Հիմարության գագաթնակետին հասանք․ 31 12 2023թ.

Поділитися
Вставка
  • Опубліковано 10 чер 2024
  • Տեսանյութն ամբողջությամբ՝ • Ապուշ մի՜ եղեք: 31 դե...
    Եսայու մարգարեությունը 51.15-52.3
    15 Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը: 16 Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”: 17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր: 18 Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ: 19 Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ: 20 Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում: Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն: Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց: 21 Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց:- 22 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին.- ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը՝ իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն: 23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհուի՛ր, որ անցնենք”: Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քեզ վրայով անցնողների համար»:
    52 1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով: 2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր: 3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու:-
    Թուղթ եբրայեցիներին 13.18-25
    18 Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ: 19 Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ: 20 Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ Հովիւն է, 21 ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն: 22 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ անսալ յորդորի այս խօսքերին, մանաւանդ որ համառօտակի գրեցի ձեզ: 23 Եւ իմացէ՛ք, որ մեր եղբայրը՝ Տիմոթէոսը, բանտից ազատուել է: Եթէ շուտով գայ, նրա հետ միասին պիտի տեսնեմ ձեզ: 24 Ողջունեցէ՛ք ձեր բոլոր առաջնորդներին եւ բոլոր սրբերին. ձեզ ողջունում են նրանք, որ Իտալիայի կողմերից են: 25 Շնո՜րհ ձեզ բոլորիդ:
    Ավետարան ըստ Ղուկասի 22.24-30
    24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ով պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: 28 Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրն ինձ խոստացաւ տալ արքայութիւնը, 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»:
    Մոմով մը ուրախացուցէք: www.fatherarmen.com/donate
    www.donationalerts.com/r/fath...
    Social Media: - Սոցիալական մեդիա:
    website www.fatherarmen.com
    Facebook -
    / terarmen
    Instagram -
    / father_armen_melkonian
    tiktok -
    / fatherarmen
    Whatsapp Group chat.whatsapp.com/L2ZDyPWULjw...
    Armenia - spirtual news
    Երկնային Պատասխաններ: #fatherarmen #hogevor_qarozner fatherarmen

КОМЕНТАРІ • 18

  • @arevhakobyan4133
    @arevhakobyan4133 22 дні тому +1

    Շնորհակալ ենք Ամենակարող Տիրոջը որ Ձեզ ունենք Տեր Հայր ջան Աստծո օրհնությունը Ձեզ և Ձեր ընտանիքին

  • @lusine112
    @lusine112 22 дні тому +2

    Ամեն։ Տեր ողորմեա մեղավորիս ուժ խաղաղություն համբերություն տուր։

  • @romankash9644
    @romankash9644 22 дні тому +1

    Աստված Օրհնէ ձեզ Տեր Արմեն

  • @lusine112
    @lusine112 22 дні тому +1

    Օրհնեցեք Տեր Հայր ջան։

  • @MatanianAnouche
    @MatanianAnouche 22 дні тому

    Հավատում եմ Մեկ Ատտծո Որդուն ու Սուրբ Հոգուն Փառք Հոդը Որդուն և Սուրբ Հոգուն

  • @romankash9644
    @romankash9644 22 дні тому +1

    Ամեն

  • @karineharutyunyan7126
    @karineharutyunyan7126 22 дні тому

    ԱՄԵՆ, տե'ր Արմեն։

  • @ruzanpetrosyan5304
    @ruzanpetrosyan5304 22 дні тому

    Օրհնեցեք իմ Տեր Հայր ջան

  • @user-xu5ie9vr2k
    @user-xu5ie9vr2k 22 дні тому

    Մեղա , մեղա, մեղա քեզ Տեր Ամենակալ Արարիչ Աստված🙏🙏🙏 Օրհնեցեք
    Տեր Հայր ջան🙏🙏🙏
    Շեք մտածել երբեվե որ հոգեվորակաների թերացված վիճակից է։
    Հոգեվորակաները
    Կարծում եմ բոլորովին անտեսեցին քարոզեն փրկագործության մասին։
    Երբ իմ լուսսհոգի Տըր Հայրս կենդանի էր քարոզում էր որ միշտ առավոտյան, երեկոյան ժամերգություներին կիրակնորյա պատարագներին գնանք։ Այն ժամանակ մեզ խեթ խեթ եին նայում հենց հոգեվորակաները։
    Որոնցից մեկը հենց այն ժամանակ սարգավակներ Վազգեն Գալստանյանը՝ , Արտակը, որ օծվեցկաթողիկոսի գավազանակիրն էր Դերենիկը , Անդրանիկը որ հիմա Հայր Արշակն էմեկն ել կար անունը չեմ հիշում։
    Հայր Միքաելը որ Գյումրի առաջնորդն է։
    Բոլորն ել հիմա Սրբազաններ են սրանք եին խոսողները։

  • @MatanianAnouche
    @MatanianAnouche 22 дні тому

    Բոլորն են կանգնելու Աստծո դատաստանի արջև ու պատասխան տալու ամբողջ մի ապրած կյանքի համար

  • @meruzhangamer6867
    @meruzhangamer6867 22 дні тому +1

    ❤❤❤Ամեն Տ հայր ջան Աստված ողերմի բոլոր խավար հոգիները և իր լույսի մեջ պահի հույս հավատ սեր ներշնչի մեր երկրին ժողովրդին իմաստություն խաղաղություն պարգեվի մենք բոլորս էլ պանդուխտներ ենք այս աշխարհում կարեվորը ճանաչենք մեր փրկչին մեր արարչին որպեսզի արժանանանք Տիրոջ խոստացված պսակին Տեր ողորմեա մեղավերներիս Ամեն

  • @anaidnazaryan7345
    @anaidnazaryan7345 21 день тому

    Օրհնեցեք Տեր Հայր

  • @arushakobyan6491
    @arushakobyan6491 22 дні тому

    Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ և միշտ և հավիտյան:Ամեն

    • @meruzhangamer6867
      @meruzhangamer6867 22 дні тому +1

      💖Ամեն Տեր Աստված ներիր և ողորմիր Քո ստեղծած ժառանգությանը պահիր պահպանիր այն ինչ պարգեվել ես մեզ հիշեա Տեր և ողերմեա

  • @ofeliaabrahamyan5308
    @ofeliaabrahamyan5308 22 дні тому

    Տեր ներիր մեղավորներիս։

  • @user-hp8iw1df8q
    @user-hp8iw1df8q 22 дні тому +1

    Ամեն

  • @liariksargsyan7599
    @liariksargsyan7599 22 дні тому

    Ամեն