Це відео не доступне.
Перепрошуємо.

Artavazd Tadevosian - Vstahir Astcun // Վստահիր Աստծուն //

Поділитися
Вставка
  • Опубліковано 26 кві 2017
  • Վստահիր Աստծուն, երբ դժվարությունների մեջ ես
    Սաղ. 46.1 - «Աստուած մեզ համար ապաւէն է եւ զօրութիւն՝ նեղութիւնների մէջ նա շատ օգնական գտնուեցաւ»։
    Առակ. 3.5 - «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»։
    Անհանգստությունը ոչինչ չի փոխում, իսկ Աստծուն վստահելը փոխում է ամեն բան։
    Երբեմն շատ հեշտ է ասել՝ «Վստահեք Աստծուն», երբ մեզ մոտ ամեն բան լավ է և հանդարտ։ Շատ անգամներ, երբ մեզ հորդորում են վստահել Աստծուն մեր դժվարությունների մեջ, ակամայից մենք ուշադրություն ենք դարձնում տվյալ մարդու կյանքին, արդյոք նա ունի՞ խնդիրներ և արդյոք գիտի՞, թե ինչ է ասում։
    Բայց իրականությունն այն է, որ նշանակություն չունի, թե ով է դա ասում մեզ տվյալ պահին. այն պետք է ընդունենք որպես Աստծո կամք և խոսք մեզ համար. տվյա պահին ամենալավ բանը, որ կարող ենք անել դժվարությունների մեջ, Աստծուն վստահելն է։
    Վստահել Մեկին, Ով անցել է ամեն դժվար ճանապարհներով և գիտի, թե դու ինչ ես զգում և ինչպիսի ապրումներ ունես՝ այդ իրավիճակի մեջ հայտնվելով. Նրանից լավ ոչ մեկ քեզ չի կարող հասկանալ։ Ինչպես Պետրոսը, երբ ասաց Քրիստոսին՝ «Տեր, գիտես, որ սիրում եմ քեզ, դու ամեն բան գիտես»։ Այս խոսքերը Հիսուսին ուրացող մարդու խոսքերն էին, ասել կուզի՝ «Տեր, թեև ես ուրացա քեզ, բայց դու գիտես իմ սիրտը…»
    Վստահել Մեկին, ով սիրում է քեզ անսահման սիրով. դու կարող ես վստահ լինել, որ Նա քեզ հետ կլինի այդ դժվարին իրավիճակում, մինչև վերջ կգա քեզ հետ և քեզ մենակ չի թողնի: Երբ վախենաս և միայնակ զգաս, հիշիր և քո անձին հիշեցրու, որ Տերը քեզ հետ է, որովհետև դու քո կյանքն այդ դժվար իրավիճակում վստահեցիր Նրան։ Հենց դրա ականատեսը եղան Միսակը, Սեդրակը և Աբեդնակովը, երբ գցվեցին բորբոքված կրակե հնոցի մեջ։ Թագավորն ասաց. «Մենք երեք հոգի գցեցինք, իսկ ո՞վ է այն չորրորդը»: Դա Տերն էր այնտեղ՝ նրանց կողքին, իր հրեշտակի միջոցով, և փրկեց նրանց կյանքը մահվանից։
    Վստահել Մեկին, ով կարող է ինձ զորություն տալ՝ գնալու մինչև վերջ։ Ծանր ապրումների մեջ, անհույս թվացող իրավիճակներում, երբ վախեր ունես կյանքիդ և ապագայիդ համար, երբ ամեն բան հակառակ է քեզ, շատ հեշտ է ձեռքերը վեր պարզել և հանձնվել։ Բայց Նա է զորության աղբյուրը, որը կրկին ու կրկին քեզ հույս և ուժ կտա, կթարմացնի քեզ և կրկին առաջ կմղի, քանի որ վստահեցիր Իրեն։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ «Առաջին անգամ ատյանում պատասխան տալիս բոլորը թողեցին ինձ, և ոչ մեկ չկանգնեց իմ կողքին, բայց Տերը կանգնեց ինձ մոտ»։
    Վստահել Նրան, ով կարող է ազատել քեզ ամեն չարի որոգայթներից և հարձակումներից։ Հաճախ Աստված մեզ զորացնում է, որ մենք պատվով անցնենք փորձության ընթացքը, բայց երբեմն Աստված պարզապես ազատում է մեզ այդ ամեն դժվարությունից՝ ինչպես Տերը Պողոսին և Շիղային ազատ արձակեց Փիլիպե քաղաքի բանտից, որովհետև նրանք Տիրոջը վստահելով էին եկել այդ քաղաքը և գիտեին, որ Աստված Իրենց կարող է ազատել ամեն ճաղերից և հենց այդ բանտարկությունը կլինի նրանց հաղթանակն այդ քաղաքում, ինչը և եղավ՝ բանտապետի ընտանիքի ապաշխարությունը։
    Ինչպիսին էլ լինի Աստծո կամքը և դիրքը տվալ հարցում, միևնույն է, այն բարի է Իրեն վստահողների համար։ Վստահիր Տիրոջը և դու ուրախությամբ կանցնես քո դժվարությունների միջով: Երբ անգամ լինես ցավերի մեջ, միևնույն է, կփառաբանես Աստծուն քո ամբողջ սրտով. հենց դա էլ Աստված ակնկալում է քեզնից:

КОМЕНТАРІ • 12

  • @gidgid1450
    @gidgid1450 2 роки тому +1

    Հիսուսն է Տերը Աշխարհի Փառք Հիսռսին Այժմ և Հավիտյան Ամեն

  • @tehminemnatsakanyan8950
    @tehminemnatsakanyan8950 2 роки тому +2

    Amen 🙏🏻

  • @gidgid1450
    @gidgid1450 2 роки тому +2

    Աստված Օրհնի Բոլորիտ Ամեն

  • @shoutoutproductions4915
    @shoutoutproductions4915 7 місяців тому +1

    Amen 💋🙏🏻🙏🏻🙏🏻

  • @lilitbabinyan8453
    @lilitbabinyan8453 3 роки тому +1

    Ամեն 🙏

  • @anipoghosyan7419
    @anipoghosyan7419 8 місяців тому

    Ամեն ես վստահում ու հավատում եմ տիրոջ հրաշքին

  • @hragkalo8552
    @hragkalo8552 Рік тому

    Ամեն

  • @annafarizyan8973
    @annafarizyan8973 2 роки тому

    ❤❤❤🙏🙏🙏

  • @karineh673
    @karineh673 7 років тому +7

    Амен Амен парк мер тирочн.Астцун усацохн ерпек чи аманчи.

  • @knarikmovsisyan5045
    @knarikmovsisyan5045 2 роки тому +1

    Ognir Inc ev. Nairein ko anvan u Parki hamar amenakarox Astvac, vor liovin vctahenk kez

  • @huyska1093
    @huyska1093 Рік тому

    Ամեն

  • @user-tj4wo4lu7p
    @user-tj4wo4lu7p 6 років тому +4

    Ամեն