման հարցեր բարձրացնելու համար ,հայոց լեզուն աստվածային լեզու է ու մենք բոլորս պիտի պահենք ու տարածենք մեր լեզուն,շատ խոսենք հայերեն,գրենք հայերեն ,մտածենք հայերեն։Բռավո ❤
Մեծ բավականություն ստացա այս զրույցից, շնորհակալ եմ շատ։
Շնորհակալություն KitKeys հավելվածի համար 😊
Որպես հինգ լեզու իմացող մարդ` առաջինը իհարկե ինձ համար լինելով երաժշտությունը, շատ հետաքրքիր զրույց է սա ու շատ ուրախ եմ որ էսպիսի հյուրեր, մտածելակերպ ու ենթալեզվաբանական խորության քնարկումներ ունենք էստեղ ` գրքերից դուրս քննարկվող: Շնորհակալություն Նարկ ու Շուշան ջան:
Հրաշալի է !!!! Պարզապես հաճույք եմ ստանում !!!
Ընտիր էր! Վայելել եմ ամբողջ ընթացքը։
Ձեր փոդքասթերը իսկական ինտելեկտուալ վարժանք են, շնորհակալություն ։)
Շատ լավ զրույց էր: Իրոք սա պետքա և շատա պետք դրսում ապրող հայերին:
Нарек Ваши подкасты - это лучшее, что я находила на ютубе. Не могу оторваться от просмотра 🥹
Հրաշք մարդ, իմ շատ սիրելի դասախոս Շուշան Կարապետյան ջան!!!
Նարեկ ջան անչափ շնորհակալ եմ Շուշանին հրավիրելու համար, նա սփյուռքում հայերենի պահպանման պայքարի մեջ շատ կենսական դեր ունի: Ձեր անկեղծ զրույցը մի պահ հետ տարավ ինձ ուսանողական տարիներ, UCLA համլսարան 2017 թվական, Շուշանի համով-հոտով, հումորով ու հետաքրքիր գաղափարներով լի դասախոսություններ:
Բազում- բազում հաջողություններ եմ մաղթում Շուշանին: Միշտ մնաս էսպես դրական, կենսախինդ ու հետաքրքրասեր:
Շատ սիրուն, լիքը զրույց էր, շնորհակալություն ❤
Արտակարգ հաղորդում էր։ Հյուրը շատ պարզ ու համով է ներկայացնում ասելիքը, իրոք հետաքրքիր զրույց էր։
Նարեկ և Շուշան ջաններ հարգանքներս և հիցմունքս, կեցցեք ❤ ֆանտաստիկ հաղորդում էր❤️❤️
Հրաշալի ու օգտակար էր, շնորհակալություն, որ սենց հետաքրքիր մարդկանց եք հրավիրում
Շատ հաճելի էր ունկնդրել ձեզ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:
Սփյուռքում ապրելով , մեր հյուրի պատմած շատ բաներ նկատել էի, հատկապես ինքնության հետ կապված խնդիրները։ Շնորհակալություն այդ ամենը ավելի խորը բացատրելու համար, շատ հետաքրքիր էր։
Հիանալի հաղորդում էր, հյուրը դասական հայ լինելով կարողանում էր շատ լավ արտացոլել մեր մշակույթը, լեզու(ներ)ի դերը մարդու կայացման հարցում։ Մի շնչով եմ նայել էս հաղորդումը ու ինքս ինձ խոստացել եմ էլի նայել։
Շատ֊շատ կարևոր միտք հնչեց ինքդ քեզ հետ չմնալու մասին։ Ես նույնպես մի օր նկատեցի որ չեմ խոսում ինձ հետ ու սկսեցի փողոցում առանց ականջակալների քայլել, քնել առանց ինչ֊որ բան լսելու։ Ինչ֊խոսք շատ բարդ ու վախենալու ա։ Բայց տեխնոլոգիաները կամ չգիտեմ ովքեր մեզ ինքներս մեզնից խլել են, ու պեըք ա դուրս գալ կոմֆորտ զոնայից։ Մեկ֊մեկ պետք ա մենակ մնալ ու հասկանալ ով ենք, ինչ ենք ուզում։ Մեզ թվում ա ճիշտ ենք անում բայց պարզվում ա դա չէինք ուզում։
Շատ լավ զրույց էր, շստ հետաքրքիր
Չգիտեմ ինչու երբեք չէի առնչվել Ձեր ալիքի հետ։ այսօրվանից Ձեր հետևորդն եմ և երկրպագուն։ Շնորհակալություն։❤
Դուրս գալիսա, երբ մարդ օտար երկրում լուրջ գործերի ա սաղ կյանք, բայց հայերենը ավելի լավ ա խոսում քան շատ հայաստանցի։ Ապրեք շատ։
