Մեկ օր գինեկոլոգի հետ I ԱՆԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Поділитися
Вставка
  • Опубліковано 7 лют 2025
  • Մենք շարունակում ենք շարքը, որտեղ մեկ օր անցկացնում ենք տարբերր հետաքրքրություններ ու մասնագիտացում ունեցող մարդկանց հետ ու այս անգամ փորձել ենք կիսել Անի Գասպարյանի օրը:
    ___________________________________
    Ոչ վարակիչ հիվանդությունները, ինչպիսին են օրինակ՝ քաղցկեղի տարբեր տեսակները, շաքարային դիաբետը, սրտանոթային հիվանդությունները, ամբողջ աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում կազմում են մահացությունների 80 տոկոսից ավելին, այնինչ դրանց մեծ մասը հնարավոր է կանխարգելել կամ հայտնաբերել վաղ շրջանում և խուսափել անդառնալի հետևանքներից։
    Նշված հիվանդությունների վաղ հայտնաբերումը հնարավոր է կանխարգելիչ հետազոտությունների միջոցով, որոնցից մի քանիսը Հայաստանում անվճար է։Չնայած այս հանգամանքին, շատերը դիմում են բժշկի միայն այն դեպքում, երբ հիվանդությունն արդեն զարգացած է և, հաճախ, հնարավոր չէ ոչինչ փոխել։
    «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում իրականացնում է արշավ, որի նպատակն է հանրությանը իրազեկել կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, դրանց կարևորության և ՀՀ-ում տարբեր անվճար սքրինինգային հնարավորությունների մասին։
    Առաջին տեսանյութի թեման գինեկոլոգիական հետազոտություններն են։

КОМЕНТАРІ • 37