Շատ հետաքրքիր հարցերի շուրջ խոսեցիք, կարելիա ասել գրեթե ամեն ինչի մասին, շատ պարզ ու հասկանալի լեզվով։
Նարեկ ջան, ժամանակն է,որպեսզի կինտ էլ հայերեն իւոսի։ Օտարության մեջ ապրող հայ ընտանիքների տան լեզուն պետք է լինի հայերենը։
Ինչպես միշտ շատ հետաքրքիր ու օգտակար զրույց
Վայելեցի, ընտիր էր 👏 👏
Պարզ, հասկանալի, հաճելի զրույց:
Շնորհակալ եմ շատ
Նարեկ ջան, Ձեր հյուրերը շատ հաճախ քիչ ճանաչված, բայց շատ հետաքրքիր մարդիկ են, այս հյուրն առավել հետաքրքիր էր ինձ համար, քանի որ ես ինքս լեզվաբան եմ և բնակվում եմ սփյուռքում, հետևաբար էն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսվեց, ես էլ եմ հանդիպում։ Նույնիսկ մտածում էի, որ գամ Հայաստան, Նարեկին հյուր գնամ ու խոսեմ էդ հարցերի մասին 😅։ Շատ շնորհակալ եմ Ձեր հյուրին։ Ես արդեն իմ շատ ընկերների ուղարկեցի հղումը, որ իրանք էլ դիտեն։
39:01 - Տենց «Veritasium»-ի վիդեոներնա որ շատ հետաքրքիրա, բայց մեկ-մեկ դժվարա հասկանալը
Vorpes spjurqi hay lezvabani amen mi bari tak karoch em storagrel👍 sepakan porcic. Inchpes misht shathetaqrqir e, shnorhakal em🙏
Մեկ շնչով լսեցի այս հարցազրույցը👏 շնորհակալ եմ, որ նման կարևոր թեմայի եք անդրադարձել։ Ինքս ապրելով Եվրոպայում պահպանում եմ իմ մայրենի լեզվով գրելն ու ցավում եմ, որ Հայաստանում ապրող հատկապես երիտասարդները կիրառում են լատինատառ գրելաձևն ու մոռանում սեփական մայրենին😏
Շուշան ջան, գերագույն հաճույք ստացա, բրավո: Podcastը անպայման կսկսեմ լսել ❤
Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր ❤❤❤
Կարողանալ ներգրավել այս չափ զբաղված մարդկանց ու երկու ժամ կտրել իրրենց գործերից կիսվելով իրենց փորցի ու տեսակետների մասին դա շատ լավ է, ու շնորակալություն ձեր խմբին Նարեկ ջան, ուրախ կլինեմ որ ավելի շատ դիտումներ ունենաք , ոչ միայն գումար աշտ գումար աշխատելու համար այլ, որ ավելի շատ լսեն և ինչ որ նոր բան սովորեն։
Շատ հետաքրքիր զրույց էր, շնորհակալություն ❤️
Շատտ հետաքրքիր էր ապրեք մանավանդ ենթամշակույթների թեման😂
Շաաատ հետաքրքիր էր👍
Մերսի Ձեր մոտիվացիայի համար ❤
Goods or good things is a ԲԱՐԻՔ
Ապրեք ինչպես միշտ շատ լավ եթեր ։ 👍🏻👏🏻👏🏻👏🏻
Մեծ բավականություն ստացա զրույցից և ձեր հյուրից։
what a great convo
Merci hetaqrqir u banakan contexti hamar! Hjure chapazanc gravich dzajnajin cicax uni !!
Նարեկ ջան, շատ հետաքրքիր զրույց էր, շնորհակալ եմ այս և մյուս բոլոր հետաքրքիր հյուրերի համար:
Միայն թե շատ էիր ընդհատում հյուրին, և ուզում էի լսել իր օրինակները, բայց այդպես էլ չէր ստացվում: 🙂
Նարեկի միակ թերությունը, իմ լսելով, զգալով, հյուրերին հաճախակի ընդհատելնա😊։
Կարինե Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ էլ էր ակնառու 😊, որի պատճառով շատ հարցերի պատասխանները կիսատ մնացին🙁
Շնորակալություն շատ հանդիպման համար
Անչաաաափ հետաքրքիր,բրավոոո
Հիացած եմ հյուրով։ ❤
Զրույցը հետաքրքիր է, բայց անգլերեն բառերով ողողված խոսքը շատ դժվար է լսել։
Ամեն դեպքում էս հարթակում լեզվի հստակ կողմնորոշումը կարծում եմ շատ անհրաժեշտ է - կամ զրույցը հայերենով է կամ անգլերենով կամ այլ լեզվով։
Очень приятный гость.
հետքրքիր էր շատ․
One of our Flag moms😊👏👏thank you
Շատ հետաքրքիր էր, ինձ թվում ա ես ու Շուշանը լավ ընկերներ կլինեյինք, քանի որ իմ բոլոր մտքերը արտաբերերվեց! 😃😃 Օրինակ երբ բացստրեց , երբ մարդիկ հայտարարում են, որ ^ամեն ինչ գիտեն^ !! Իմ մասնագիտությունը անգլերեն լեզուն է և արդեն 35 տարի ապրում եմ Նյու Յորքում և միշտ սովորեու բան կա!! 😀😀😀
Մայրս հայոց լեզվի և գրականության մասնագետ է եղել և շատ հարգված որպես մասնագետ! Բայց մենք տանը խոսում էինք և լոռվա բարբառով, և խոսակցականով և այլն!! Իսկ մեր հարևանը , որ ոչ մի կրթություն չուներ ասում էր տատրակ, սավան, լոլիկ, սմբուկ, տաքդեղ և դարձել էր շենքի խոսակցության առարկան 😂.
Ես նույնպես լեզվաբանական կրթություն ունեմ և հիշում եմ ինստիտուտից , որ բուն հայկական բառերը 200 հատ են. Հիմա չգիտեմ որքանով է ճիշտ . ( կարծեմ ըտենց հարց առաջացավ Նարեկի մոտ) . Ի միջայլոց Նարեկի ակցենտը ինձ շատ հարազատ ա, ինձ տանում ա հեռու դեպի Ալավերդի, Հախպատ, իմ տատիկի, պապիկի և նույնիսկ իմ նանի մոտ. Հաճելի էր շատ լսել!
Ընտիր զրույց
Ձեր ալիքը պատահական բացեցի ու շաաաաատ հավանեցի։ Շատ հետաքրքիր զրույց էր❤
Chtesnevac mard, masnaget, anchap mec hadjujq staca. Bravo !!!
Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր
Ստեփանավան մի քանի ամերիկացի էին ապրում ։ բոլորն էլ մեր Լոռվա բարբառ էին խոսում։
Հրաշալի 🤍
Goods միգուցե բարիք։
Ըստ իս պետք է այստեղ հիշել Կոմիտաս Վարդապետին,ով կարողացել գտնել հայ հասարակ գյուղացու կյանքի պատմությունը՝ պահպանված երաժշտության լեզվով,լրացնելով մեր պատմության բացերը
Անչափ որակով էպիզոդ էր, շնորհակալություն ✨ 1:39:47
Նարեկ ջան, հիանալի հյուր❤
Շուտով Օգոստոսին Հրաչ Մարտիրոսյանն էլ Հայաստանում կլինի, իրա հետ էլ զրուցեք
❤
Ես սպասում էի այդ հանդիպմանը ,անհամբեր սպասում եմ եթերին
Մարդիկ վախենում են, որ իրանք վատ հայերեն գիտեն, որովհետև օրինակ ես, երբ Վանաձորից տեղափոխվեցինք Երևան և դպրոցս 5րդ դասարանից փոխվեց, խոսակցականիս մեջ իմ քաղաքից մնացած շատ բառեր կային, որ երբ խոսելուց դասարանցիներս կամ դասատուները լսում էին քմծիծաղով էին արձագանքում կամ շատ անգամ նաև բուլինգներ անում, մոտս կոմպլեկսներ ձևավորելով, բայց երևի հենց էդ ամենն էլ նպաստել ա լեզվիս ներկայիս ճկունությանը
Վայելք...բանավոր պատմությունների հետ կապված.ես դպրոցում սովորողներից մեկի ընտանիքի պատմությամբ ներկայացրինք մի ամբողջ դարաշրջան՝ Սյունիք ֊Միջին Ասիա֊Սյունիք ճանապարհը(XX դար)
շատ հավես խոսակցություն ՝ ամեն մի բառի հետ համաձայն եմ 🫶🏻 յու առ դը բեսթ
Շուշանի հետ ծանոթացել եմ անցյալ տարի, մի աշխատաժողովի շրջանակներում։ Չեմ կարող բացատրել, թե ինքն ինչ մեծ ազդեցություն էր թքղել ինձ վրա նախ հենց իր տարօրինակ թեմայով զեկույցով 😂, որով սկսվում էր էդ աշխատաժողովը, իսկ հետո մեր մտերմիկ զրույցներով։ Էդպիսի բաների հասած մարդը էդքան պարզ և հաճելի անձնավորություն... համ զարմանում եմ, համ էլ իրոք չեմ զարմանում։
Ուրախ եմ, որ էս տարի էլ իրեն հանդիպեցի ամենամյա դարձած էդ աշխատաժողովի շրջանակներում և էլի հետաքրքիր զրույցներ ունեցանք, որ զգում էի ժամերով խոսեմ, էլի հաճույք կստանամ։ Մի տեսակ իրար էնքան լավ էինք հասկանում։ 🤗
Էս փոդքասթը որ տեսա, էդ ոնց էի ուրախացել։ 😃😃 Համ հետաքրքիր հյուրերի հաճախ եմ նայում Նարեկի հետ հարցազրույցներում, համ էլ Շուշանն էր լինելու։ Սպասել եմ, մինչև հարմար ժամանակ ունենամ, որ առանց դադարի, այլ օրվա թողնելու ամբողջությամբ լսեմ։ ❤❤❤ Եվ հիմա ժպիտս չի իջնում դեմքիցս։ Ոնց կուզեի իմ շրջապատում լիքը մարդ լսեր սա։
Ի դեպ մի նոր միտք լսեցի, որի մասին կարելի է մտածել։ Դպրոցներում երբ նույն առարկան 2 լեզվով են անցնում, ավելի լավ ե՞ն սկսում սովորել։ Ինչ հետաքրքիր է։ 🤔🤔 Էն որ շատ լեզուներ շատ փոքր տարիքից սովորելը խրախուսելի է, գիտեի, բայց որ մաթեմատիկան համ հայերեն, համ անգլերեն սովորելը օգուտ կտա, հեչ չէի պատկերացնում։
Բայց բազմալեզու լինելու պարագայում լեզվի տարրերի մասին մտածելը հաստատ ճիշտ է։ Քո մայր լեզուն տակից վրայից վերլուծում ես։ ։)
Մի խոսքով, լիքը խոսքեր հիմա դեռ պտտվելու են ուղեղիս մեջ։ Շուշանի, Հրաչ Մարտիրոսյանի և մի քանի այլ դասախոսների, լեզվագետերի շնորհիվ
մեր լեզուն տասնապատիկ ավելի եմ սիրում և հանգիստ ընդունում վերջին տարիներին։ Եվ մենակ այն չի, որ դասախոս ես, Շուշան ջան, ախր նաև գիտության մարդ ես, ոնց որ ցույց տվեցիր էս զրույցի ընթացքում։ Դրա համար սրանից հետո լեզվի մասին փիլիսոփայելը դառնում է առավել դժվար։ ։)
Մի քիչ խուճուճ բաներ ասեցի վերջում, բայց ոչինչ... ուղղակի բարձրաձայն վերլուծում էի 😃😃😃
Lezun pargeve trvats Astsuts. Amen inch shat bard e, bayts nayev shat parz, yete haskanum es vor ka Stextsitsich. Knerek latinatar grelus hamar. I live in California and use only keyboard in English. 😊
Շատ լավն էր դզեց✊✊✊✊🖐️🖐️🖐️🖐️🖐️🖐️👏
Ապրեք, ❤❤
Gerakan lezun baroiakanutiun u orinakanutiun e karozum. Isk poghotsain lezun aveli tsinizm, niutapashtutiun u geherkutiun.
Էս ինչ հաճույք ստացա! Լավն էր👍🏻 Ոնց որ հոգեբանի մոտից դուրս եկա
Շշմելու հարցազրույց 😍
Լավ էլի այ Նարեկ ջան, թող որ էս աղջիկը խոսի😊
Ուրեմն, նոր էի ընդունվել աշխատանքի, որպես ռուսերենի ուսուցչուհի, ու պիտի անցնեի ուսուցչական կոլեկտիվի «քննությունը»😄 և ուրեմն ինձ հարցնում են (Հայոց լեզվի ուսուցչուհին, ում հետո անչափ պիտի սիրեի),
- буревестник- ը ինչ է։
Այ մարդ ես կյանքում եմ буревестник տեսել։ Փորձեցի մտքով թարգմանել չստացվեց))) մինչ ես ամոթից վերջին ճիգերն էի արձակում, հնչեց պատասխանը ( հարց տվողից).
Буревестник -ը մրրկահավն է հարգելիս...
Հասկացաք չէ, որ չանցա քննությունս😅
Նարեկ ջան, շատ լավ թեմա էր։
Պատկերացնում եք lA ի ավագ դպրոցներում՝ համակարգային Ամերիկայում, «գողական բարքերն ու բառերը» հաղթում են։
Հայերենը դարձել է, կամ քյաբաբի, կամ էլ բազառի լեզու։
22:43 Ոչ բոլոլիս համար, մենք՝ գյումրեցիներս խոսում ենք "է"-ով։
Ջան ասենք ջան լսենք
Հերթական անկեղծ, անմիջական ու խելացի զրույցը։
Նարեկ ջան , բարև Ձեզ ) խնդրում եմ հարց տալիս լսեք էլի դիմացինին , ոչ թե անհամբեր եղեք Ձերն ասելու
Բարև ձեզ վերջապես ես էլ կսկսեմ գրել հայերեն շնորհակալ եմ որ ներկայացնում եք հայերեն լեզվով նոր ստեղնաշարը KitKeys !!!!!!
Ayo! Internalized colonization is one of the biggest barriers Armenians, especially those who lived under Soviet colonization, must face ASAP. ❤Shnorakalutyun ❤
Հարգելի ժողովուրդ,
Android-ի վրա ներբեռնեք Gboard ստեղնաշարը։ Հոյակապ է աշխատում։ Ցավոք iOs-ի Gboard տարբերակը Հայերեն չունի։
Իսկ Windows 10-ից վերև ներբեռնեք Հայերեն տարբերակը։ Շատ հեշտ է սովորելը, դժվարը սկիզբն է։ Լեզուներ փոխելն առավել հեշտ է՝ ստեղնաշարի վրա սեղմում եք Windows կոճակը և սողմած պահելով սեղմում եք Space-bar -ը, և լեզուն փոխվում է։
Եթե հարցեր ունենաք, սիրով կօգնեմ ✌️
2 ժանը 20 րոպե թվաց , շնորհակալություն ։
Հետաքրիր էր։ Բայց որ Նարեկը թողի հյուրը խոսա ավելի հետաքրքիր կլինի։
Google keyboard android-ի համար։ Ու spelling-ը կարևոր ա, հավատացեք։ Լեզվական հիգիենան ա։
վաղուց էր պետք էս թեման , ի դեպ միակ հայկական- ալիքնա որ հայատառ են բոլորը գրում , բարյօր
Ֆանտաստիկ զրույց էր
Բարի օր շատ ընտիր հաղորդում էր,խնդրում եմ հոբբիիցդ չհրաժարվե😂
Ռս խոսում եմ արևելահայերեն, իսկ ամուսինս ու ամուսնուս ընտանիքը խոսում են արևմտահայերեն, երեխաներս` դժվարանում են սովորելու հայերեն
Բրազիլերեն լեզու գոյություն չունի!
❤
1:39։20 Սասունցի Դավիթ, Սասնա Ծռեր, Նժդեհ, և այլն
աչքիս Veritasium չենլի մասին էր ասում Նարեկը, որ հա նայում ես ու հասկանում ես, որ ոչ մի բանել չես հասկանում 😀
Ոչ թե մենակ կլավիատուրա (Keyboard) այլ նաև բոլոր հեռախոսները վաճարվումա ուրիշ լեզվով, բայց արթեն սաղել իրանց մեչ ունեն հայերեն լեզու։
Wow
Սովորական, առօրյա շփման մեջ ա-երով չխոսելը անբնական կարող էր հնչել, սակայն կատեգորիկ դեմ եմ որ Վարչապետը, Նախագահը, նախարարները, պատգամավորները և այլք ա-երով են խոսում: Դա ուղղակի ականջ է ծակում: :((((( Չի կարելի այդպես հասարակացնել պաշտոնական խոսքը ...
Kinoyi anune A River ha ?
եթե հնարավորա փոդկաստի շրջանակներում հնչած նյութերը,գրքերը,հոդվածները կցել նկարագրությունների բաժնում,վստահ եմ իմ պես էլի մարդիկ կլինեն ովքեր կկարդան
👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽👏🏽
49:06 այդպես ինտուիտիվ ինձ մոտ գերմաներենա
Շատ հավես թեմա էր)
Թե չէ ամեն անգամ «է»-ի տեղը «ա» գրելուց նեղվում էի😁
Շնորհակալություն 🤍
Եթե բավականին սիրեք Ձեր մայրենին, հասցանցերում էլ գրական հայերենով կգրեք, բարեկա'մս։
Պետք է նեղվել։ 😂
Շատ հետաքրքիր թեմա է👌👍